Հինգշաբթի, Հոկտեմբերի 16, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վահագն Տատրյանի լքված շիրիմը Երեւանում

02/09/2022
- 02 Սեպտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ահազանգում է թուրք պատմաբան-ցեղասպանագետ Թաներ Աքչամը

Միջազգային բարձրագույն մակարդակի ցեղասպանագետ, Հայոց ցեղասպանությանը նվիրված հիմնարար աշխատությունների հեղինակ, Մ. Նահանգների եւ Կանադայի տարբեր համալսարանների դասախոս, պրոֆ. Վահագն Տատրյանի շիրիմը լքված եւ անտեր վիճակում է գտնվում, Երեւանում, առայժմ մեզ անհայտ գերեզմանատներից մեկում:

Այս մասին տեղեկանում ենք մեր քույր հրատարակության՝ «Պայքար» շաբաթահանդեսի (Բեյրութ- Լոս Անջելես) օգոստոս 28-ի համարից: Շաբաթահանդեսն իր հերթին տեղեկությունը քաղել է թուրք հայտնի պատմաբան, Հայոց ցեղասպանության մասնագետ-հետազոտող Թաներ Աքչամի ֆեյսբուքյան գրառումից, որում կարդում ենք.

«Խորապես ցնցված եմ եւ տխուր: Ձեզ հետ կիսում եմ Հայոց ցեղասպանության ուսումնասիրության հիմնադիր՝ պրոֆ. Վահագն Տատրյանի գերեզմանի լուսանկարները: Տատրյանի աճյունը Հայաստան փոխադրվեց եւ հողին հանձնվեց 2019-ին: Լոս Անջելեսի «Արարատ Էսքիջյան» թանգարանի տնօրեն Մեգի Գոշչինի համառ որոնումներից հետո, վերջապես հայտնաբերվեց թաղման վայրը: Այն էլ՝ միայն գերեզմանատան տնօրենության հետ հետեւողական բանակցություններից հետո: Տատրյանի աճյունները թաղել են առանց որեւէ ցուցանակի, էլ չենք խոսում տապանաքարի մասին. նրա շիրիմը ծածկված է մոլախոտով:

Հայոց ցեղասպանության հուշահամալիր տանող ճանապարհին փոքրիկ հուշատախտակներ, կիսանդրիներ կան, տնկված են եղեւնիներ՝ ի հիշատակ Ցեղասպանության ընթացքում հայերին օգնած օտարազգիների: Նրանց հիշում ենք ամեն քայլափոխի: Եվ, այսուհանդերձ, ցեղասպանագիտության հիմնադրի մարմինը տիրազուրկի պես շպրտված է գերեզմանատանը: Հիշեցնող ոչ մեկ ցուցանակ: Սա բոլոր հայերի ու նրանց բարեկամների համար անասելի խայտառակություն է: Իր կյանքը Հայոց ցեղասպանության ուսումնասիրությանը նվիրած եւ մեզ վեր բարձրանալու հարթակ տրամադրած Տատրյանն արժանի չէր նման վերաբերմունքի: Այստեղ ոչ ոքի չեմ մեղադրում: Թերացում կա, որը պետք է շտկել: Իսկ թե Հայաստանում ո՞վ է Տատրյանի գերեզմանի շինությամբ զբաղվել, մեզ հայտնի չէ: Առաջարկում եմ զգայուն լինել այս հարցի նկատմամբ եւ կատարել բոլորիս բաժին ընկնող պարտականությունը: Ես անելու եմ առավելագույնը՝ իմ եւ իմ կազմակերպության անունով»:

Հիշեցնենք, որ պրոֆ. Տատրյանը վախճանվել է 2019 թ. օգոստոսի 2-ին: Ու երեւակայել, որ օգոստոսի սկզբին տարբեր գաղութներում, ազգային-եկեղեցական տարբեր կազմակերպություններ նշել են նրա մահվան 3-րդ տարելիցը:

Ակնկալում ենք Հայաստանում համապատասխան մարմինների եւ առաջին հերթին՝ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի արձագանքը: Լինելու ենք խիստ հետեւողական:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ալիեւի քմծիծաղն ու Սյունիքում Իրանի ներկայությունը

Հաջորդ գրառումը

«Արեւելք-2022»-ին Չինաստանի, Հնդկաստանի, Մոնղոլիայի հետ մասնակցում են նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի զինծառայողները

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

«Արեւելք-2022»-ին Չինաստանի, Հնդկաստանի, Մոնղոլիայի հետ մասնակցում են նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի զինծառայողները

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Իրավունք

Ձերբակալված եպիսկոպոսի կալանքի միջնորդությունը դատավոր Ֆարխոյանը կքննի գիշերը

15/10/2025

Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքի ներկայացման միջնորդությունը քննարկվելու է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոնի նստավայրում (ք....

ԿարդալDetails

Գործ ունենք ոչ թե «նեոբոլշևիզմի», այլ իսկական բոլշևիզմի վերադարձի հետ. Տեր Արարատ քահանա

15/10/2025

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից

15/10/2025

ՔԿ-ն հրապարակել է անձնագրերի, մկրատի, մեդալի, ստեղնաշարի նկար՝ օրվա ձերբակալությունների հիմնավորման համար

15/10/2025

ՄԻՊ-ը քննադատում է Արագածոտնի թեմի հոգևորականների գործով վարույթն իրականացնող մարմինների գործելաոճը

15/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական