Չորեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Քաղաքականությունից չեմ հեռացել, «Դիմադրության շարժման» հարթակում էլ չեմ լինելու, բայց միշտ լինելու եմ արցախահայության կողքին»

03/06/2022
- 03 Հունիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ազգ»ի զրուցակիցն է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը

-Տիկին Հովսեփյան, տեւական ժամանակ է՝ Արցախ եք տեղափոխվել, այնտեղ եք աշխատում, խնդրում եմ՝ փոխանցեք՝ ինչ տրամադրություն է արցախցիների մոտ, մանավանդ բրյուսելյան հանդիպումներից հետո՝ կապված Զանգեզուրի միջանցքի, Արցախի ինքնավարության կամ կարգավիճակի հարցի հետ։ Ի՞նչ են մտածում արցախցիները, ու ինչպե՞ս են ապրում։

-Արցախցիները հստակ մտածողության կրող են, այն է՝ չեն կարող լինել Ադրբեջանի կազմում, եւ բավական համառ են տրամադրված։ Իսկ իրենց կարծիքը հաշվի չառնելն ու իրենց փոխարեն որոշելն անընդունելի է, անգամ քննարկման ենթակա չէ։ Շատ հստակ ու համառ կերպով իրենք իրենց վերաբերմունքը պարբերաբար արտահայտում են, այդ վերաբերմունքը արտահայտեց նաեւ Ազգային ժողովը, որ ընտրված մարմին է եւ հասարակության ու հանրության տրամադրությունն ու միտքն է արտացոլում, եւ բնական է, որ իրեն հարգող յուրաքանչյուր հայի համար դա անընդունելի պետք է լինի։ Այսինքն՝ բանավոր պայմանավորվածությունների հետեւանքով մենք մաս-մաս կորցնում ենք թե՛ Հայաստանի սուվերեն տարածքից, թե՛ Արցախի։ Եվ այժմ Արցախից ձերբազատվում են վերջնականապես՝ դուրս բերելով կարգավիճակի, ինքնորոշման իրավունքի եւ մի շարք այլ հարցեր։ Ընդ որում՝ ողջ արցախահայությանը դատապարտում են հնարավոր եւ սպասելի եղեռնի՝ գենոցիդի։ Մենք տեսել ենք, թե 1915 թ. ինչպես են նոր թուրքերը վարվել իրենց հավատացող, իրենց ընդունող հայերի հետ։

-Տեղի իշխանությունը հայտարարություն տարածեց՝ նշելով, որ նահանջողական դիրքորոշումը Հայաստանի կողմից անընդունելի է. կարծես կաշկանդվածություն ունեին՝ ասելու, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Դուք Արցախի իշխանությունների կողմից տեսնո՞ւմ եք կաշկանդվածություն, որ ՀՀ իշխանություններին ավելի կոշտ գնահատականներ տան կամ պահանջներ դնեն։

-Միանշանակ՝ չի կարող չլինել կաշկանդվածություն, որովհետեւ այսօր Արցախն ու արցախահայությունը մեծ հաշվով սոցիալական մի շարք առումներով կախված են Հայաստանից։ Եվ մենք չունենք առողջ ու գիտակից իշխանություն կամ ղեկավարներ, որ կհասկանան իրենց քայլերի անընդունելիությունը, դրանք չեն դարձնի պատիժ արցախահայության հանդեպ, եւ առաջնահերթություն կտան Արցախում ապրող մարդկանց մի շարք հարցերի լուծմանը։ Բնական է, որ կլինի այդ կաշկանդվածությունը։ Այսինքն՝ իրենք փորձում են սոցիալական հենքի վրա սեղմել օղակը եւ կաշկանդել, բայց որքան էլ ցանկություն ունենան, ինչպես տեսանք գազի անջատման դեպքում, մարդիկ հստակ դիրքորոշում ցուցաբերեցին՝ նշելով, որ կարող են առհասարակ չմիացնել այն, միեւնույնն է՝ իրենց չեն կարող հանել Արցախից։

-Իսկ արցախցիներն ինչպե՞ս են տրամադրված։ Ի՞նչ են մտածում՝ հարմարվե՞լ, թողնել-գնա՞լ։

-Արցախցիների հանդեպ այնտեղ որոշակի կաշկանդվածություն է առաջանում նաեւ խաղաղապահների ներկայությունից, հետեւաբար ավելի զուսպ են։ Մենք չենք կարող չտեսնել այդ կաշկանդվածությունը եւ ակնկալել, որ այն չի լինելու։ Այս պահին դա հնարավոր չէ մի շարք օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով։

-Որպես քաղաքական գործիչ՝ ո՞րն եք համարում լուծումը։

-Լուծումը մեկն է, այն է՝ օր շուտ պետք է այս իշխանությունը հեռանա։ Այլ տարբերակ գոյություն չունի։ Դա էլ իր հերթին կառաջացնի ժամանակավոր իշխանության ձեւավորում, ընդ որում՝ պետք է բացառել նաեւ նախորդ իշխանությունների վերադարձը, եւ դա պետք է լինի իրենց իսկ հայտարարության արդյունքում, այնուհետեւ պետք է ստեղծվի ժամանակավոր կառավարություն։ Պարտվել դեռ չի նշանակաում ոչնչանալ։ Պարտությունից հետո այս իշխանությունները ինքնաոչնչացման ճանապարհին են։ Պետականության ու ազգի ոչնչացման հարց են դրել։

-Փաստորեն, Դուք մի կողմ եք քաշվել քաղաքականությունից։

-Ոչ թե մի կողմ եմ քաշվել, այլ կարծում եմ՝ այս պահին պիտի լինեմ Արցախում՝ արցախահայության կողքին։ Բնական է՝ կան նաեւ օբյեկտիվ պատճառներ։ Որքան էլ ցանկություն ունենամ, հնարավոր չէ մի կողմ քաշվել։ Մեր երկիրը մեծ ռիսկերի մեջ է, եւ միայն անտարբեր մարդը կարող է ապրել ըստ իր ցանկությունների։

-Երեւանում «Դիմադրության շարժման» ականատեսն ենք։ Ձեզ չենք տեսնում հարթակում։

-Հարթակում չեմ եղել ու չեմ լինելու։ Ես իմ դիրքորոշումը հստակ հայտնել եմ, այն է՝ որեւէ մեկս չպիտի լինենք հարթակում։ Ի տարբերություն ներկա եւ նախորդ իշխանությունների ներկայացուցիչների՝ ես սովոր չեմ ասելու մի բան եւ անելու հակառակը։ Լինում եմ քաղաքացիների կողքին, մասնակցում եմ երթին՝ զուտ որպես քաղաքացի, որպես մարդ, որ ունի իր դիրքորոշումը։ Կարծում եմ՝ հարթակը պետք է բաց լինի, եւ պիտի փորձենք օգնել այն մարդուն, որը կստեղծի ժամանակավոր կառավարություն։

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կայացավ «Խոհք եւ խօսք» գրքի շնորհանդեսը

Հաջորդ գրառումը

Ազգին միասնականություն է անհրաժեշտ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Ազգին միասնականություն է անհրաժեշտ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից

15/10/2025

Սրբազան Պայքարի առաջնորդ, Հայրենիքի կալանավոր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից։ Այն, որ… ակնհայտ է... Այն, որ...

ԿարդալDetails

ՔԿ-ն հրապարակել է անձնագրերի, մկրատի, մեդալի, ստեղնաշարի նկար՝ օրվա ձերբակալությունների հիմնավորման համար

15/10/2025

ՄԻՊ-ը քննադատում է Արագածոտնի թեմի հոգևորականների գործով վարույթն իրականացնող մարմինների գործելաոճը

15/10/2025

Խարդավանքներով, սպառնալիքներով և բռնաճնշումներով հնարավոր չէ ընկճել հոգևոր սպասավորներին և հավատավոր ժողովրդին. Մայր Աթոռ

15/10/2025

Ապազգային իշխանությունը անցել է օրակարգեր լցնելու բլիցկրիգի. Հովհաննես Խուդոյան

15/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական