Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սոնա Վանի ժողովածուն շվեդերեն

06/05/2022
- 06 Մայիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Լույս տեսավ հայ բանաստեղծուհի Սոնա Վանի «Լիբրետո անապատի համար» բանաստեղծությունների ժողովածուն շվեդերեն (180 էջ): Այն նվիրված է Հայոց ցեղասպանությանը եւ հայ ժողովրդին: Թարգմանությունն իրականացրել է շվեդաբնակ բանաստեղծ, թարգմանիչ Կարո Հակոբյանը, հատորի խմբագիրն է Դիքսի Էրիքսոնը: Գրքի կազմին որպես պատկերազարդում օգտագործված է ֆրանսահայ գեղանկարիչ Ժանսեմի գործերից մեկը:

Սոնա Վանը (Տեր-Հովհաննիսյան) Հայաստանում ծնված եւ ԱՄՆ-ում բնակվող մրցանակակիր բանաստեղծուհի է: 1975 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը: 1978-ից բնակվում է Կալիֆորնիայում: Հեղինակ է մեծ մասամբ քնարախոհական բանաստեղծությունների, որոնք լույս են տեսել առանձին ժոողվածուներով՝ «Լույսի ծվեններ» (1996), «Ես անուն չունեմ» (2003), «Ես ձայն եմ լսում» (2006), «Չառա անունով թռչունը» (2011) եւ այլն: Սոնա Վանի ստեղծագործությունները թարգմանվել են 22 լեզուներով (ֆրանսերեն, ռուսերեն, գերմաներեն, հունարեն եւ այլն): «Լիբրետո անապատի համար»-ը մինչ այժմ առանձին գրքերով թարգմանաբար լույս էր տեսել նաեւ անգլերեն, ուկրաիներեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն:

Կարո Հակոբյանը ծնվել է Իրանում, միջնակարգ կրթությունն ստացել է Լիբանանում՝ Անթիլիասի դպրեվանքում: Մասնագիտությամբ մաթեմատիկոս է եւ համակարգչային գիտությունների մասնագետ:  Շվեդիայում զբաղվում է հանրային, կրթական եւ գրական գործունեությամբ: Նախագահում է «Եվրոպայի հայերի համագումարը», եղել է Շվեդիայի հայկական միություների համադրող կենտրոնի նախագահը, 11 տարի խմբագրել այդ կենտրոնի «Նոր հորիզոն» ամսագիրը: 2000-ին հրատարակել է «Գերված սրտեր» բանաստեղծությունների ժողովածուն, 2012 թվականին Երեւանում նրա եւ այլ թարգմանիչների ջանքերով լույս է տեսել ժամանակակից 22 հայ բանաստեղծների գործերն ամփոփող «Արարատի շուքի ներքո» ժողովածուն՝ շվեդերեն:        

Ա. Բ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գրադարանային շաբաթը գիտատեխնիկական գրադարանում

Հաջորդ գրառումը

Ուժեղ երկրաշարժերի գիտական ուսումնասիրությունները Հայաստանում

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

Ուժեղ երկրաշարժերի գիտական ուսումնասիրությունները Հայաստանում

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական