Չորեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Քրիստինա Դավիդյանց. Իրերի հանդեպ կողմնակի հայացքով

Արծվի Բախչինյան
23/05/2025
- 23 մայիսի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
13
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԵՐԵՎԱՆ-ՏԱԼԼԻՆՆ – Քրիստինա Դավիդյանցը (ծնված 1974 թվականին, Բաքվում) հայազգի էստոնացի կինոռեժիսոր եւ կինոարտադրիչ է, նաեւ կինոլրագրող: 2001 թվականին ստացել է կինոյի եւ վիդեոյի բեմադրության բակալավրի աստիճան (վավերագրական կինոարտադրության մասնագիտացմամբ) Տալլիննի մանկավարժական համալսարանի մշակութաբանության բաժանմունքում, իսկ 2023-ին՝ հեռուստատեսության եւ սցենարի մագիստրոսի աստիճան: Ռուսերենից էստոներեն է թարգմանել Էլդա Գրինի «Ձեռքերը» պատմվածքը: Քույրերը՝ Յանա եւ Բրիգիտտա Դավիդյանցները եւ եղբայրը՝ Դավիթ Դավիդյանցը, նույնպես ակտիվորեն գործում են էստոնական մշակութային ասպարեզում:

–Քրիստի՛նա, հիշում եմ քո «Մտերիմ քաղաք» ֆիլմը, որը ցուցադրվեց Երեւանի առաջին «Ոսկե ծիրան» կինոփառատոնում եւ արժանացավ ժյուրիի հատուկ մրցանակին: Այդ ժամանակվանից ի վեր նկարահանել եք այլ ֆիլմեր եւս, հիմնականում՝ վավերագրական: Ո՞ր թեմաներն են ձեզ ամենաշատը հետաքրքրում կինոյում:

-Հավանաբար, ինձ ամենամոտն այն մարդկանց թեման է, որոնք չեն տեղավորվում ընդհանուր սահմանների մեջ, ինչը հասկանալի է կինոարտադրության տեսանկյունից, քանի որ ցանկացած ներքին կամ արտաքին յուրաքանչյուր հակամարտություն ինչ-որ բան պատմելու հիմքն է: Այս պահին ես ավելի շատ աշխատում եմ որպես արտադրիչ՝ կենտրոնանալով վավերագրական ֆիլմերի վրա, բայց որպես բեմադրիչ իմ «Տալլինը այրվում է» փաստագրությունը նախատեսվում է թողարկել այս աշնանը: Այն ուսումնասիրում է փանք երաժշտությունը եւ դրա դերը խորհրդային շրջանի Էստոնիայում: Բացի այդ, մշակում եմ լիամետրաժ կինոնկարի նախագիծ, չնայած դեռ շատ վաղ է դրա մասին խոսել:

Իմ վերջին վավերագրական ֆիլմը՝ «Արվեստը եւ սառը պատերազմը», նմանատիպ թեմայով է: Այն պատմում է Տալլիննի եւ Մոսկվայի ոչ պաշտոնական արվեստի ներկայացուցիչների մասին, որոնք, չնայած սառը պատերազմին, փորձել են արտահայտվել եւ գտնել ճանապարհ դեպի արեւմտյան արվեստի սիրահարները: Ֆիլմի ռեժիսոր Սանդրա Յոոգեւան սերում է արվեստագետների ընտանիքից, ինչը մեզ արժեքավոր ներքին տեղեկություններ է տրամադրում:

-2019 թվականին հրատարակվել է ձեր «Էստոնական կինոյի 100 տարին» գիրքը: Ինչպե՞ս կբնութագրեք կինոն որպես Էստոնիայի մշակութային երեւույթ եւ դրա դերը էստոնական հասարակության մեջ:

-Էստոնական կինոն անցել է տարբեր ժամանակաշրջանների միջով: Մինչեւ 1940 թվականի խորհրդային բռնազավթումն այստեղ բավականաչափ ֆիլմեր են նկարահանվել, եւ այդ ժամանակվա կինոքննադատությունները կարդալով՝ բավականին զվարճալի է հասկանալ, որ տարիների ընթացքում նույն բողոքները շարունակվել են՝ չկա բավարար ներգրավվածություն, բյուջեն չափազանց փոքր է, նպատակները չեն համապատասխանում իրականությանը եւ այլն: Խորհրդային շրջանում մենք ունեցել ենք մի քանի փայլուն դրսեւորումներ, բայց լավագույն շրջանը, անկասկած, եղել են վերջին 15-20 տարիները, երբ տեղական հանդիսատեսը բացահայտել է էստոնական կինոն, եւ մեր ֆիլմերը նույնպես միջազգային լայն ճանաչում են ստացել:

–Որպես կինոպատմաբան, այս գրքում քննարկե՞լ եք նաեւ ձեր սեփական ֆիլմերը:

-Ո՛չ, դրա անհրաժեշտությունը չկա:

–Հիշում եմ, որ դուք վավերագրական նախագիծ ունեիք Ցեղասպանության ժամանակ հայերին սատարած էստոնացի միսիոներուհի Հեդվիգ Բյուլի մասին: Այս նախագիծն իրականություն դարձե՞լ է:

-Ֆիլմի աշխատանքներն այժմ սառեցված են, բայց թեման փակված չէ: Նկարահանումներն ավարտվել են, եւ այն ամբողջացնելու համար ես պետք է ռեսուրսներ գտնեմ, այդ թվում՝ մտավոր ուժ:

–Ձեր հայրը՝ բաքվեցի Արտյոմ Դավիդյանցը, երկար տարիներ դասախոսել է Տալլիննի մանկավարժական ինստիտուտում, եղել է Էստոնիայի հայկական մշակութային ընկերության ղեկավարը եւ Էստոնիայի հայկական ազգային ընկերության նախագահը: Կարո՞ղ եք պատմել ձեր հայկական ծագման մասին եւ այն մասին, թե ձեր ընտանիքը Ադրբեջանում զգացե՞լ է հայատյացությունը կամ տուժե՞լ է դրանից:

-Իմ քույրը՝ Բրիգիտտան, վերջերս հրատարակել է այս թեմայով պատմվածքների ժողովածու: Կարծում եմ՝ նա կարող է լինել հաջորդ Դավիդյանցը, որի հետ արժե հարցազրույց վարել:

–Ձեր մայրը՝ Ինգե Դավիդյանցը, լատվիա-էստոնական ծագում ունի: Ի՞նչ դեր է խաղում ձեր հայկական ծագումն այս խառը ժառանգության մեջ եւ ինչպե՞ս է այն ազդել ձեր ինքնության վրա:

-Ցանկացած խառը ժառանգություն մարդուն տալիս է իրերի հանդեպ տարբեր տեսանկյուն, այսպես ասած՝ կողմնակի հայացք: Սա կարող է լինել ե՛ւ առավելություն, ե՛ւ թերություն: Ես չէի ասի, որ միայն հայկական ծագումն է ազդել ինձ վրա. ամեն ինչ շատ ավելի բարդ է…

–Ներկայումս ունե՞ք Հայաստանի եւ հայերի հետ կապված որեւէ նախագիծ:

-Այս պահին չունեմ, բայց ես բաց եմ տարբեր գաղափարների համար: Որպես կինոարտադրիչ՝ ես միշտ փնտրում եմ հետաքրքրական պատմություններ…

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Երբ արեւմտյան փողի հոսքը դադարում է. ինչպես է Թրամփի վարչակազմը «կտրել թթվածինը» Հայաստանի արեւմտամետ կառույցների համար

Հաջորդ գրառումը

«Հայկական այլաբանություններ» Բեռլինում

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը
Hayrapetyan's family. On the left is my aunt with her daughter, and on the right are my grandma and my uncle's family. My grandma had to leave for Yerevan and later moved to Stepanakert, where she passed away. My uncle’s family returned to Stepanakert but moved to Yerevan after the 2023 war.

«Հայկական այլաբանություններ» Բեռլինում

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Խարդավանքներով, սպառնալիքներով և բռնաճնշումներով հնարավոր չէ ընկճել հոգևոր սպասավորներին և հավատավոր ժողովրդին. Մայր Աթոռ

15/10/2025

Սույն թվականի հոկտեմբերի 15-ի լուսադեմին իրավապահ համակարգի ներկայացուցիչները Արագածոտնի թեմի Հովհաննավանքի սպասավոր Տ․ Արամ քհն․ Ասատրյանի հրապարակած ստահոդ տեղեկությունների և...

ԿարդալDetails

Ապազգային իշխանությունը անցել է օրակարգեր լցնելու բլիցկրիգի. Հովհաննես Խուդոյան

15/10/2025

Եթե եկեղեցու ներսում խնդիր կա, բարձրացրու այն, բայց հավատավոր զավակի խոնարհությամբ. իշխանությունը հարվածում է մեր ինքնության հիմքերին. Դավիթ Անանյան

15/10/2025

Առաքելական եկեղեցին երկու ծանր հարված է ստացել՝ Ցեղասպանության օրերին և 30-ականներին. սա երրորդ ալիքն է. Եղիշե Սողոմոնյան

15/10/2025

Իր իսկ եղբայրների դեմ ցուցմունքներ տված այս դավաճանը կաթողիկոսին խնդրեց, որ դառնա նրա անձնական թիկնապահը. Թովմաս Առաքելյան

15/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական