Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տօնագիր` նուիրուած Լեւոն արք. Զեքիեանին

20/10/2023
- 20 Հոկտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Փարիզում լոյս տեսնող «Հայագիտական հետազոտութիւնների հանդէսի» («Revue des Etudes Armռniennes») վերջերս տպագրուած, սակայն 2022-ով թուագրված 41-րդ հատորը երախտաշատ մտաւորական, հոգեւոր եւ գիտական գործիչ Պօղոս-Լեւոն արքեպիսկոպոս Զեքիեանի ծննդեան 80-ամեակին նուիրուած տօնագիրն է (ֆեսթշիֆթ) եւ կրում է «Պոյի եւ Արաքսի միջեւ» խորագիրը: Հատորի խմբագիրներն են դոկտոր Բենեդետտա Կոնտինը, պրոֆեսոր Ալդո Ֆերրարին եւ դոկտոր Պաուլո Լուկկան, նախաձեռնութեանը մեծապէս նպաստել են Ժան-Պիէռ եւ Աննի Մահէները:
Հատորի ներածութեան հեղինակն է Բենեդետտա Կոնտինը, գիտնականի մասին իրենց գնահատական խօսքն են ասել նաեւ Ջամպիերո Բելինջերին եւ Ժան-Պիէռ Մահէն, ապա տրուել է Պօղոս Լեւոն Զէքիեանի՝ 1975-2021 թուականներն ընդգրկող մատենագիտութիւնը:

Հատորում առանձին բաժիններով ներկայացուած են տարբեր երկրների հայագէտների եւ այլ ուսումնասիրողների 31 յօդուածներ՝ անգլերէն, ֆրանսերէն, իտալերէն, գերմաներէն եւ հայերէն:

«Լեզուաբանութիւն, բանասիրութիւն, կնքագիտութիւն» բաժինն ընդգրկում է Ալեսանդրո Օրենգոյի «Հայերէնը հայերէնից առաջ. մինչ 5-րդ դարը դասական տեքստերում հայերէն ենթադրեալ բառոյթների մասին», Անդրէա Սկալայի «Դասական հայերէնում առարկայի դիֆերենցիալ նշանակման մասին. որոշակիութեան հա՞րց», Պաոլա Պոնտանիի «Դասական հայերէնում ջերմային եզրաբանութեան ուսումնասիրութեան համար», Վեռներ Զայբթի «Բիւզանդական կնիքներ Սուրբ Ղազարում» եւ Մատէո Կոմպարետիի «Դուինում յայտնաբերուած Սասանեան դարաշրջանի կրետուլներում նախաքրիստոնէական կրօնական խորհրդանիշներ» հետազօտութիւնները:

«Պատմութիւն եւ պատմագրութիւն» բաժինը բովանդակում է Ջուստո Տրաինայի «Ի լերինս Արարատայ. Արարատը հելլենականութիւնից մինչեւ ուշ անտիկ ժամանակներ», Ալբերտ Ա. Ստեփանեանի «Պատմական ժամանակի եւ պատմողական գեղարուեստական գրականութեան որոշ տեսակէտներ. Մովսէս Խորենացու «Հայոց պատմութեան» հայեցակարգային հեռանկարը», Ջոակինո Ստրանոյի «Ներսէս Շնորհալին եւ Գրիգոր Դ Տղան Բիւզանդիայի հետ երկխօսութեան մէջ. որոշ պատմական դիտողութիւններ», Իզաբել Օգէի եւ Ժերար Տէտէեանի «12-րդ դարի հայ եկեղեցու երկու մարգարէ գործիչներ միջեկեղեցական երկխօսութեան համար. Ներսէս Շնորհալի եւ Ներսէս Լամբրոնացի», Չեզարէ Սանտուսի «Նոր փաստաթղթեր վաղ ժամանակակից Հռոմում հայկական ներկայութեան եւ տպագրական գործունեութեան վերաբերեալ. Մարկո Անտոնիո Աբագարոն (Սուլթանշահ), Բարտոլոմէո Աբագարոն եւ «Գաբիանա տպագրութիւնը», Արուս Եումուլի «Եղբայրութիւնից մինչեւ եղբայրասպանութիւն» եւ Թալին Սուճեանի «Հայերն անհետացան. Ճնշումն ու կորզումը վերապրեցին Անգարիան. Աշխատանքային պարտականութիւններ. Երկու համաշխարհային պատերազմների աշխատանքային գումարտակները, հարկադիր աշխատանքի օսմանա-թուրքական քաղաքականութիւնը» աշխատութիւնները:

«Գրական տեքստեր եւ պատմութիւն» բաժինը բաղկացած է հետեւեալ յօդուածներից՝ Վալենտինա Կալցոլարիի «Հայերէն անտիպ «Սուրբ նախավկայ Ստեփանոսի նահատակութիւնը», Մանեա Էռնա Շիրինեանի «Արիստոտելի եւ Աստուածաշնչի մեկնաբանումը Հայաստանում», Պաոլո Լուկկայի «Սուրբ Պօղոսի աղօթքն օձի խայթոցի դէմ. պատմութեան տեքստային վերլուծութիւնը, խմբագրութիւնը եւ թարգմանութիւնը հայկական աւանդութեան մէջ», Ճեսի Ս. Արլէնի «Անանիա Նարեկացու խրատը քահանաներին», Ռիկարդո Պանէի «Բարի Սամարացու առակի Գրիգոր Նարեկացու մեկնութիւնը», Փիթեր Ս. Քաուիի «Աստուածաբանութեան եւ բնափիլիսոփայութեան միջերեսը միջնադարեան Հայաստանում. Վարդան Արեւելցու զրոյցը բնութեան մասին» եւ Բենեդետտա Կոնտինի «Civitas Magna et Opulens». Յովհաննէս Երզնկացու քաղաքական ձեռնարկը»:

Յաջորդ՝ «Պատարագ, պաշտամունք, կրօնական միտք» բաժնում զետեղուած ուսումնասիրութիւններն են՝ Մայքլ Է. Սթոունի «Վեց անկումները», Լեւոն Տէր-Պետրոսեանի «Անդրէաս Բիւզանդացու Զատիկի օրացոյցը», Չեզարէ Ալձատիի «Սուրբ քաղաքի Զատիկի Աւետարանական իրաւունքը հայկական դասախօսութիւնից անդին. Միլանի եկեղեցու վկայութիւնը», Զարուհի Պօղոսեանի «Խաչի տեսիլքներն ու խորհրդաբանութիւնը որոշ վաղ հայերէն տեքստերում» եւ Կլաուդիո Գուջերոտիի «Պատարագները սպառուել են. Ներսէս Լամբրոնացու աստուածաբանական վրդովմունքը»:

«Համակեցութիւն, ծայրամաս, սփիւռք» բաժնի նիւթերն են՝ Ստեֆանո Պելլոյի «Իմամի շունչը. Մուլլա Մուհսին Ֆայզ-ի Քաշանիի սեֆեան Քրիստոսի մասին (1599-1679)», Գառնիկ Ասատրեանի եւ Վիկտորեա Առաքելովայի «Քարի եւ լեռների պաշտամունքը Դերսիմի զազաների շրջանում», Լուիջի Մագարոտոյի «Գրիգոլ Ռոբաքիձէն ընդդէմ Իոսեբ Ջուղաշվիլու (Ստալինի)», Կլաուդիա Բոնարդիի «Հայ Բարսեղեան վանականներն Իտալիայի քաղաքապետարաններում (13-14-րդ դդ.)», Ջորջո Ռոտայի «Երբ գնալը լաւ էր. Ֆրանչեսկո Կոստէ Պիրին Եւրոպայում եւ (գուցէ) այլուր», Ալդո Ֆեռարիի «Իվան Այվազովսկին եւ հայ-ռուսական մշակոյթի համաձուլումը» եւ Արծուի Բախչինեանի «Ուրուագիծ հայ-իտալական բեմական աղերսների»:

«Խաչուած տեսակէտներ» բաժինը ներառում է Էդուարդ Ջ. Ֆարուջիայի «Միասնութիւնը եւ պառակտումը Սուրբ Գրքում» եւ Ալբերտո Պերատոների «Ինքնագիտակցութիւն, յիշողութիւն, սուբստանցիոնալութիւն. օգոստինեան ինտերիորիզմը եւ  ժամանակակից սուբյեկտիւութեան ծնունդը» յօդուածները: Իսկ վերջին՝ «Նշումներ եւ քննարկումներ» բաժնում Ժան-Պիէռ Մահէի «Յետգրութիւն ներկայ հատորի» եւ Գոհար Գրիգորեան Սավարիի «Հայերէն յիշատակարանները Սսի գրաւման մասին (1375)» նիւթերն են:

Սոյն տօնագիրը՝ նուիրուած Լեւոն արքեպիսկոպոս Զեքիեանին, արդի հայագիտութեան մակարդակը ներկայացնող մեծարժէք հրատարակութիւն է:

Ա. Բ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կայացավ ամենամյա «Կոմիտաս» միջազգային փառատոն-գիտաժողովը

Հաջորդ գրառումը

Լիլիթ Հակոբյան. Ցույց տալով պարի «իրական» կողմը

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

Լիլիթ Հակոբյան. Ցույց տալով պարի «իրական» կողմը

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական