Կիրակի, Մայիսի 31, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանական վայրագությունները Ղարաբաղում. 1918 դեկտեմբեր- 1919 հունվար

12/02/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

1918- 19թթ. Ղարաբաղում հայերի կոտորածը մեծ ուժգնություն ստացավ: 1919թ. սկզբին` հունվարին, Ջեբրայիլի (Ջրական), Թարթառի և երկրամասի տարբեր հատվածներում պատսպարված բազմաթիվ փախստական-թալեաթական սպաներ կազմակերպեցին հայկական բնակավայրերի ավերման և սպանդի ծրագրեր: Նրանք իրենց կատաղի արշավանքների ընթացքում թալանեցին հայկական գյուղերը, հրդեհի մատնեցին տները, սպանեցին` առանց սեռի ու տարիքի խտրություն դնելու, արձանագրվեցին նաև առևանգման ու բռնաբարության բազմաթիվ դեպքեր:
Այդ դեպքերի մասին ուշագրավ տեղեկություններ ենք քաղում 1919թ. Շուշիում կազմված Ղարաբաղի ժամանակավոր ազգային խորհրդի նամակ-զեկույցից` ուղղված անգլիական հրամանատարությանը.

«…Առաջին անգլիական միսիայի (Շուշի) գալուց հետո Բաքվում գտնվող դաշնակից զորքերի հրամանատար գեներել Թոմսոնի հրամանով բոլոր ռազմական գործողությունները մեր (հայերի) կողմից դադարեցվեցին, ինչպես այդ մասին շատ անգամ բանավոր հայտնված է ձեզ: Մինչդեռ Ադրբեջանի զորքերը կազմակերպված բանդաների հետ միասին մինչեւ օրս շարունակում են կործանել հայկական գյուղերը, սպանել անպաշտպան հայերի, բռնաբարել կանանց, քշել անասունները եւ թալանել հայ գյուղերի ունեցվածքը: Բրիտանական միսիայի Շուշի գալուց հետո*, 1918թ. դեկտեմբերի 22-ին եւ 23-ին Ալիանլու գյուղի մուսուլմանները հարձակվեցին Արփա-Գյադուկ, Թեզխարաբ, Սպիտակ-շեն, Պետրոսաշեն, եւ Խծաբերդ գյուղերի վրա` ավերելով եւ կողոպուտի ենթարկելով դրանք:  Այդ հարձակումների ժամանակ սպանվեցին 30-ի չափ հայ գյուղացիներ: Դեկտեմբերի 22-ին Ղաջար գյուղի մուսուլմանները հարձակվեցին Մաշադիքենդ գյուղի վարուցանքով զբաղված հայ գյուղացիների վրա, սպանեցին երկուսին եւ քշեցին անասունները: Դեկտեմբերի 24-ին Յաղլաքենդ գյուղի մուսուլմանները հարձակվեցին հայկական Սոս գյուղի վրա եւ քշեցին 2 ձի եւ 4 գոմեշ:
1919թ. հունվարի 2-ին Ալիանլու մուսուլմանները կրկին հարձակում գործեցին Խծաբերդ վրա, սպանեցին երկու հայերի, վիրավորեցին շատերին, հրդեհեցին գյուղի հարդանոցները եւ քշեցին անասունների մի մասը:

Հունվարի 5-ին Մալիբեկլի գյուղի մուսուլմանները սպանեցին երկու հայ գեղջկուհին որի Վարման կոչված վայրում: Հունվարի 6-ին ադրբեջանցիների եւ օսմանյան թուրքերի ձեռքով ավերված Ղարաղշլաղ գյուղացիներից 30 մարդ, որոնք գնացել էին այդ գյուղը թաքցրած հողերից ցորեն բերելու, ենթարկվեցին մուսուլմանների հարձակման, ղարաղշլաղցիներից մի հոգի վիրավորվեց, իսկ 15 հոգի իրենց բեռնակիր անասուններով գերի տարվեցին, որոնց վիճակը հայտնի չէ մինչեւ օրս:

Նույն հունվարի 6-ին ադրբեջանական ջոկատները, դուրս գալով Կարիագինոյից, գիշերը շրջապատեցին հայկական Դուդուկչի գյուղը եւ ապա ներխուժելով տները, սպանեցին 5 մարդ, վիրավորեցին շատերին, հրդեհեցին հարդանոցները եւ քշեցին տավարը:

Հունվարի 8-ին ադրբեջանական զինված ուժերը տաճկական ասկերների հետ, տաճիկ սպա Իսմայիլ-Փեհրի-բեյի գլխավորությամբ հարձակվեցին հայկական Ճարտար գյուղի վրա, բայց ետ մղվեցին:
Հունվարի 9-ին եւ 10-ին ադրբեջանական ուժերը, դարձյալ տաճկական ասկերների եւ այս անգամ նաեւ Ալիանլու որի հետ, թվով մի քանի հազար մարդ, կրկին հարձակվեցին հայկական Խծաբերդ եւ Խանձաձոր գյուղերի վրա: Այդ հարձակման ժամանակ հայերից սպանվեց 5 մարդ, հրդեհվեցին գյուղերի հարդանոցները եւ քշեցին անասունները…»:1

Առավել քան ուշագրավ է նույն խորհրդի` երկու օր անց` հունվարի 14-ի լրացուցիչ հայտարարությունը` հայկական Շուշի քաղաքում գտնվող անգլիական միսիոներներին.
«Ասկերանի Բերդի շրջանում Ադրբեջանի զորքերը քանդել եւ ոչնչացրել են հայերի 16 ջրաղացներ եւ հափշտակել այնտեղ գտնված հացամթերքների, այդպիսով այդ շրջանի հայ բնակչությանը զրկելով հացահատիկը ալյուրի վերածելու հնարավորությունից:
Ադրբեջանի զինված բանդաները շարունակում են թալանել հացահատիկի պաշարները եւ քշել անասունները Ասկերանի շրջանի հայկական գյուղերից:
Ադրբեջանի զորքերը, միացած Ադրբեջանում ապաստան գտած օսմանյան ասկերների եւ տեղական բանդաների, տաճկական սպաների ղեկավարությամբ սկսել են հարձակումներ գործել այս անգամ Կարիագինոյի գավառի հայկական գյուղերի վրա:
Ադրբեջանական զինված ջոկատները, մուտք գործելով հայկական Ղարաբաղի տերիտորիան, բանդիտական ազատ գործողություններ են ծավալվում Ասկերանի եւ Խանքենդու (Ստեփանակերտ- Գ.Գ. ) միջեւ ընկած խճուղու երկարությամբ»:2

*Գեներալ Թոմսոնի` Շուշի ուղարկած միսիոները, որ եկել էր մայոր Մոնկ-Մեզոնի հետ:
1. ՀՊՊԿԱ, ֆ. 223, գ. 86, թերթ 52:
2. Տես` նույն տեղում, թերթ 54:

Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ավարտվում է «Սպուտնիկ V Լայթ»-ի կլինիկական փորձարկումների երկրորդ փուլը

Հաջորդ գրառումը

Ընդմիշտ կանգուն է մնալու և վերջ

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

«Թափանցիկ» եվրոպացիները այդպես էլ չասեցին, թե ո՞վ է այդ հանձնաժողովի 15 միլիոն եվրոն կերել՝ Նիկոլը, Դանչոն, թե՞ հենց եվրոչինովնիկները. Աղասի Ենոքյան

30/05/2026
Հրապարակախոսություն

Ստի, կեղծիքի և դրժված խոստումների մասին խոսելիս առաջին հերթին նայեք հայելու մեջ. Իվետա Տոնոյան

30/05/2026
Հրապարակախոսություն

Գործող իշխանությունից պետք է ազատվել ոչ միայն այս տարիների ընթացքում գործած չարիքների համար․ Վազգեն Մանուկյան

29/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ցանկացած իրադարձություն վերածում է իր նախընտրական PR-ի. Արտակ Զաքարյան

29/05/2026
Հաջորդ գրառումը

Ընդմիշտ կանգուն է մնալու և վերջ

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026

Փորձագիտական աղբյուրը հայտնում է. «Փաշինյանը համաձայնեց ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մերձավորարևելյան մուսուլման փախստականի։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրապարակային հայտարարություններից...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դե ինչ, սկսե՛ք ձերբակալել. խայտառակ, դավաճանական խունտա. Արթուր Խաչիկյան

30/05/2026

Մենք չենք հանձնել Մեղրին։ Մենք կձերբակալենք նրանց, ովքեր ասում են, թե մենք հանձնել ենք Մեղրին։ Այսօր մենք լսեցինք պաշտամունքի գլխավոր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող 300 000 ադրբեջանցիների ՀԽՍՀ սեփականության վկայականներն ուղարկվել են ՀՀ-ից

30/05/2026

Իսկ գիտե՞ք՝ Արևմտյան Ադրբեջան ծրագրի ներքո Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող մոտ 300 000 ադրբեջանցիների անձնական գործերի մեջ ՀԽՍՀ իրենց սեփականության...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական