Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վանաձորի ջերմային էլեկտրակայան 60

Ստեփան Պապիկյան
13/09/2024
- 13 Սեպտեմբերի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ
83
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

20-րդ դարի առաջին կեսին Վանաձոր քաղաքում կառուցվեցին բազմաթիվ գործարաններ, շարք մտան արտադրամասեր: Սկսեցին զարգանալ տնտեսության այնպիսի ճյուղեր, ինչպիսիք են ավտոմատիկան, էլեկտրոնիկան:Հատկապես մեծ նշանակություն ունեցավ քիմիական գործարանի (կոմբինատի) կառուցումը եւ շահագործումը: Անհրաժեշտություն առաջացավ Վանաձորում կառուցել ջերմային էլեկտրակայան:

Կայանի նախագիծը ծնվել է մի շարք կազմակերպությունների համագործակցության շնորհիվ: Դրանք են` «Պրոմէներգոպրոյեկտ» պետական ինստիտուտի Կիեւի մասնաճյուղը, Երեւանի «Հայարդնախագիծ» ինստիտուտը: Շինարարական աշխատանքները իրականացրել է «Կիրստրոյ» տրեստը: Կոնստրուկցիաների մոնտաժը եւ բարդ սարքավորումների հավաքումը իրականացրել են Մոսկվայի «Սպեցժելեզաբետոնստրոյ», «Ստրոյտերմոիզոլյա-ցիա»,« Ցենտրոէներգոմոնտաժ» տրեստները եւ Երեւանի «Արմպրոմմոնտաժ»-ը: Շինարարները ստեղծեցին 33 արտադրական օբյեկտներ, օգտագործեցին ավելի քան երկու հազար տոննա մետաղական կոնստուկցիաներ: Սարքավորումները բերվում էին ամբողջ երկրի տարբեր մասերից:

Վանաձորի ՋԷԿ-ի առաջին ագրեգատը շարք մտավ 1964 թվականին` 49 ՄՎտ հզորությամբ: Կայանում տեղադրվեցին երկու շոգեկաթսա` յուրաքանչյուրը ժամում 50 տոննա արտադրողականությամբ եւ չորս կաթսա` յուրաքանչյուրը` ժամում 120 տոննա արտադրողականությամբ: ՋԷԿ-ը կառուցել է «Հայհիդրոէներգոշինը»:

Հետագայում պարզվեց, որ գոյություն ունեցող հզորությունները չեն բավարարում: Այդ պատճառով որոշում կայացվեց կառուցել Վանաձորի ՋԷԿ-ի երկրորդ հերթը` հասցնելով նրա հզորությունը 96 ՄՎտ-ի: Այսպիսով, վերջին տուրբինը շահագործման հանձնվեց 1976 թվականին: ՋԷԿ-ում տեղադրված բոլոր տուրբինները հակաճնշումային տիպի են, չունեն կոնդենսատոր:

Կայանում տեղադրված են ջերմաֆիկացիոն տիպի 4 տուրբին, երկուսը՝ 12 ՄՎտ հզորությամբ, մեկ տուրբին՝ 25 ՄՎտ եւ մեկ տուրբին՝ 47 ՄՎտ հզորությամբ: Կայանի գումարային հզորությունը կազմում էր 96 ՄՎտ: Այն այրում է գազ եւ մազութ:

Վանաձորի ՋԷԿ-ը 1986 թվականին շրջակա միջավայր է արտանետել 2866.9 տոննա, 1987թ.` 3904.6, 1988թ.` 3223.9, 1989թ.` 397.5 տոննա վտանգավոր նյութեր` ազոտի եւ ծծմբի օքսիդներ եւ այլն: Այդ տարիներին ՋԷԿ-ը հիմնականում այրել է մազութ: Գազային վառելիքը կազմել է ընդհանուրի մոտ 30 տոկոսը: Կայանը շահագործման ընթացքում արտադրել է 5606.7 միլիոն ԿՎտ.ժ էլեկտրական էներգիա եւ 32.04 միլիոն Հեկակալորիա ջերմային էներգիա:1996թ. փետրվարից Վանաձորի ՋԷԿ-ը չի շահագործվում:

Նախնական հաշվարկները վկայում են,որ Վանաձոր քաղաքում առնվազն 100ՄՎտ հզորությամբ շոգեգազատուրբինային ՋԷԿ-ի կառուցումը հնարավորություն կտա լուծելու էներգետիկ անվտանգության բազմաթիվ խնդիրներ:

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ

Ռուսաստանի բնագիտության ակադեմիայի պրոֆեսոր

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Վահան Թեքեյան» մրցանակաբաշխություն

Հաջորդ գրառումը

Կոմպոզիտոր Հասմիկ Հարությունյանի հաջողությունները միջազգային մրցույթներում

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

Կոմպոզիտոր Հասմիկ Հարությունյանի հաջողությունները միջազգային մրցույթներում

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական