Ուրբաթ, Հոկտեմբերի 24, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ահազանգ. Հայաստանի ապիկար իշխանությունները հրահրում են նոր պատերազմ. Էդգար Ղազարյան

19/05/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը պատերազմից հետո բազմաթիվ հանդիպումներ է ունեցել իր ադրբեջանիցի գործընկերոջ՝ Ադրբեջանի անվտանգության պետական ծառայության տնօրեն Ալի Նագիևի հետ։ Նման հանդիպումներ եղել են Մոսկվայում, Հայաստան և Ադրբեջանի սահմանակից մի շարք վայրերում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:

«Ուզում եմ հասկանալ, թե Սև լճի շուրջ ծավալվող իրադարձություններում ինչու՞ չեն նախաձեռնվում հանդիպումներ՝ օրենքով պետական սահմանի պահպանության համար պատասխանատու այդ երկու երկրների ծառայությունների ղեկավարների միջև։

Միջազգային պրակտիկայում հարևան երկրների միջև սահմանային վեճերի լուծման նպատակով ստեղծվում են հանձնաժողովներ, որոնց ղեկավարումն իրականացվում է արտաքին գործերի նախարարների կողմից։ Ինչու՞ չի նախաձեռնվում շտապ հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև։ Ինչու՞ է այս կարևոր խնդրի լուծումը Հայաստանի իշխանությունները փորձում բարդել ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի վրա, ինչու՞ է հայկական կողմից բանակցություններ վարում Արցախում Ռուսաստանի խաղաղապահ զորամիավորման հրամանատար գեներալ Ռուստամ Մուրադով, որի մանդատից դուրս է Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանային խնդիրների լուծումը։

Հայաստանի ապիկար և ազգակործան իշխանությունների սխալ, անմիտ, չմտածված գործողություններն ու անգործությունը մեզ կրկին տանում է կործանման։

Եթե մեկ օրյա ժամկետում Հայաստանի իշխանությունների կողմից չիրականացվեն անհրաժեշտ քայլեր և գործողություններ և չտրվեն լուծումներ, ապա մեզ սպասվում է նոր պատերազմ և նոր արհավիրք։ Պետք է կանգնեցնել այս ապիկարների մահաբեր ընթացքը։ Ինչքա՞ն ժամանակ ու կորուստներ են պետք, հասկանալու համար, որ այդ խեղկատակն ի վիճակի չէ ղեկավարել երկիրը։

Սթափության և զգոնության կոչ եմ անում բոլոր քաղաքական ուժերին, բոլոր ներկա և նախկին պաշտոնյաներին։ Ի՞նչ եք ոգևորվել ընտրություններով, ամենքդ մի ցուցակ առած ու՞ր եք գնում։ Կործանվում է մեր երկիրը։

Որդիաբար թախանձագին խնդրում եմ Ամենայն Հայոց Կաթողիկոսին շտապ Մայր Աթոռ հրավիրել բոլոր ազդեցիկ քաղաքական, հասարակական, գիտական, ռազմական, դիվանագիտական, մշակութային գործիչներին, նախաձեռնել համազգային ժողով, որը պետք է ստանձնի բոլոր պատասխանատու որոշումների ընդունումը։ Այլևս ոչ մի պահ սպասել չի կարելի»,- գրել է Ղազարյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փաշինյանը Պուտինին ներկայացրել է սահմանին տիրող իրավիճակը

Հաջորդ գրառումը

ՊՆ-ն հաստատեց նվաստացուցիչ կադրերի իսկությունը, դեպքը տեղի ունեցել երկու օր առաջ(տեսանյութ)

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Բողոքի ձայն՝ Հայ եկեղեցու հալածանքների դեմ

24/10/2025
Հաջորդ գրառումը

ՊՆ-ն հաստատեց նվաստացուցիչ կադրերի իսկությունը, դեպքը տեղի ունեցել երկու օր առաջ(տեսանյութ)

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն անխուսափելի է դառնում. Վահե Դավթյան

23/10/2025

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն անխուսափելի է դառնում Վերջին տարիներին ՀՀ դրամի ամրապնդման հետևաքնով Հայաստանում բնական գազի ձեռքբերումը թույլ է տվել տարեկան...

ԿարդալDetails

Ամեն օր քաղբանտարկյալների թիվն աճում է. Տիգրան Աբրահամյան

23/10/2025

Անթիլիասը պէտք չունի Երեւանէն եկող թելադրութիւններուն կամ ուղղութիւններուն. Արամ Ա Կաթողիկոս

23/10/2025

Ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին՝ կապված Նիկոլ Փաշինյանի և Ստեփան Ասատրյանի կողմից կրոնական ծեսի կատարմանը խոչընդոտելու նախապատրաստության հետ. Արա Զոհրաբյան

23/10/2025

Ջեյ Դի Վենսն այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար

23/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական