Կիրակի, Հոկտեմբերի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տօն մը, որ հարկ է աւելի արժեւորել

Յակոբ Միքայէլեան
18/10/2024
- 18 Հոկտեմբերի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ
22
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Անցեալ շաբաթ Սրբոց Թարգմանչաց տօնն էր: Մեր կրօնական եւ ազգային տօներու շարքին, այս մէկը իւրայատուկ է, քանի որ բացի կրօնական եւ ազգային տօն ըլլալէ, ան նաեւ մշակութային տօն է, մշակոյթի՛ տօն է: Չեմ գիտեր, թէ ուրիշ ազգեր մշակութային կամ մշակոյթի գործիչներու տօներ ունի՞ն, թէ ոչ, սակայն մենք ունինք, եւ ասիկա ի պատիւ այն մարդոց, որոնք մեր թարգմանիչները եւ անոնց գլխուն Մեսրոպ Մաշտոց վարդապետը սրբացուցին, անոնց կատարած մեծ գործը մեր ազգին գոյատեւման գրաւականը նկատելով:

Շատեր թեթեւօրէն կ՛անցնին այս մարդոց յիշատակի օրը նշելով, որպէս սովորական ձեռքբերում մը, սակայն երբ խորը թափանցենք ու հասկնանք, թէ Գիրերու գիւտով սկիզբ առած եւ ապա Թարգմանչաց գործով շարունակուած աշխատանքը մեր ազգի փրկութեան միակ լաստն էր, որուն կարեւորութիւնը հասկցաւ Մեսրոպ Մաշտոցը եւ ձեռնարկեց հայոց գիրերու գիւտին:

387 (ՔԵ) թուականին Հայաստանը Պարսկական եւ Բիւզանդական կայսրութեանց ազդեցութեանց մէջ ինկած, ակամայ պիտի ենթարկուէր մէկուն կամ՝ միւսին, երբ ոյժի օգտագործմամբ կարելի չէր անոնց ազդեցութենէն դուրս գալ, Մաշտոցը մտածեց գոնէ մշակոյթով ազատագրուիլ անոնց ազդեցութենէն, եւ յաջողեցաւ:

Վստահ եմ շատեր գիտեն այս պատմութիւնը, սակայն անոնք իսկապէս ու խորապէս կը գիտակցի՞ն, կ՛արժեւորե՞ն եւ ըստ այնմ կը գործե՞ն:

Մինչեւ այսօր Հալէպի մեր դպրոցականները յատուկ հանդիսութիւններով կը նշեն Թարգմանչաց տօնը, մանկապարտէզէն սկսած. որոշ դպրոցներ իրենց աշակերտները եկեղեցի կը տանին ու հոն կը նշեն տօնը: Հայաստանի մէջ չեմ գիտեր թէ դպրոցներուն մէջ կը նշուի՞ թէ ոչ, սակայն թարգմանիչները անմահացնելու ձեւը գտած են, քանի որ մեր բոլոր մեծ թարգմանիչներուն անուններով պողոտայ ու փողոցներ կան Երեւանի մէջ: Ամենամեծը Մաշտոցի պողոտան է եւ Մատենադարանը, կան նաեւ փողոցներ եւ երբեմն ալ արձաններ ու քանդակներ, ինչպէս  (Եզնիկ) Կողբացի, (Փաւստոս) Բիւզանդ, Ագաթանգեղոս, Մ. Խորենացի, Ղազար Փարպեցի, Կորիւն Երանելի եւ այլ անուններով:

Չեմ կարծեր Մաշտոցի գործը նսեմացնելու համար է, սակայն երբեմն զուգահեռ տարբեր կարծիքներ ալ կը հնչեն, ըսելով թէ մենք արդէն հայերէն գիրեր ունէինք մեր հեթանոսական շրջանին, սակայն Գրիգոր Լուսաւորիչ ինչպէս մեհեանները, այդպէս ալ մեր հեթանոսական գրականութիւնը ոչնչացուց: Այստեղ շօշափելի փաստերու չգոյութեան պատճառով պարզապէս կարելի է տրամաբանութեան դիմելով ըսել, որ եթէ հայկական գիրեր ունէինք ինչո՞ւ համար այդ շրջանի մեր թագաւորներուն հատած դրամներուն վրայ հայերէն տառեր չկան, այլ՝ յունարէն:

Ես կը կարծեմ, որ եթէ մենք մեր սեփական տառերը չունենայինք, ստիպուած պիտի ըլլայինք յունարէն տառեր գործածել եւ մեր մշակոյթն ալ յունականին մէկ ճիւղը պիտի ըլլար, այնպէս որ, աներկբայօրէն հաւատալու է, թէ մեր ազգային գոյութիւնը մեր գիրերու գիւտին կը պարտինք:
Գիտէ՞ք քանի-քանի գրողներ եւ  բանաստեղծներ Մաշտոցին ու մեր գիրերու փառաբանանքը ըրած են իրենց հեղինակած գործերուն մէջ: Սիամանթօն «Մեսրո՛պ, հայ դարերու դիմաց կեցող, դուն ադամանդեայ ապառաժ» ըսած է, Վ. Թէքէեանը մրգաստանի նմանցուցած է մեր գիրերը, «Հայ լեզուն տունն է հայուն աշխարհի չորս ծագերուն» ըսած է Մուշեղ Իշխան բանաստեղծը: Շատ են օրինակները եւ գրեթէ չկայ հայ բանաստեղծ, որ անդրադարձած ու գովերգած չըլլայ մեր ոսկեղէնիկը: Հապա՞ օտարները, ի՜նչ դրուատանքով խօսած են մեր գիրերուն ու լեզուին մասին:
Իսկ մենք այսօր ինչպէ՞ս կը վարուինք այդ գանձին հետ… Գիտե՞նք անոր արժէքը, գիտե՞նք պահպանել զայն, պահպանել ու պաշտպանել օտարամուտ բառերէն, կը փորձե՞նք մաքուր խօսիլ ու գրել, կը սրբագրե՞նք դիմացինին սխալը, թէ՞ մեր հայերէնը սրբագրելու փոխարէն՝ օտարին կը դիմենք, դիմատետրը լեցուն է հայկական վարժարաններէ շրջանաւարտ աշակերտներու լատինատառ գրութիւններով:

Ափսոս է, մեղք է, զգաստանանք, ճիշդ վարուինք մեր լեզուին հետ, որպէսզի Մաշտոցի օրհնութիւնը անպակաս ըլլայ մեր վրայէն:

ՅԱԿՈԲ ՄԻՔԱՅԷԼԵԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ստորագրվեց համագործակցության հուշագիր

Հաջորդ գրառումը

Միջազգային գիտաժողով. Էպոս, Ինքնություն, Մշակույթ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Միջազգային գիտաժողով. Էպոս, Ինքնություն, Մշակույթ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ոչ մի դեպքում չի կարելի արհամարհել Ալիևի «Զանգեզուրի միջանցք» խոսույթը, քանի որ դրա ետևում հրեշավոր ծրագիր է թաքնված. Արմեն Մելքոնյան

11/10/2025

Ապսուրդի ժանրից է ենթադրել, որ Ալիևի խոսույթում համառորեն կրկնվող «Զանգեզուրի միջանցքը» Հորադիզ-Զանգելանի հատվածի հոմանիշն է։ Ի՞նչ է՝ բացառապես Ադրբեջանի տարածքում...

ԿարդալDetails

Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր

11/10/2025

Դարոն Աճեմօղլուն կմասնակցի «Մեր ձևով» շարժման՝ Հայաստանի տնտեսական զարգացման ծրագրի աշխատանքներին

11/10/2025

Պատիվ եմ համարում, որ հազարավոր արժանի մարդիկ միացել են մեր շարժմանն ու զինակից են դարձել մեզ. Սամվել Կարապետյան

11/10/2025

Բելառուսի ԶՈՒ-ը բերվում են բարձր պատրաստվածության մակարդակի

11/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական