Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Քրիստոնյա Հայ սփյուռքի իրավիճակը մեր օրերում» համաժողովն ավարտվեց Բուդապեշտում

Հակոբ Ասատրյան
06/02/2026
- 06 Փետրվարի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
50
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Փետրվարի 2-ին Բուդապեշտում տեղի ունեցավ «Քրիստոնյա Հայ սփյուռքի իրավիճակը մեր օրերում» համաժողովը, որին մասնակցեցին 17 երկրների հայկական համայնքների պատվիրակներ: Եվս 8 երկրի համայնքային  ներկայացուցիչների հրավերներ էին ուղարկվել, բայց պատվիրակները տարբեր պատճառներով չէին կարողացել ժամանել: Համաժողովի կազմակերպիչը Նիկողոս Հակոբյանն էր՝ Հունգարիայի Ազգային ժողովում հայ համայնքի խոսնակը: Համաժողովն անցավ  Հունգարիայի Ազգային ժողովի նախագահ Լասլո Քյովերի եւ Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեմյենի հովանու ներքո: Ներկաներին ողջունեցին Ազգային ժողովի փոխնախագահ Լատոցաի Յանոշը եւ Հունգարիայում ՀՀ դեսպան Հայկակ Արշամյանը:  Այնուհետեւ Հունգարիայի, Չեխիայի, Լիբանանի, Շվեդիայի, Իտալիայի, Ավստրիայի, Եթովպիայի, Սիրիայի, Քուվեյթի, Կիպրոսի, Թուրքիայի, Լեհաստանի, Ուկրաինայի, Ռումինիայի, Հորդանանի հայկական համայնքների մասին զեկուցումներով հանդես եկան հրավիրյալ բանախոսները:

Ժամանակի սղության պատճառով  քննարկումների համար ժամանակ չմնաց, սակայն ընդմիջումների ընթացքում մասնակիցները կարողացան քննարկել  իրենց հուզող հարցերը, նաեւ շփվել համաժողովին ներկա  ինչպես հունգարահայերի, այնպես էլ հայաստանցիների ու արցախահայերի հետ, որոնք արդեն բնակվում են Բուդապեշտում: Համաժողովը հիմնականում ուներ տեղեկատվական նշանակություն, հասկանալու, թե ինչ վիճակում են գտնվում  հայկական սփյուռքի հին ու նոր համայնքները, եւ որոնք են այսօրվա մարտահրավերները: Համաժողովի ելույթներում հնչեցին նաեւ սփյուռքի ինքնակազմակերպման առաջարկներ: Նշվեց մասնավորապես, որ վերջին շրջանում ամենուր ահագնացել է ձուլումը, Միջին Արեւելքում կամ Ուկրաինայում  նաեւ՝ արտագաղթը, իսկ ընդհանուր խնդիրներից են մնում լեզվի, կրթության եւ համայնքային կյանքի աշխուժացման հարցերը: Իհարկե, խոսվեց նաեւ համայնքներում հայկական քրիստոնեական ժառանգության, դրա պահպանման, Հայ եկեղեցու դերի եւ ազգանվեր  գործունեության մասին:

Հուսանք, որ բարձրացված հարցերը ժամանակի ընթացքում կստանան լուծումներ, ինչն էլ կլինի նման համաժողովի անցկացման կարեւոր արդյունքը:

ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ

Բուդապեշտ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վենետիկը կը մեծարէ Տ. Լեւոն Արք. Զէքիեանը

Հաջորդ գրառումը

Եկեղեցու եւ պետության սահմանները Հայաստանում

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Գործող իշխանությունից պետք է ազատվել ոչ միայն այս տարիների ընթացքում գործած չարիքների համար․ Վազգեն Մանուկյան

29/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ցանկացած իրադարձություն վերածում է իր նախընտրական PR-ի. Արտակ Զաքարյան

29/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Այսպիսով մտնում ենք ֆինալ. Վլադիմիր Մարտիրոսյան

29/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի երկու խոսք երեկվա զորահանդեսի մասին. Արմեն Այվազյան

29/05/2026
Հաջորդ գրառումը

Եկեղեցու եւ պետության սահմանները Հայաստանում

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի երկու խոսք երեկվա զորահանդեսի մասին. Արմեն Այվազյան

29/05/2026

Առհասարակ, զորահանդեսներն անցկացվում են որոշակի նպատակներով, որոնցից հիմնականներն են՝ 1. պետության ռազմական ուժի ցուցադրումը և դրանով թշնամիների կամ պայմանական հակառակորդների...

ԿարդալDetails
Նորություններ

Այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ. Էդգար Ղազարյան

29/05/2026

Նիկոլ Փաշինյանը և Սուրեն Պապիկյանը որոշել են, որ այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ, այնպես...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական