Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Սկիզբ Վերջ Սկիզբ»

02/12/2022
- 02 Դեկտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի (Կասկադ) «Արծիվ» սրահում, Նինա Խեմչյանի «Արձագանքին» եկավ փոխարինելու Կարեն Պետրոսյանի «Սկիզբ Վերջ Սկիզբ» ցուցահանդեսը: Ցուցադրությունը բաղկացած է երկու մասից: Առաջին հարկում, ընդունարանի դիմացի սրահում, ցուցադրված է նկարչի «Արմատներ» շարքը՝ բաղկացած երեք կտավից: «Արծիվ» սրահում «Արմատներ» շարքը բացվում է, ու դիտորդին ցույց տալիս նկարչին ավելի հոգեհարազատ մի աշխարհ: Սրահի կենտրոնում քանդակ է, մարդու հսկայական գլուխ, որն ասես քարի տակ լինի: «Արծիվ» սրահի կտավներում մենք տեսնում ենք այդ քանդակի անցած ուղին՝ նախ գրաֆիկական աշխատանքների շարքում, ապա արդեն¬ առանձին կտավների վրա: Այստեղ մարդը ներկայանում է որպես տիեզերական էակ, որն ընդվզելով բնության դեմ¬ փորձում է գտնել հարազատ ու ծանոթ մի բան՝ անհայտ ու անծայրածիր տիեզերական չափումներում: Նա պայքարում է իրեն օտարացած մի երեւույթի դեմ, որն ինչ-որ ժամանակ աստվածացրել է,  բայց հիմա ճանաչում է մի աստծու՝ Մարդու: Վերջում, սակայն, նա վերադառնում ու իր հանգրվանն է գտնում հենց բնության մեջ՝ «Հող էիր եւ հող պիտի դառնաս»:

Այս առումով առաջին հարկում կախված աշխատանքներն ամբողջացնում են ցուցահանդեսի գաղափարը, արված են ավելի մինիմալ ու ինքնամփոփ (տողերիս հեղինակը խորհուրդ է տալիս ցուցադրությունը սկսել «Արծիվ» սրահից, ապա նոր դիտել «Արմատներ» շարքը): Երեք կտավների դեպքում էլ ֆոնը նույնն է¬ սեւ ու սպիտակ՝ շախմատաձեւ քառակուսիներ, վրան¬ կարմրով արված ծաղիկներ ու սիմվոլիկ երեք պատկեր: Ձախից աջ՝ առաջին կտավին մարդու ոտք է, երկրորդին՝ թեք, ասես պառկած գլուխ է պատկերված, իսկ երրորդին¬ ձեռք, ափի մասով ուղղված դիտորդին: Սկիզբ՝ Մարդը ծնվում է, սովորում է քայլել, ոտք է դնում հողի վրա: Վերջ՝ Մարդը մահանում է, ձուլվում է հողին ու մեկ դառնում նրա հետ: Սկիզբ՝ Մարդը հարություն է առնում՝ որպես միտք, որպես գաղափար, ձեռքն ուղղում է վերեւ ու սկսում ճանապարհը դեպի անճանաչելին:

ՀՐԱՉՅԱ ԳԱԼՍՏՅԱՆ

ԺԱԹ ավագ գիտաշխատող

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բրոդվեյյան անմոռանալի առաջնախաղ

Հաջորդ գրառումը

Անվերջ բացահայտվող Եգիպտոսը

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

Ժիրայրի հետ եւ առանց Ժիրայրի

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
Նորություններ

5 որդեգրված անչափահաս երեխաների մորը մեղադրանք է առաջադրվել. փաստաբան

16/04/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունից բերման ենթարկված անձանցից մեկն էլ Հասմիկ Ամիրզադյանն է՝ հինգ որդեգրված անչափահաս երեխաների մայր։ Այս մասին այսօր լրագրողների...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական