Չորեքշաբթի, Մայիսի 14, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Օրեր» ամսագիր. անմահների գնդի մատենագիրը

18/03/2022
- 18 Մարտի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Որքան էլ ժամանակները փոխվում են, մարդկային առօրյան խցկվում է մոնիտորից անդին, այնուամենայնիվ կան որոշ նվիրյալ թերթեր եւ ամսագրեր, որոնք թեեւ բավականին դժվարությամբ, բայց պահում են տպագրման մշակույթը: Իհարկե, Հայաստանում թերթերի, ամսագրերի նաեւ գրքերի տպագրման պակաս չկա, սակայն այս լճացնող հոսքը եթե փորձենք զտել՝ կմնան հատուկենտ անուններ: Ահա այս հատուկենտներից է Չեխիայի մայրաքաղաք Պրահայում հրատարակվող «Օրեր» ամսագիրը, որը զերծ է մնում պարզունակ, կատալոգային եւ պարապ ժամանց ապահովելու շահութաբեր միտումից: Խոսել արվեստի, նոր հրատարակված արժեքավոր գրքերի, խորհրդանիշ դարձած հերոսական անունների մասին, մեղմ ասած, նյութապես անխոստում բան է: Ցավալի է, բայց փաստ. Հայաստանում մշակութային արժեք ներկայացնող գիրք կամ որեւէ հրատարակություն վաճառելը նման է անապատում չմուշկ վաճառելուն: Հենց ա՛յս պահին է, որ երեւան են գալիս նվիրյալները, որոնք չեն տրվում կոպեկը կոպեկի կողքին դնելու բաղձանքին եւ հանուն այժմեական կրակի չեն տպագրում անարժեք, բայց պահանջարկով աշխատանքներ:

«Օրերի» 5-8/90/2021 համարը վստահաբար կարելի է դասել ամսագրի արժեքավոր համահավաք պատումների շարքին: Հետպատերազմական չխամրող թոհուբոհում, մենք, իհարկե, ունենք ճշգրիտ պատումի պահանջ, քաղց, եւ ներքաղաքական այս ջլատված անցուդարձերում 44-օրյա պատերազմի հետ ներձույլ գրականության լուսաբանումն, անշուշտ, ավելի քան կարեւոր է: Կարելի է ասել, որ բացի ընթերցող լայն շերտից, ամսագրի այս համարը նաեւ բանասերների, պատմաբանների եւ լրագրողների հետաքրքրության բացատում է, որովհետեւ խնամքով հավաքված են հեղինակների գրվածքներից պատառիկներ, կենսագրական կոկիկ քաղվածքներ, լուսանկարներ, որոնք հետագայում այսօրինակ գործ ստանձնողներին միանշանակ պետք կգան:

Հայ գրականության մեջ այս վերջին տարիներին է սկսվել մի կարեւոր դասակարգման փուլ՝ նախորդ դարի հիմնականներից հետո գրված գործերի թեմատիկ տարանջատումն ու ըստ այդմ՝ դրվատումը: Մենք ունենք պատերազմական սյուժեի ի շահ մեզ զարգացման կարիք: Բանահյուսությունից զատ, դասական պատմավեպերից զատ, ֆիդայական էպոպեաներից զատ, մենք՝ ցկեանս պատերազմող հայերս, միշտ ունենք այս չմոխրացող թեմայի արծարծման կարիքը: Իննսունականներին, իհարկե, ստեղծվեցին արժեքավոր գործեր (ըստ իս՝ հիմնականում պոեզիա), բայց ե՛ւ թվականն էր խառնիխուռն, ե՛ւ համակարգողներ չեղան: Հիմա դաշտը բաց է, հնարավորությունն՝ անսպառ: Գրվում եւ տպագրվում են անհաշիվ գրքեր, միայն թե պետք է կարդալ եւ տարբերել ապրող տողը մեռած տողից:

Անկեղծ ասած, մեր զորեղ տղաների անընդմեջ հիշատակումը ուրախալի է մեկ այլ պատճառով եւս. համատարած մոռացումի փոթորիկ է ու համակերպության մարմաջ: Սոսկալի է իշխանական այս սեթեւեթանքով մանեւրումը, որը մոտեցնում

է հանրությանը համատարած թմբիրի: Մեզ պետք է տեւական եւ անսպառ հիշատակում ու դրան զուգահեռ կանոնիկ համակարգում: Այսքանով հանդերձ՝ կեցցե աշխատանքը, որ տարվել է, եւ կեցցեն նրանք, ովքեր ապրել եւ գրել են մեր նորագույն պայքարի արցունքախառն, բայցեւ հերոսական էջերը:

ՀԱՅԿ ՍԻՐՈՒՆՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայ արվեստագետ Վիգեն Ավետիսի քանդակը՝ նվիրված Ուկրաինային

Հաջորդ գրառումը

Աքչամը ցեղասպանագետներ պատրաստելու ծրագրիհիմնադիր-տնօրեն

Համանման Հոդվածներ

Կինո-Թատրոն

Իրենց մարդն ունեն, թող տանեն ուրիշ տեղ խոթեն, ինչի՞ եք քանդում էս թատրոնը. Արմեն Սանթրոսյան

13/05/2025
Ազգային

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 100 տարեկան է

13/05/2025
Ազգային

Սերգեյ Փարաջանովի բնօրինակ աշխատանքները առաջին անգամ ցուցադրվում են Գյումրիում

13/05/2025
Կինո-Թատրոն

«Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիան» Կաննում կներկայանա իր տաղավարով

13/05/2025
Հաջորդ գրառումը

Աքչամը ցեղասպանագետներ պատրաստելու ծրագրիհիմնադիր-տնօրեն

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Արցախը որևէ հրամանագրով չի կորսվել, և ոչ էլ որևէ հրամանագրով այն հետ ենք բերելու. ԱՀ նախագահի հրամանագրերն ընդամենը սիմվոլիկ նշանակություն ունեն. քաղաքագետ

14/05/2025

Ես չեմ կարծում, որ Արցախը որևէ հրամանագրով է կորսվել, կամ որևէ հրամանագրով այն հետ ենք բերելու։ Իմ խորին համոզմամբ՝ այս...

ԿարդալDetails

Վաղ առավոտից զանգվածային լրատվամիջոցները ադրբեջանական կայքերի բարբաջանքները իրար հերթ չտալով` ակտիվորեն տարածում են. Անահիտ Ավանեսյան

14/05/2025

Ո՛չ փողը կա, ո՛չ էլ մանկապարտեզը. Արթուր Չախոյան

14/05/2025

Ադրբեջանը կրկին սուտ տեղեկություններ է տարածում. ՀՀ ՊՆ

14/05/2025

Մենք մերը հետ ենք ստանալու. Արցախի էջը փակված մի՛ համարեք. Արցախը լուծարված լինելու մասին այլևս չխոսել. Ռոման Երիցյան

14/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական