Չորեքշաբթի, Հունիսի 18, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Անորոշ ծագմամբ ժողովուրդը՝ ազերիներ

Հակոբ Ավետիքյան
01/02/2024
- 1 Փետրվարի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Խմբագրական, Վերլուծություն, Քաղաքականություն
177
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Բնավ անակնկալի պետք չէ գալ, եթե մի օր էլ Ալիեւը, Իլհամ կոչեցյալ, մեզնից պահանջի Սբ. Էջմիածինը, որպես սեփականության ապացույց վկայակոչելով, ասենք, Մայր տաճարի զանգակատան զարդանախշերի մեջ պարսկական ինչ-որ դետալ, կամ, նույնիսկ, զանգակատան ներքեւից նկատվող… կարիճի պատկերը: Այնպես՝ ինչպես օրերս պահանջում էր Հաղարծինի մեր վանական համալիրը, առանց հարցնելու կարծիքը, ասենք, մահմեդական իսկական բարեպաշտ, համալիրի հիմնանորոգման ճաշակավոր բարերար Շարժայի էմիրի կարծիքը:

Ի՞նչն է դրդում Ալիեւին աչք տնկելու մեր եկեղեցական կառույցների վրա նաեւ: Ալիեւը երեւի մտածում է, թե, ինչ կա որ, իր քոչվոր նախահայրերը ինչ-որ մի պահի թերեւս ընդունած կլինեն նաեւ քրիստոնեությունը, այն էլ՝ հայերից ու աղվաններից առաջ, ինչպես զրադաշտականությունը՝ պարսիկներից առաջ…

Մակաբույծ ժողովուրդ՝ որ լավ գիտի գողանալ, թալանել, ցեղասպանել: Օտարներին հաճելի ու հետաքրքրական թվալու համար ազերիներն իրենց զավթած տարածքները կոչում են «Կրակի երկիր», հիմք ընդունելով հին հայերիս քաջ ծանոթ Ատրպատական պարսիկ նահանգի անունը, որն առաջացել է իսկապես պահլավերեն ատր, արաբերեն՝ ազր, հայերեն կրակ նշանակող բառից (ատրուշան, ատրաշեկ, ատրճանակ), առանց բացատրելու, թե այդ ե՞րբ եւ ո՞րտեղից են թաթար քոչվորներն իրենց սեւ ոչխարներով եկել-հասել Հայկական լեռնաշխարհ:

Մեր թերթի ներկա համարում լույս ենք ընծայում շատ ուշագրավ հոդված՝ ազերիների կեղծուպատիր ծագումնաբանության վերաբերյալ, հեղինակությամբ մեր թերթի հիմնադիր կազմի անդամ, Իրանում ՀՀ նախկին դեսպան Գրիգոր Առաքելյանի: Հոդվածը քննում է որեւէ ազգի կամ ժողովրդի ինքնության հիմնաքարերից հանդիսացող՝  անձնանունների հարցը: Հետաքրքրական է մանավանդ հոդվածագրի քննությունը Ադրբեջանի պետական վերնախավի անձնանունների՝ սկսելով բռնակալ Ալիեւի Իլհամ անունից, որը, ի դեպ, արաբական ծագում ունի «ներշնչանք» իմաստով եւ Իրանում ընդունված ու շատ տարածված է իբրեւ… կանացի անուն:
Հետաքրքրական է նաեւ վերնախավի մյուս անդամների անձնանունների ծագումնաբանությունը՝ Ջեյհուն, Լեյլա, Զաքիր, Շահին, Հիքմեթ, Խալաֆ եւ այլն, որոնք բոլորն էլ արաբերեն են՝ պարսկերենի միջոցով յուրացված:

Ավելի արմատական նշանակություն ունի, ըստ ինձ, ազերիների ազգանունների ծագումնաբանությունը, նկատի ունեմ՝ վերջածանցը, որը գրեթե բոլոր ժողովուրդների մոտ խտացնում է տվյալ անձի նույն գերդաստանին, ընտանիքին, ծննդավայրին, երկրին, ազգին եւ արհեստին պատկանելիության գաղափարը: Հայերիս մոտ, օրինակ, անհիշելի ժամանակներից ի վեր յան (եան) վերջածանցն է տիրապետող, իսկ նվազ գործածական են ենց, ունց, ունի ethnonym-ները, միշտ էթնիկ պատկանելիությամբ: Նույնիսկ թուրքերեն երկու բառերից կազմված մեր հայտնի բանասերներից մեկի՝ Քիւրտօղլեանի ազգանունը վերջում ունի հայկական անշփոթելի եան-ը:

Թերեւս ավելորդ է ասել, որ եան վերջածանցը հնդեվրոպական ծագում ունի, որին հանդիպում ենք նույն ծագման այլ ազգերի մոտ, ինչպես պարսիկ-իրանցիների (Հաղիղյան, Աբդուլլահիան), ինչպես սլավոնական որոշ ազգերի մոտ: Մինչ մեր հարեւան վրացիների մոտ տարածված են կովկասյան ծագում ունեցող շվիլի, աձե, իա վերջածանցները, ազերիների մոտ տիրապետող են ով, եւ, ովա կամ ովնա ռուսական վերջածանցները՝ Ասադով, Ալիեւ, Բայրամով ու նման վերջածանցները:

Ռուսակա՞ն: Այդ ո՞րտեղից: Մեր տարածաշրջանում ռուսները հայտնվել են, չհաշված էքսպեդիցիոն խմբերին ու անհատներին, 19-րդ դարի սկզբին, եւ 1813-ի ու 1828-ի պատերազմներին պարսիկ բանակին հաղթելուց հետո հաշտության երկու՝ Գյուլիստանի եւ Թյուրքմենչայի պայմանագրերը կնքելուց հետո իրենց տիրապետության տակ են վերցրել ամբողջ Կովկասը եւ վարչական ղեկավարման գործունեություն ծավալել՝ բնակչության գրանցում, հարկատուների մատյաններ, ունեցվածքի գրանցում եւլն: Ահա այդ ժամանակ է, որ ռուս պաշտոնյաները «կովկասյան թաթարներ» անունն են տվել ազերիներին ու նրանց չունեցած ազգանունները «օժտել» իրենց իմացած վերջածանցներով՝ ով, եւ: Ու հենց այդ պահից սկսած՝ քոչվոր, խաշնարած ցեղը «մկրտվել» է ազգանունով եւ հավակնել դիրք զբաղեցնել ազգերի՝ այսպես կոչված ընտանիքում:

Եվ այստեղից ծագող հարցին, թե ի՞նչպես կարող էր նման անորոշ ծագում ունեցող ազգը քաղաքական, ռազմական, դիվանագիտական ու քարոզչական ասպարեզներում գերազանցել երեքհազարամյա պատմություն, մշակույթ, պետական կազմավորություններ, արքաներ ունեցող ազգին, կանդրադառնանք առաջիկայում:

Մինչ այդ՝ ադրբեջանցի լրագրող Ռահիմ Շալիեւի կարծիքը նույն ժողովրդի մասին, որը մեզ հայթայթել է ամենհաս մեր աշխատակից Արծվի Բախչինյանը.

«Լինել ադրբեջանցի՝ նշանակում է ապրել պարսկական հողում, ունենալ հայկական ճարտարապետություն, հավատալ արաբների կրոնին, նշել թալիշական տոները, գնել արեւմտյան տեխնոլոգիաներ, լսել կովկասյան երաժշտություն, խմել վրացական գինի: Բայց վերջում պնդել, որ ամեն ինչ ձեզ է պատկանում, եւ, որ ատում եք այս բոլոր ազգերին, որոնք ձեզ տվել են այս ամբողջ գեղեցկությունը»:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Զալցբուրգում Արցախի մասին չեն մոռանում

Հաջորդ գրառումը

Պարտադիր ժամկետային զինծառայողի սպանության գործը դատախազն ուղարկել է դատարան

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Հարվածելով Սամվել Կարապետյանին՝ Նիկոլը մեծ ծառայություն է մատուցում Ալիևին

18/06/2025
Հրապարակախոսություն

Իրավապահ համակարգի հեղինակությունը հավասարեցնում է զրոյի, մանավանդ, երբ նրանք էլ անտրտունջ կատարում են իջեցված քաղաքական հրահանգը

18/06/2025
Հրապարակախոսություն

Պետության կառավարման ապօրինի գործողությունները կործանարար են և պահանջում են համազգային համախմբում. «Հայաստան» խմբակցություն

17/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե այս ամենը շարունակվի, հրեաներն աստիճանաբար կոչնչացնեն Իրանի տնտեսության ողնաշարը կազմող նավթային համակարգը

17/06/2025
Հաջորդ գրառումը

Պարտադիր ժամկետային զինծառայողի սպանության գործը դատախազն ուղարկել է դատարան

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ուզում էին մասկի-շոու բեմադրել ու ձերբակալել ինձ. Սամվել Կարապետյան

17/06/2025

Գործարար Սամվել Կարապետյանը RT-ին մեկնաբանություն է տվել իր տանն իշխանությունների հրահանգով կատարված խուզարկության առնչությամբ․ «Ուզում էին մասկի-շոու բեմադրել ու ձերբակալել...

ԿարդալDetails

Հայաստանում գործում է կազմակերպված հանցավոր խումբ` Փաշինյանի գլխավորությամբ. «ՀայաՔվե»

17/06/2025

Ֆոտոշարք. Երբ խոսում է պատմությունը, որի փոխանցողն է մաեստրո Գարի Քյոսայանը

17/06/2025

Ահմադինեժադի գրասենյակը հերքել է լուրը, թե Իրանի նախկին նախագահը, հնարավոր է, սպանվել է Թեհրանում

17/06/2025

Բա միջամտի, արա՛, ի՞նչ ես չուլանում պախկվել. Փաշինյան

17/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական