Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Ստեփանակերտն, այո, պետք է ուղիղ բանակցի Բաքվի հետ, բայց միմիայն միջազգային ձեւաչափում»

14/10/2022
- 14 Հոկտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը ցավով է արձանագրում՝ մենք փաստաթուղթ կարդալ չենք սիրում, չենք սիրում խորանալ ամեն բառի մեջ, բառ առ բառ տնտղել, ուսումնասիրել, քննության առնել դրանք: Իսկ թուրքերը տառ առ տառ են կարդում ու զգուշանում: Իր փորձից է օրինակ բերում. «Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարար Թոֆիկ Զուլֆուգարովն իր թիմակիցներին հրահանգում էր՝ «Ղարաբաղյան կոնֆլիկտը» փոքրատառով գրեք: Այդպիսով նա փոքրացնում էր հարցը: Նրանք մեծատառին ու փոքրատառին են ուշադրություն դարձնում, մենք բանաձեւի տեղը չգիտենք: Ցավում եմ՝ արդեն 30 տարի այս մասին բղավում եմ, հիմա էլ եմ բղավում, հերիք եղավ, որ չկարդանք այդ փաստաթղթերն ու չտիրապետենք դրանցում գրված ամեն բառին»:

Մանրակրկտորեն է հակադարձում ադրբեջանցի քաղաքագետների այն փաստարկներին, «Հիմա գանք Արցախի մասով ռուսական եթերները հեղեղող ադրբեջանցի քաղաքագետների այն փաստարկներին, թե Լեռնային Ղարաբաղը եղել է Ադրբեջանական հանրապետության պատմական, վաղնջական տարածք, ու Կովբյուրոն (Խորհրդային Ռուսաստանի կոմունիստական կուսակցության Կովկասյան բյուրո) որոշել է՝ Ղարաբաղը թողնել Խորհրդային Ադրբեջանի կազմում: Իսկ թողնել կարելի է այն, ասում է, ինչ եղել է: «Ադրբեջանցիներն իհարկե գիտեն, որ իրենց ասածի մեջ տրամաբանություն չկա, բայց գիտեն նաեւ, որ մենք չենք հասկանում չեղած այդ տրամաբանությունը: Չնայած ինչ-որ տեղ հասկանալի է՝ ինչու Ռուսաստանը չի տալիս հարցի պատասխանը, քանի որ խորհրդային Ռուսաստանի կոմունիստական կուսակցությունը Ղարաբաղը խորհրդային Ադրբեջանին է տվել, ու ռուսների համար անհարմար է խոստովանել, որ դա ապօրինի գործարք է եղել: Բայց հայ փորձագետը պարտավոր է ասել՝ Կովբյուրոն, որ ոչ թե սահմանադրական, այլ կուսակցական մարմին է, իրավասություն չի ունեցել երրորդ պետության տարածքների մասին որոշում կայացնելու: Երկրորդ՝ Կովբյուրոն նման որոշում չի կայացրել, դա էլ է սխալ, սուտ, ինչո՞ւ, որովհետեւ ի տարբերություն 1921-ի հուլիսի 4-ի որոշման, որտեղ հարցը որոշվել է հօգուտ Հայաստանի, հուլիսի 5-ին Ստալինը մտել է պլենումի դահլիճ, կարդացել ու ընդունել է որոշումը՝ առանց քննարկման ու քվեարկության: Ուրեմն՝ նման փաստաթուղթ չի ընդունվել, Կովբյուրոն իրավասու չի եղել այն վավերացնելու, «Ղարաբաղը թողնել Խորհրդային Ադրբեջանի ահմաններում» բովանդակությամբ որոշում ունենալ չէր կարելի, քանի որ այդ ժամանակ Ղարաբաղը հռչակված է եղել Խորհրդային Հայաստանի մաս»,- «Ազգ»ի հետ զրույցում ասում է Մանասյանը:

 Զրուցելով 1994-ին կնքված հրադադարի պայմանագրի մասին, նորից ռուսական կողմին է հղում անում: Հիշեցնում է՝ այն կազմել էր ռուսական կողմը՝ ԵԱՀԿ համանախագահ Վլադիմիր Կազմիմիրովի գլխավորությամբ ու նախատեսված է միայն Բաքվի ու Ստեփանակերտի համար: Ավելին՝ մինչեւ այդ փաստաթղթի ստորագրումը Ռուսաստանի միջնորդությամբ տարբեր ձեւաչափերով Ստեփանակերտը բանակցել է Բաքվի հետ, ու իր նամակներից մեկն անգամ Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւն մակագրել է Լեռնային Ղարաբաղի նախագահին ու պաշտպանության նախարարին: Այսինքն՝ մինչեւ 1994-ի մայիսը հայտնի է եղել, որ կոնֆլիկտի կողմերը Ստեփանակերտն ու Բաքուն են:

«Բայց երբ հրադադարի փաստաթուղթը Կազիմիրովը տարել է ու ցույց տվել Հեյդար Ալիեւին՝ ճշգրտումներ անելու համար, թե բանակցությունները երբ ու որտեղ պետք է կայանան, այդ ժամանակ Ալիեւը հետաքրքրվել է՝ իսկ ո՞ւր է Երեւանի ստորագրությունը: Կազիմիրովը պատասխանել է, որ Երեւանը վաղուց է հայտարարել՝ ինքը հակամարտության կողմ չէ, ու դա անգամ միջազգային հանրությունն է ընդունում: Ավելին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը 1993-ին Արցախի հարցով բանաձեւեր է ընդունել, որտեղ Քարվաճառի դեպքերի առնչությամբ գրել է, որ այնտեղ ծավալված գործողություններին Լեռնային Ղարաբաղի տեղական ուժերն են մասնակցել, Հայաստանը դրան չի մասնակցել: Այսինքն՝ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը կոնֆլիկտի կողմ Հայաստանին չի ճանաչել: Այս բոլորը Կազիմիրովը ներկայացրել է Հայր Ալիեւին, ինչին ի պատասխան նա խնդրել է՝ փոխանցել իր խնդրանքը Լեւոն Հակոբովիչին, որ ինքն էլ ստորագրի այդ փաստաթղթի ներքո: Կազիմիրովն Ալիեւի խնդրանքը փոխանցում է Լեւոն Տեր-Պետրոսյանին, ու ինչպես նաեւ վերջերս՝ հաղորդումներից մեկի ժամանակ նշեց, ի զարմանս իրեն մեկ-երկու ժամ հետո Տեր-Պետրոսյանից դրական պատասխան է ստանում առ այն, որ Երեւանը պատարստ է ստորագրել այդ փաստաթուղթը: Իսկ դա նշանակում է, որ դրանով Հայաստանը կոնֆլիկտի կողմ է դարձել, իսկ միջազգային նորմերը սահմանում են, որ կոնֆլիկտի կողմերը նրանք են, որ ստորագրել են հրադադարի արձանագրությունը: Եթե անգամ ստորագրում էինք, ապա պետք է արձանգրվեր, որ Հայաստանը ոչ թե որպես կոնֆլիկտի կողմ, այլ որպես Արցախի անվտանգության երաշխավոր կամ միջնորդ է ստորագրում: Այսպես՝ Հայաստանը դարձել է կոնֆլիկտի կողմ, ու տարիներով քաղել ենք դրանից բխող վատ հետեւանքները»,- ընդգծում է քաղաքագետը:

Ի՞նչ կլիներ, եթե Հայաստանն Արցախյան հակամարտության կողմ չլիներ: Ըստ Մանասյանի՝ ամբողջ պատկերը կփոխվեր, ու հետագա բոլոր բանակցությունները Բաքվի ու Ստեփանակերտի միջեւ տեղի կունենային: Բայց օգտվելով հանգամանքից, որ հրադադարի փաստաթղթի տակ Երեւանի ստորագրությունը կա, հետագայում արդեն Ալիեւն սկսեց պնդել, թե ինքը Լեռնային Ղարաբաղի հետ չի երկխոսի: Ու եթե մինչեւ այդ, ասում է մեր զրուցակիցը, պաշտոնական Բաքուն պարզապես խնդրում էր բանակցությունների սեղանի շուրջը նստել, ապա երկրորդ նախագահի օրոք Ադրբեջանն առհասարակ հրաժարվեց բանակցել Ստեփանակերտի հետ: Այդտեղից էլ, ըստ Ալեքսանդր Մանասյանի, առաջ եկավ թույր այն կարծքիը, թե Քոչարյանի ժամանակ է Ստեփանակերտը դուրս մղվել բանակցային գործընթացից: Վստահ է՝ առաջին նախագահի թույլ տված սխալը Քոչարյաննն ինչ-որ ձեւով կարող էր ուղղել, եթե անընդհատ շեշտեր, թե բանակցություններին ոչ թե որպես կոնֆլիկտի կողմ է մասնակցում, այլ ներկայացնում է Ստեփանակերտի առաջարկները կամ պարզապես փոստատարի դեր է կատարում:

«3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը փորձեց ուղղել այդ սխալը՝ 2018-ին (ավելի քան 14 տարի անց) իսպանական գործակալությանը հարցազրույց տալով ու ասելով, որ բանակցությունների սեղանի շուրջը Հայաստանը նստում է Արցախի փոխարեն:  Ուշ էր սակայն, գնացքն արդեն գնացել էր վաղուց, ու տասնամյակներ անց ու արդեն 20 տարի անց միջազգային հանրության մոտ արմատավորվել էր տեսակետը, որ Երեւանը բանակցության կողմ է: Իսկ եթե հակամարտության կողմը Երեւանն է, ապա կարելի է Երեւանի վրա էլ հարձակվել»,- ներկայացնում է զրուցակիցը:

Թեեւ աժմ, պարզ է,  Արցախի կարգավիճակը նույնը չէ, բայց օրվա իշխանությունը, ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարում է՝  Ստեփանակերտն ուղիղ պետք է բանակցի Բաքվի հետ: Այս մասով Մանասյանի դիրքորոշումը հետեւյալն է՝ ակնհայտ է, ու Բաքուն չի՛ ուզում Մինսկի խմբի շրջանակներում խոսել Ստեփանակերտի հետ: Ասում է՝ կկանչեմ ինձ մոտ, կխոսեմ, այնպես, ինչպես իր շրջաններից մեկի ղեկավարի հետ: Ըստ նրա՝ դիվանագիտության մեջ մեր ամբողջ պայքարն այն բանի համար պետք է լինի, որ բանակցային գործընթացը վերականգնվի միջազգային ձեւաչափում:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ինչի հաջողվեց եւ ինչի չհաջողվեց հասնել Պրահայի գագաթաժողովում

Հաջորդ գրառումը

Սունունու ընտանիքը սատարում է Ադրբեջանին Ղարաբաղում հանքարդյունաբերություն զարգացնելով

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

Սունունու ընտանիքը սատարում է Ադրբեջանին Ղարաբաղում հանքարդյունաբերություն զարգացնելով

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական