Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Օրակարգում Սեւանա լիճն է

14/07/2023
- 14 Հուլիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սեւանա լիճը մեր հպարտությունն է եւ ազգային անվտանգության կարեւորագույն բաղադրիչը: Հետեւաբար նրա նկատմամբ վերաբերմունքը պետք է լինի բացառիկ:

 Վերջերս տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նիստը, որի օրակարգում «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին «օրենքի նախագծին հավանություն տալու եւ անհետաձգելի համարելու մասին» ՀՀ կառավարության որոշման քննարկումն էր: Այս որոշման ընդունմամբ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Սեւանա լճից հավելյալ 70 միլիոն խմ ջրառին: 2023 թվականին լճից բաց կթողնվի մինչեւ 240 միլիոն խմ ջուր՝ օրենքով սահմանված առավելագույնը 170 միլիոն խմ-ի փոխարեն:

Հարկ է նշել,որ Սեւանա լիճը բարձրլեռնային քաղցրահամ խոշոր լիճ է Հայաստանի Գեղարքունիքի մարզում: Գտնվում է ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա: Այն երկրագնդի քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է Հարավային Ամերիկայի Տիտիկակա լճից հետո: Լճի երկարությունը 70 կմ է, առավելագույն լայնությունը՝ 55 կմ: Հայելու մակերեսը կազմում է 1260 քառակուսի կմ: Ամենախոշորն է Հարավային Կովկասի տարածքում: Միջին խորությունը 46.8 մետր է, ամենախոր վայրը՝ 83 մետր: Ջրի ծավալը 32,92 միլիարդ խորանարդ մետր է: Սեւանա լիճը Շորժայի ստորջրյա թմբով բաժանվում է 2 մասի՝ Մեծ Սեւանի (37.7 մ միջին խորություն) եւ Փոքր Սեւանի (50.9 մ):

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահ Վ. Գեւորգյանը մեջբերեց ՀՀ կառավարության որոշման հիմնավորումը, ըստ որի՝ որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Սեւան-Հրազդան դերիվացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ ընկած հողերի ոռոգման ջրապահովվածության դեֆիցիտը մասնակի մեղմելու, ջրապահովվածությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ: Հողատարածությունների մակերեսը կազմել է շուրջ 31.3 հազար հեկտար, իսկ ոռոգման ջրի պահանջարկը կկազմի շուրջ 445,3 միլիոն խմ: Հաշվարկվել է, որ ջրի դեֆիցիտը կկազմի 121,4 միլիոն խմ: Նախատեսվում է շուրջ 51,4 միլիոն խմ վերցնել լրացուցիչ մեխանիկական ջրարտադրության արդյունքում, իսկ մինչեւ 70 միլիոն խմ-ն՝ Սեւանա լճից:

«Մենք կարող է անդառնալի փոփոխություններ ունենանք Սեւանում: Մենք պետք է միասին ճանապարհներ գտնենք, որ Սեւանի հոգսը թեթեւացնենք, ոչ թե հեշտ ճանապարհով գնանք: Եթե մենք կարողանանք վերացնել կորուստների կեսը, կկարողանանք փակել ջրի դեֆիցիտը: Այս տարի երկու անգամ ավելի շատ է ջուր բաց թողնվել Սեւան-Հրազդան ջրատարով, քան անցյալ տարի նույն ժամանակահատվածում: Այսօրվա դրությամբ Արփա-Սեւան թունելով երկու անգամ ավելի պակաս ջուր է մուտք եղել Սեւանա լիճ, քան անցյալ տարի նույն ժամանակահատվածում»,- ասաց ՀՀ ԳԱԱ Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ Բ. Գաբրիելյանը:

Ջրային կոմիտեի նախագահը հավաստիացրեց, որ Եղեգիս գետի վրա որոշ փոքր ՀԷԿ-եր չեն գործում, կան դատական գործեր: Ջրային կոմիտեն դիմել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն՝ որոշ փոքր ՀԷԿ-երի տրամադրված ջրօգտագործման թույլտվությունները վերանայելու համար: Սեւան-Հրազդան դերիվացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ ընկած 31.3 հազար հեկտար հողերն Արարատյան դաշտի հողերն են:

Քննարկման առարկա դարձավ նաեւ Արարատյան դաշտում շահագործվող ձկնաբուծարանների հարցը, որոնք մեծ քանակությամբ ջրային ռեսուրսներ են օգտագործում: Նշվեց, որ ձկնաբուծարաններում տեղադրված են հաշվիչներ: Կառավարությունն օրենքի նախագիծ է շրջանառում, որպեսզի ձկնաբուծարաններն անցնեն բացառապես փակ ցիկլով աշխատանքի: Ջրային կոմիտեի ներկայացուցիչները նշեցին, որ ՋՕԸ-երի մոտ եղել է 17 տոկոս պահանջարկի նվազեցում:

«Սեւանա լիճն արդեն սկսել է ծաղկել: Մենք պետք է նվազեցնենք բացասական ազդեցությունները լճի վրա, որպեսզի խուսափենք անդառնալի հետեւանքներից», – նշեց Բ. Գաբրիելյանը: Առաջարկվեց վերանայել ջրապահանջարկի եւ ջրի դեֆիցիտի հաշվարկները:

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ

Խմբ. կողմից.– Գաղտնիք չէ, որ ձկնաբուծարանների սեփականատերերից շատերը համապատասխան պոմպերով դեպի իրենց ջրավազաններ են մղում ստորերկրյա ջրերը՝ ջրազրկելով արտեզյան ջրհորները, ինչի հետեւանքով Արարատյան դաշտի հողագործները ամառվա տապին իսպառ զրկվում են այգիների ցանքսը ջրելու հնարավորությունից: Այս մասին մեր նախկին աշխատակիցներից Սառա Պետրոսյանը հետաքննական շատ կարեւոր նյութ է հրապարակել hetq.am կայքում: Մեր համապատասխան պաշտոնյաները տեսնես ծանո՞թ են այդ նյութին եւ արդյոք որեւէ հետեւություն արե՞լ են:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայկական ատոմակայանի առօրյան

Հաջորդ գրառումը

Հեշտ լուծումների ժամանակներն անցել են

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Հեշտ լուծումների ժամանակներն անցել են

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Չկայացածները. Հայկ Դեմոյան

14/10/2025

Երեկվա համերգը կարող էր տեղի չունենալ, եթե 2019 թվականին Նիկոլ Փաշինյանի ու Արայիկ Հարությունյանի հաստատակամ հայտարարությունների արդյունքում որոշվեր իրագործել “Հին...

ԿարդալDetails

Հայերի ցեղասպանությունն Արցախում Թրամփի համար պարզապես «փոքրիկ պատերազմ» էր. Արման Աբովյան

14/10/2025

Թուրքիայի հայկական համայնքի ցանկությունն է, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն

14/10/2025

Ռազմիկ Մկրտչյանը դուրս է գալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից

14/10/2025

Անտեղի ինքնագովազդ` համեմված Էրդողանի «հանճարին» գովեստով. Սևակ Հակոբյան

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական