Հինգշաբթի, Մայիսի 15, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՔՊ-ն հաջորդիվ, գուցե, լրագրողներին «խարույկի վրա այրելու» օրենք մշակի

14/04/2023
- 14 Ապրիլի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Լրագրողների նկատմամբ ասես քրոնիկ հակակրանք ունեցող իշխանությունները զգուշացնում են՝ ընդդեմ լրատվամիջոցների հերթական օրենքը կարող են ընդունել: Այս մասին օրեր առաջ՝ Տեղ գյուղում հակառակորդի կողմից ռազմական էսկալացիա հրահրելու ժամանակ, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն է հայտարարել: Խորհրդարանի անվտնագության ու պաշտպանության հարցերի մշտական հնանձնաժողովի անդամը Facebook-ի իր էջում լրագրողներիս համար աչքալուսանք է գրել՝ մասնավորեցնելով. «Տեղեկացնում եմ, որ բավականին երկար ժամանակ մտորում եմ «ռազմական ցենզուրայի մասին» օրենք մշակելու վերաբերյալ, բայց վերջին պահին միշտ ինչ-որ փաստարկ հետ է պահել այս մտքից: Այսօր վերջնականապես համոզվել եմ, որ այս բովանդակությամբ օրենքն ուղղակի կենսական անհրաժեշտություն է, եւ վաղվանից կիրագործեմ այս նախաձեռնությունը կյանքի կոչելու ինստիտուցիոնալ քայլեր»:

 Հայաստանը «ժողովրդավարության բաստիոն» համարող ու այդ մասին զօրուգիշեր ճառող իշխանականը, փաստորեն, լրագրողների բերանը փակելու, ազատ խոսքը լռեցնելու նախաձեռնությամբ է ցանկանում հանդես գալ, որ ցանկացած պահի կարողանան լռեցնել ոչ ցանկալի լրատվամիջոցներին ու լրագրողներին: Բայց եթե երեսփոխանը չգիտի, ապա գուցե իր՝ արեւմտյան արժեքների հովերով տարված գործընկերներին հարցնի, թե բացասական ինչ մե՜ծ ընկալում ունի հենց միայն  «ցենզուրա» բառը: Գրաքննության որեւէ դրսեւորում, անկախ հանգամանքից՝ ինչքանով է այն պետության շահերից բխում, դեմ է ժողովրդավարությանը: Անկեղծ ասած՝ զարմանալու չէ, որ լրագրող Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմակիցները, որ, ի դեպ, մեծամասամբ նույնպես լրագրողներ են, իրենց նախկին գործընկերների գործունեությունը սահմանափակող հերթական օրինագիծն ԱԺ կբերեն ու, ըստ երեւույթին, կընդունեն այն: 2018-ի քաղաքական վերադասավորումներից ու հատկապես 2020-ի 44-օրյա պատերազմից հետո իշխանությունն ընդդեմ լրագրողների այնքա՜ն օրինգածեր ու որոշումներ է ընդունել, որ դրանք թվելն անգամ դժվար է: Օրինակի համար նշենք միայն, որ ՀՀ 3-րդ հանրապետության պատմության մեջ առաջին  անգամ հենց լրագրողների իշխանության ժամանակ էր, որ Ազգային ժողովում սահմանափակվեց լրագրողների ազատ տեղաշարժը: Այժմ, փաստորեն, իրեն «Նավակ ճոճողը» հռչակած երեսփոխանը որոշել է՝ փակել բոլոր այն լրատվամիջոցների բերանը, որ ռազմական էսկալացիաների, պատերազմների, մարտական գործողությունների կամ պարզապես սահմանային լարվածություննների ժամանակ բացի պաշտոնական տեղեկատվությունը կհամարձակվեն սեփական լրատվությունը հրամցնել հանրությանը:
Համենայնդեպս, լրագրողական համայնքը զօրուգիշեր պետք է աղոթի, որ ՔՊ-ականները միայն գրաքնությունն օրինականացնելով սահմանափկվեն: Այլապես, ով գիտե, գուցե մի օր էլ արթնանան ու որոշեն, որ պաշտոնական տեղեկատվությունից բացի սեփական լրատվությունը մատուցող լրագրողներին պետք է ազատազրկել կամ խարույկի վրա այրել:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Էրդողան-Քիլիջդարօղլու: Թեժ ընտրապայքար

Հաջորդ գրառումը

ԱԺ ընդդիմությունը Փաշինյանին ուղիղ հարցեր տալուց խուսափում է

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ԱԺ ընդդիմությունը Փաշինյանին ուղիղ հարցեր տալուց խուսափում է

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Մամուլի տեսություն

71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար. «Ժողովուրդ»

14/05/2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած աղմկահարույց օրենքի համաձայն, որով առաջարկվում է 27 տարին լրացած...

ԿարդալDetails

Մահացել է «աշխարհի ամենաաղքատ նախագահը»

14/05/2025

ՔՊ-ն պարտադիր թող էսօրվա իրենց «թուրք» համարողներին ուղղված հայհոյանքը դարձնի ՔՊ նախընտրական կարգախոս. Վլադիմիր Մարտիրոսյան

14/05/2025

Ահա թե ինչպես են փորձում կարգավորել Հայաստան–Թուրքիա հարաբերությունները. դուք խայտառակություն և ամոթ եք. Էդմոն Մարուքյան

14/05/2025

Ռոբերտ Քոչարյանի դերը Արամ Սարգսյանի հղիության պատմության մեջ. Նաիրի Հոխիկյան

14/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական