Երկուշաբթի, Նոյեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանի մոսկովյան այցի միութենականացման կողմը

22/04/2022
- 22 Ապրիլի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոսկովյան այցի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ՌԴ օրենսդրի ու գործադրի անդամների հետ ունեցած հանդիպումներից հետո փաստաթղթերի փաթեթ է ստորագրել: Առաջին հայացքից դրանք  երկրորդական կամ երրորդական փաստաթղթեր են, որ վերաբերում են երկու երկրների գիտակրթական, մշակութային եւ այլ ոլորտների համագործակցությանը, այնինչ հայ հասարակությունն, առաջին հերթին, Արցախի ու Հայաստանի անվտանգությանը վերաբերող հայտարարություն էր սպասում: Քաղաքական վերլուծաբաններն ու քաղգործիչները գրեթե միաբերան պնդում են, թե փաստաթղթերի փաթեթն տողատակեր չունի, դրա մեջ ռումբեր չկան: Բանավոր պայմանավորվածություններ, որոնց մասին մենք գուցե հետո՝ պոստֆակտում իմանանք, նույնպես չեն լինի: Ծածուկ, վարագուրված պայմանավորվածություններ, գուցե իսկապես չկան, բայց պնդել, թե սրանք ուղղակի, անշառ փաստաթղթեր են, կարծում եմ՝ այդքան էլ ճիշտ չէ: Երեկ արդեն ռուսական լրատվամիջոցները, որոնք պուտինյան քաղաքական գիծն են առաջ տանում, հրապարկումներ էին անում այն մասին, որ Հայաստանն ու Ռուսաստանը պայմանավորվածություն են ձեռք բերել օգնել ու օժանդակել միմյանց հատկապես այս փուլում, երբ Ռուսաստանն Արեւմուտքի կողմից պատժամիջոցների գրոհի է ենթարկվում: Երկու պետությունների կառավարությունների միջեւ ստորագրված, այսպես կոչված, փոխլրացման փաստաթղթերը, ըստ երեւույթին, ոչ այլ ինչ են քան միասնական տնտեսական համակարգի կամ միութենականության ազդարարման մեկնարկ:

Նույնաբովանդակ ու նույն տրամաբանությամբ փաստաթղթեր ունեն նաեւ Ռուսաստանն ու Բելառուսը: Մոսկվայում ստորագրված 30 կետանոց այդ հայտարարությունը, կարելի է ենթադրել, որ «բելառուսացման» եւ միութենական պետության արձանագրման նախերգանք է, ինչի հետ կարծես թե հաշտ են շատերը՝ անգամ ամենամոլի արեւմտամետները, եթե իհարկե նրանք գոյություն ունեն:                    

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գիտնականների պրպտումները շարունակվում են

Հաջորդ գրառումը

Կունենա՞նք մեր տեղը նորացված աշխարհում

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Տիգրանաշենը հանձնելուց հետո մեծագույն հավանականությամբ տիգրանաշենցիներին տեղափոխելու են Պարույր Սևակ գյուղ, որտեղ տներ են կառուցվում

10/11/2025
Հրապարակախոսություն

Արցախի կորուստը տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանում. դրանից հետո նա զբաղված է մի խնդրով՝ իրենից հեռացնել այդ պատասխանատվությունը

10/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Չպատերազմ և Չխաղաղություն. Վահե Հովհաննիսյան

10/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի «խաղաղությունը»՝ Ադրբեջանի պայմաններով. Փաշինյանն ընդունել է Բաքվի նոր պահանջը

08/11/2025
Հաջորդ գրառումը

Կունենա՞նք մեր տեղը նորացված աշխարհում

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական