Չորեքշաբթի, Մայիսի 27, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տեղեկություններ Իրանում տեղի ունեցած բողոքի ցույցերի ընթացքում պատճառված վնասների մասին

Գրիգոր Առաքելյան
23/01/2026
- 23 Հունվարի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
46
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ըստ թուրքական TRT կայքի, Թեհրանում հավատարմագրված մի շարք երկրների դեսպաններ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ հնարավորություն են ունեցել ծանոթանալու երկրի մայրաքաղաքում վերջերս տեղի ունեցած բողոքի ցույցերի ընթացքում պատճառված նյութական վնասներին:

Վկայակոչելով իրանական լրատվամիջոցների հաղորդագրությունները՝ թուրքական կայքը հայտնում է, որ ԻԻՀ արտաքին գործերի նախարարության կողմից կազմակերպված ծրագրին մասնակցել են 25 դեսպաններ:

Օտարերկրյա դիվանագետները այցելել են բողոքի ցույցերի ժամանակ հրկիզված եւ ավերված կրոնական վայրեր, կառավարական շենքեր եւ ստացել համապատասխան տեղեկատվություն պատճառված վնասների վերաբերյալ: Իրանական լրատվամիջոցների հրապարակած տվյալների համաձայն, բողոքի ցույցերի ընթացքում ավերվել կամ հրկիզվել է 314 կառավարական շենք, 399 բանկ, 704 մասնավոր հաստատություն, 419 ցանցային խանութների մասնաճյուղ, 253 ավտոբուսային կայարան եւ 24 բենզալցակայան:

Իրանական աղբյուրների փոխանցմամբ, վնասվել կամ հրկիզվել է նաեւ 305 կառավարական եւ 749 ոստիկանական ավտոմեքենա: Բացի այդ, անկարգությունների ընթացքում վնասվել է 350 մզկիթ, 84 կրոնական հաստատություն եւ 89 կրոնագիտական դպրոց:

Ըստ TRT կայքի, Իրանի դատաբժշկական կազմակերպության պաշտոնական վիճակագրության հիման վրա կազմված զեկույցում նշվում է, որ ԻԻՀ նահատակների եւ վետերանների հարցերով հիմնադրամը հայտարարել է երկրում վերջերս տեղի ունեցած բողոքի ցույցերի հետեւանքով 3117 զոհերի մասին:

Նույն զեկույցի համաձայն, զոհվածներից 2427-ը (անվտանգության մարմինների ներկայացուցիչներ եւ քաղաքացիներ) սպանվել են այսպես կոչված «զինված ահաբեկչական խմբավորումների» կողմից եւ Իրանի կառավարության կողմից ճանաչվել որպես «նահատակներ»:

Պաշտոնապես հայտարարվել է, որ մահացածների մեծ մասը քաղաքացիական անձինք են, որոնք զոհվել են զինված հարձակումների եւ ահաբեկչական գործողությունների հետեւանքով:

Հիշեցնենք, որ Իրանում բողոքի ալիքը բարձրացել է 2025 թվականի դեկտեմբերի 28-ին՝ ազգային արժույթի կտրուկ արժեզրկումից հետո եւ տարածվել երկրի մի շարք քաղաքներում:

Հունվարի 8-9-ին մայրաքաղաքում բողոքի ցույցերի սրացումից հետո երկրում արգելափակվել է ինտերնետ հասանելիությունը: Սակայն վերջին օրերին, անկարգությունների աստիճանական նվազման հետ մեկտեղ, ինտերնետի հասանելիությունը մասամբ վերականգնվել է:

Գ. Ա.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իրանական անցքերին արձագանքում են հարեւանները

Հաջորդ գրառումը

Մյունխենի դատարանում Ադրբեջանին էլ դատապարտեցին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Մի՛ կիրառեք «ադրբեջանցիների վերադարձ» անհարկի ու վտանգավոր տերմինը. Տաթևիկ Հայրապետյան

26/05/2026
Նորություններ

Տիգրանաշենը հանձնեց ու խաբում է, թե ադրբեջանցի չի գալու. Արթուր Խաչիկյան

26/05/2026
Քաղաքականություն

«Գունավոր հեղափոխության» սցենարներ. Արևմտյան հետախուզությունը փորձում է ազդել ԱՊՀ երկրների քաղաքացիների մտքի վրա

26/05/2026
Հրապարակախոսություն

Գնալ Հայաստանի՞ց, թե՞ գնալ քվեարկելու. Հակոբ Բադալյան

26/05/2026
Հաջորդ գրառումը

Մյունխենի դատարանում Ադրբեջանին էլ դատապարտեցին

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Կապանում և Քաջարանում

26/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի բանակի մասին գաղտնի տվյալները Իրանի քաղաքացին փոխանցել է Ադրբեջանին. Նաիրի Հոխիկյան

26/05/2026

Հայաստանի բանակի մասին գաղտնի տվյալները Հնդկաստանի, Պակիստանի ու Իրանի քաղաքացիները հանում են երկրից ու փոխանցում Ադրբեջանին։ Այս մասին արդեն 2...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Պուտինը ստորագրել է օրենք՝ արտերկրում ՌԴ քաղաքացիների պաշտպանության համար ԶՈւ կիրառման մասին

26/05/2026

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս զինված ուժերին ներգրավել ՌԴ քաղաքացիների պաշտպանության համար։ Փաստաթղթով նախատեսվում...

ԿարդալDetails
Հասարակություն

Ո՞ր փողոցներն են փակ լինելու մայիսի 27-ին և 28-ին

26/05/2026

Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն նաև․ Մայիսի 27-ին՝ ժամը 7:00-ից 12։00-ն փակ կլինեն Հանրապետության հրապարակին հարող փողոցները՝...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական