Չորեքշաբթի, Մայիսի 6, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՔՊ-ականը Բաքվին հուշում է ականապատման քարտեզները վերցնելու հեշտ տարբերակը

Սևակ Վարդումյան
07/03/2024
- 7 Մարտի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ
22
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Առեւտրի առարկա է ամեն ինչ, այդ թվում՝ գերիների փոխանակումը», ասում է իշխող թիմի ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Գագիկ Մելքոնյանը, որի քաղաքական առաջնորդ Փաշինյանը դեռ 3 տարի առաջ հայտարարում էր, թե 44-օրյա պատերազմից հետո Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիներն իրենց կներեն հակառակորդ երկրում մեկ-երկու ամիս ավելի մնալու համար:

Ոչ թե մեկ երկու ամիս, այլ մոտ 4 տարի են ադրբեջանցիների ձեռքին նայում տարբեր իրավիճակներում գերի ընկած մեր հայրենակիցները: Առուծախի նրբություններին տիրապետող իշխանության պատգամավորը նրանց վերադարձի ձգձգման պատճառը կապում է բոլորիս համար ցավոտ մեկ այլ հարցի՝ Բաքվի հնարած միջանցքի հետ: «Դուք կո՞ղմ եք, որ գերիները գան, բայց միջանցք տանք Ադրբեջանին»,- լրագրողների հարցին այսպես է պատասխանում պաշտպանության նախկին փոխնախարարը, որին հարցեր էինք ուղղում Եռաբլուրում՝ Վազգեն Սարգսյանի ծննդյան 65-ամյակի օրը:

Սպարապետի ծննդյան օրը ՔՊ-ական պատգամավորն առիթը բաց չթողեց հերթական անգամ խոսելու ՀԱՊԿ-ին ցտեսություն ասելու, Ռուսաստանից էլ կամաց-կամաց պոչը քաշելու անհրաժեշտության մասին: Ե՞րբ ու ինչպե՞ս. «Ազգ»-ի՝ թեմայի վերաբերյալ հարցերը սակայն չունեցան հստակ արձագանք:

– Երբ Ադրբեջանը մտել էր մեր սահմանները, մենք դիմել էինք ՀԱՊԿ-ին, բայց այդպես էլ պատասխան չստացանք, իսկ երբ Ղազախստանում հեղաշրջում էր, ՀԱՊԿ-ը խումբ ստեղծեց եւ ճնշեց այդ հեղաշրջումը:

– Հայաստանն էլ էր ներգրավված այդ գործողություններում, ճշնողներից մեկն էլ մեր զինվորականներն էին: Եվ, ի դեպ, հենց Փաշինյանի պաշտոնավարման ժամանակ:

– Այո, եւ թաքցնելու բան էլ չկա, ամեն ինչ հրապարակվել է: Պուտինը Ղազախստանում այնպես արեց, որ հեղաշրջում չլինի, մարդիկ չգնան ժողովրդավարության ճանապարհով:
1991-ից սկսած, երբ հակառակորդը մտել էր մեր սահմանները, դիմել էինք ՀԱՊԿ-ին, բայց այդպես էլ պատասխան չենք ստացել՝ անգամ քաղաքական հայտարության տեսքով:

– Այդ մասին դուք եւ թիմակիցները խոսում եք պարբերաբար, բայց խոսքից բացի ոչինչ չեք անում:

– Ամեն ինչ կլինի իր ժամանակին: Առաջ վազել պետք չի, համբերություն ունեցեք, էդ գործողություններն էլ կտեսնեք:

– Դուք իրար եք կապում ռազմագերիների վերադարձն ու Բաքվի՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» ունենալու քմահաճույքը, բայց Ադրբեջանն ամեն գերու համար ականապատ դաշտերի քարտեզ է պահանջում:

– Ղարաբաղը հայաթափած Ադրբեջանը թող գնա եւ այդ քարտեզները վերցնի, դրանք մնացել են Ստեփանակերտում:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

10 տարի ետք

Հաջորդ գրառումը

Միջազգային ուսանողական գիտաժողով

Համանման Հոդվածներ

24 Ապրիլի, 2026

Ցեղասպանությունից փրկված հայության գոյատեւելու սխրանքը

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Հիշողության 111 տարուց հետո

24/04/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
24 Ապրիլի, 2026

Սիրանուշ Սահակյան. «Չենք բացառում, որ Բաքվում պահվող մեր հայրենակիցներին տեղափոխել են Umbaki քրեակատարողական հաստատություն»

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Իրան-ԱՄՆ բանակցությունները վտանգված են. Թեհրանը հրաժարվում է մասնակցությունից

24/04/2026
Հաջորդ գրառումը

Միջազգային ուսանողական գիտաժողով

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դուք նույն  յաթաղանն եք բռնել, ինչ 100 տարի առաջ բռնել էր թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Մետաքսե Հակոբյանը՝ եվրոպացի գործիչներին

05/05/2026

Ես չեմ կարող ողջունել ձեր այցը Երևան, որը տեղի է  ունենում ընտրություններից մեկ ամիս առաջ, և սա պատահականություն չէ։ Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Կոբախիձեն Եվրախորհրդարանին մեղադրում է  շանտաժի մեջ

05/05/2026

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն լրագրողներին հայտարարել է, որ Եվրախորհրդարանի անդամները հարձակվում են երկրում ազատ լրատվամիջոցների վրա և շանտաժի են ենթարկում...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հունիսի 12-ի գործով «մեղադրվող» Կոստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է

06/05/2026

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է. «Այսօր «2024թ. հունիսի 12-ի» գործով հերթական դատանիստն էր Աջափնյակի դատարանում։ Հիշու՞մ եք` ժողովրի վրա արձակեցին...

ԿարդալDetails
Նորություններ

Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո էլ Թուրքիան շարունակում է նոր նախապայմաններ առաջ քաշել. Տիգրան Աբրահամյան

06/05/2026

Թուրք պաշտոնյան Երևանում հայտարարեց, որ իրեն զգում է ինչպես տանը։ Սակայն տարօրինակ չէ՞, որ նման զգացողություն արտահայտող պաշտոնյան, շարունակելով խոսքը,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական