Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Օրակարգում գիտության եւ կրթության զարգացումն է

17/03/2023
- 17 Մարտի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վերջերս տեղի ունեցավ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ղեկավարության, ինստիտուտների տնօրենների հանդիպումը Երեւանի պետական համալսարանի  պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Հանդիպման ժամանակ քննարկվեցին գիտության եւ կրթության ոլորտների զարգացման հեռանկարները, ակադեմիական եւ ԲՈՒՀ-ական գիտության ինտեգրման հնարավոր տարբերակները:

ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանն ասաց. «Աշխարհում չկա մոդել, որը կիրառելի լինի բոլոր պետությունների համար: Յուրաքանչյուր պետություն պատրաստում է սիմբիոզի մի տարբերակ՝ հարմարեցնելով աշխարհաքաղաքական իրավիճակին, պետության խնդիրներին, առանձնահատկություններին, կրթության եւ գիտության ոլորտների զարգացման իր երկրի ավանդույթներին:  Մեզ համար էլ ընդունելի է այդպիսի տարբերակը»:

Նա նշեց, որ Եվրոպական հանձնաժողովի դիտորդական խումբը մշտադիտարկում է անցկացրել Հայաստանում կրթության եւ գիտության ոլորտներում եւ որպես առավել իրատեսական մեր երկրի համար առաջարկել է տարբերակ, որը համահունչ է  ֆրանսիական CNRS-ին (Գիտահետազոտական ազգային կենտրոն): «Համաձայն այդ տարբերակի՝ ԳԱԱ-ն իր համակարգով կարող է կատարել միջանկյալ դեր կրթության եւ արդյունաբերության միջեւ: Սա ցանցային համակարգ է, որը ներկայում հաջողությամբ կիրառվում է մի շարք եվրոպական առաջատար պետություններում: Սա մեզ համար առավել իրատեսական է, քանի որ հիմնարար գիտության զարգացմանը զուգահեռ զբաղվում է նաեւ գիտության կիրառական բաղադրիչի զարգացման հիմնահարցերով: Մենք այսօր չունենք ճյուղային ինստիտուտներ, որոնց նպատակն է հիմնարար արդյունքները վերածել կիրառականի եւ առաջարկել ներդրման: Օտարումից  ընդամենը երկու ինստիտուտ է փրկվել՝ Կենսատեխնոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտը եւ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան: Այսօր մեզ պետք են ինստիտուտներ, որոնք կզբաղվեն գիտահեն տնտեսության եւ ռազմաարդյունաբերության համար գիտական հենք ստեղծելու հիմնահարցերով: Դա նշված է կառավարության կողմից ընդունված` ՀՀ-ում գիտության զարգացման ռազմավարական ծրագրում: Տնտեսության համար գիտական հենք պետք է ստեղծեն մեր ինստիտուտները, ուրիշ ինստիտուտներ չկան, հետեւաբար ՀՀ ԳԱԱ կազմակերպությունները, բացի հիմնարար գիտությունից, լրջորեն պետք է զբաղվեն նաեւ կիրառական գիտությամբ»,- ասաց Աշոտ Սաղյանը:

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Լուսիա Խիմենես Պեռնաս. «Ես նոր մարդ եմ Հայաստանի այցից հետո…»

Հաջորդ գրառումը

Հոբելյանական ցուցադրություն Ազգային պատկերասրահում

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

Հոբելյանական ցուցադրություն Ազգային պատկերասրահում

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական