Ադեկվատ միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը իր ֆեյսբուկյան էջում գրում է, “Լոնդոնի ամենահայտնի բանկիրներից մեկը` Նաթան Մայեր Ռոթշիլդը, Ալեքսանդր Համիլթոնի (ԱՄՆ ֆինանսների նախարարը) միջոցով 1791 թվականին ստեղծում է ԱՄՆ-ի առաջին բանկը: Այդ բանկը հիմնականում վարկավորում էր հենց ԱՄՆ կառավարությանը: Այդ դրամավարկային քաղաքականության արդյունքում երկրում կտրուկ աճեց ինֆլյացիան, ինչի արդյունքում ժողովրդի դժգոհության ալիքի վրա բանկի լիցենզիան դադարեցվեց 1811 թվականին: Լիցենզիայի դադարեցումից չորս ամիս անց Միացյալ Թագավորությունը ԱՄՆ-ին պատերազմ է հայտարարում: Չորս տարի անպտուղ բախումներից հետո կողմերը խաղաղություն են կնքում, որի հետևանքով նույն Համիլթոնը ստեղծում է նույն առաքելությունն ունեցող «Երկրորդ Բանկը» (հենց տենց էր անունը): Ընդ որում, այս բանկը, որը պիտի վարկավորեր ԱՄՆ կառավարությանը, որպես սեփական կանոնադրական կապիտալ էր օգտագործել հենց ԱՄՆ բյուջեի փողերը: Այսինքն բանկիրները ստեղծել էին մի բանկ, որը պիտի կառավարեր ԱՄՆ ֆինանսական համակարգն ու իրենց գերշահույթներ ապահովեր, բայց արել էին դա հենց ԱՄՆ ժողովրդի փողերով: Բուն ժողովրդի համար դա որևէ տնտեսական նպատակահարմարություն իհարկե չուներ: Ըստ էության, սա էր Բրիտանիայի հետ պատերազմի դադարեցման նախապայմանը:
Քանի որ Երկրորդ Բանկի գործունեությունն էլ վնասից բացի որևէ բան չէր տալիս ամերիկայի ժողովրդին, այդ երկրի նախագահ Էնդրյու Ջեքսոնը չի երկարացնում բանկի լիցենզիան ու հանձնարարում է իր ֆինանսների նախարարին բոլոր պետական միջոցները դուրս բերել բանկի հաշիվներից: Ֆինանսների նախարարը հրաժարվում է դա անել ու ազատվում ա պաշտոնից: Նույն պաշտոնից ազատվում են ևս երկու ֆինանսների նախարարներ, ովքեր, իրար փոխարինելով, հրաժարվում են Ռոթշիլդի բանկից ԱՄՆ պետական միջոցները դուրս բերել: Ամիսներ անց վերջապես գտնվում է այնպիսի մի ֆինանսների նախարար, ով նախագահի հրամանը կատարում է: Դրան ի պատասխան բանկը երկրում հրահրում է ֆինանսական կոլապս: Պետությունը այնուամենայնիվ դիմանում է ու տնտեսական թռիչքաձև աճ է գրանցում, որը թույլ տվեց նույնիսկ մարել ԱՄՆ-ի պարտքերը: Այս ամենի հետևանքով նախագահ Էնդրյու Ջեքսոնի վրա մի քանի հարձակում է տեղի ունենում, այդ թվում նաև մահափորձ, որից նա փրկվում է հրաշքով…
Հաջորդ 30 տարին ԱՄՆ-ն թռիչքաձև աճում է` փաստացի չունենալով կենտրոնական բանկ: Որպես փող այնտեղ օգտագործում էին ոսկյա և արծաթյա դրամներ, բայց առանձին մասնավոր բանկեր թողարկում էին սեփական թղթադրամները, ինչը լուրջ խնդիրներ է ստեղծում բնակչության համար, քանի որ այդ առանձին բանկերը պարբերաբար «գցում» էին իրենց ավանդատուներին: 1861 թվականին նորընտիր նախագահ Լինքոլնը որոշում է վերջ տալ այդ «բեսպրեդելին» ու սկսում է թողարկել առաջին ամերիկյան պետական թղթադրամը՝ greenback-ը (այսինքն «կանաչ հետև», որտև հետին կողմը կանաչ էր): Սա առաջին թղթադրամն էր, որը թողարկվում էր ոչ թե բանկերի կողմից, այլ հենց ԱՄՆ գանձապետարանի կողմից: Նույն 1861-ին, Լինքոլնի ընտրվելուց մեկ ամիս անց, ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմ է սկսվում, որը ավարտվում է Լինքոլնին սպանելուց երեք շաբաթ անց: Եվս մի քանի ամիս անց շրջանառությունից անվերադարձ դուրս են բերվում Լինքոլնի greenback-երը:
1881 թվականին նախագահ է ընտրվում նախկինում Կոնգրեսի բանկային վերահսկողության հանձնաժողովի ղեկավար Ջեյմս Գարֆիլդը: Իր առաջին ելույթներից մեկում նա ասաց՝ «երկրի առևտուրն ու արդյունաբերությունը վերահսկում է նա, ով կառավարում է փողային մասսան, հենց որ մարդիկ հասկանան, որ ողջ համակարգը վերահսկվում է մի քանի ազդեցիկ անձանց կողմից, նրանց այլև պետք չի լինի բացատրել, թե որտեղ է բոլոր դեպրեսիաների ու ինֆլյացիների ակունքը»: Այս ելույթից շաբաթներ անց նա սպանվեց` կառավարելով ընդամենը 5 ամիս:
1900 թվականին վերընտրվում է նախագահ Վիլիամ Մակինլին, ում հրահանգով հակամենաշնորհային քննություն է սկսվում, բանկային ոլորտը փաստացի մենաշնորհած, JPMorgan-ի նկատմամաբ: Ջոն Պիրպտոն Մորգանը այն վարկային գործակալն էր, ով ժամանակին Ռոտշիլդի միջոցներով վարկավորում էր ամերիկյան քաղաքացիական պատերազմը: Քննության մեկնարկից ամիսներ անց Մակկինլին սպանվում է: Հակամենաշնորհային քննությունն անշուշտ կարճվում է:
Նույն Մորգանի և մի քանի այլ բանկիրների նախաձեռնությամբ 1913 թվականին հիմնադրվում է Ֆեդերալ Ռեզերվը՝ ԱՄՆ կենտրոնական Բանկը, որը կառավարվում է 12 մասնավոր բանկերի կողմից: Այդ օրենքը ստորագրել է, չգիտես ինչու մեր բոլորիս կողմից սիրված ու շատ հասկանալի պատճառով բանկիրների կողմից փայփայված, գլոբալիստ, Վուդրո Վիսլոնը:
Ոչ պակաս գլոբալիստ Ռուզվելտի օրոք հակաճգնաժամային միջոցների պատրվակի տակ պետությունը սկսում է բնակչության ձեռքերից փաստացի առգրավել ոսկին ու արծաթը` ստիպելով այն վաճառել շուկայականից 3 անգամ ցածր գնով: Ստեղծվում էր դոլարի` որպես փոխարժեքի մենաշնորհը:
Նույն Ռուզվելտի օրոք 1944 թվականին Բրետոն Վուդսում հիմնադրվեց արդեն միջազգային ֆինանսական կառավարման մեխանիզմը: Եթե Ֆեդերալ Ռեզերվը ստեղծվել էր ամերիկյան հիմնարկներին վարկավորած բանկերի ռիսկերը ապահովագրելու համար, ապա Բրետոն Վուդսը նույն բանը պիտի աներ երկրորդ համաշխարհայինի արդյունքում` Ամերիկայի կողմից արտաքին շուկաներ գրաված ընկերություններին օժանդակելու համար: Բրետոն Վուդսի պաշտոնական հիմնավորումը պնդում էր, որ այն ստեղծված է տնտեսական նացիոնալիզմի դեմ: Ու մեծ առումով դա ճիշտ էր, Բրետոն Վուդսը գլոբալիզմի ֆինանսական սկիզբն էր: Ամերիկացիք փորձում էին գլոբալիզմը կառուցել դոլարի հիման վրա: Բրիտանացիք պահանջում էին կապել փոխարժեքները ոսկուն, որպեսզի ֆունտ ստերլինգն էլ դիրքերը չկորցնի: Մինչդեռ Ստալինը միակն էր, ով առհասարակ չվավերացրեց Բրետոն Վուդսը, նախաձեռնելով սեփական գլոբալ փոխարժեքի պրոյեկտը, ինչն էլ զարկ տվեց սառը պատերազմին: Խրուշչյովը, իշխանության գալով շատ կասկածելի պայմաններում, իհարկե միանգամից խաչ է քաշում Ստալինի պլանների վրա:
1963-ի հունիսին իր 11110 համարի գործադիր հրամանով նախագահ Քենեդին թույլ տվեց ԱՄՆ գանձապետարանին նորից, Լինքոլնից հետո առաջին անգամ թողարկել սեփական թղթադրամը: Նա սպանվեց 4 ամիս անց: Եվս 4 ամիս անց վերոհիշյալ հրամանը անվավեր ճանաչվեց:
1968-ին նախագահի պաշտոնից հրաժարական տվեց Դե Գոլը, ով համարձակվեց պահանջել, որ ԱՄՆ-ն Ֆրանսիայում կուտակված դոլարները փոխանակի իրենց հասանելիք ոսկու հետ: ԱՄՆ-ն երեք տարի բանակցելուց հետո դոլարը փոխեց մի քանի տոննա ոսկու հետ, բայց այնուհետև փոխեց նաև Դե Գոլին:
1971 թվին տնտեսական ճգնաժամում հայտնված նախագահ Նիքսոնը որոշում կայացրեց դուրս գալ Բրետոն Վուդսից: Ամիսներ անց ի հայտ է գալիս Ուոթերգեյթի սկանդալը, որի արդյունքում Նիքսոնը հրաժարական է տալիս: ԱՄՆ-ն այնուհետև դուրս է գալիս ճգնաժամից և դրանում ամենամեծ ավանդը ունի, որքան էլ զարմանալի է՝ Սովետական Միությունը: Ճգնաժամում հայտնված հակառակորդին հարվածելու փոխարեն` Սովետն անում է ուղիղ հակառակը: Բրեժնևը իջեցնում է նավթի գները, ստորագրում է ռազմավարական զինատեսակների սահմանափակման պայմանագիրն ու վավերացնում է Հելսինկյան ակտը: Այսինքն Սովետը ԱՄՆ-ին հարվածելու փոխարեն հասնում է օգնության` թե տնտեսական, թե ռազմական և թե քաղաքական ոլորտում, ինչն էլ հիմք հանդիսացավ Սովետի կործանման: Բրեժնևը դե Կադիլակ սիրող տղա էր, նա Ստալինի պես մի շինելով չէր կարում սաղ կյանքն ապրեր:
Սակայն Բրետոն Վուդսի քայքայումը ոչ թե գլոբալիզմի վերջը դրեց այլ փոխեց գլոբալ ֆինանսական շուկաների կառուցվածքը` ոսկուց շեշտը դնելով դոլարի վրա: Ծնվեց FOREX-ը, իսկ FOREX-ը ծնեց փոխարժեքային սպեկուլյանտներին, մարդկանց, ովքեր զարմանալիորեն միշտ ճիշտ պահին ճիշտ տեղում էին հայտնվում, նրանցից ամենա հայտնին Ջորջ Սորոսն էր: Մարդ, ով հայտնի դարձավ, երբ սպեկուլյացիայով ստիպեց Միացյալ Թագավորությանը ֆունտ ստերլինգը ժամանակավորապես հեռացնել բորսայից` միլիարդավոր վնասներ կրելով: Սա դոլարի հեգեմոնիայի հաստատման վերջին փուլն էր:
Սորոսենց համար մեկ թշնամին՝ Թրամփը, ինչպես և բոլորը վերոհիշյալ նախագահները, տնտեսական ազգայնականության խորհրդանիշն է, հետևաբար, եթե չի ստացվում նրան պաշտոնանկ անել կամ գոնե սպանել, ուրեմն մնում է քաղաքացիական պատերազմի տարբերակը: Հատկանշական է, որ առաջին քաղաքացիական պատերազմում Լինքոլնի հյուսիսը հաղթեց հարավին, քանի որ Ռուսական Կայսրությունը սպառնաց խառնվել, օգնելով հյուսիսին, եթե Բրիտանիան խառնվեր` օգնելով հարավին: Ու հիմա էլ բանը նրանում է, որ Ռուսատանի ղեկավարը ոչ Խրուշչյովն է, ոչ էլ Բրեժնևը: Ընդհակառակը, նա շատ բաներով հենց Ստալինին է նման, օրինակ, նա վերջին տարիներին կուտակել է նույնքան ոսկու պաշար, որքան Ստալինը 1941 թվականի դրությամբ:
Ստեղծված իրավիճակում ոսկու գինը կտրուկ աճում է ու աճելու է, հետևաբար աճելու է նաև ոսկու հանքերի արժեքը… Գլոբալիստները փորձում են դրա դեմն առնել ու պահեն դոլարի արժեքը, բայց դեռևս ապարդյուն:
Հ.Գ. Իմիջիայլոց նացիոնալիստ Լինքոլնին քաղաքացիական պատերազմում աջակցած ռուսական կայսր Ալեքսանդր II-րդ Ազատարարին էլ են սպանել: Ամերիկյան քաղաքացիական պատերազմի ավարտից մի քանի ամիս անց էր առաջին փորձը: Միանգամից չստացվեց, ահագին չարչարվեցին, 15 տարի շարունակ փորձելով, 6րդ փորձից նոր տեղի ծռիստների մոր ստացվեց: Բայց որ սկսին տեռորը, մի 40 տարի չէին թարգում… մինչև Ստալինի գալը: Ալեքսանդր II-րդն էլ դե գերմանացիների հետ էր շատ մոտ, դաշնակից էին: Ոբշեմ… բան չի փոխվել: