Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սի Ծինփինի այցը Սաուդյան Արաբիա՝ տարածաշրջանում Չինաստանի ազդեցության աճի վկայությունն է

16/12/2022
- 16 Դեկտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թերեւս դա է պատճառը, որ ազդեցության աճի պարագան մտահոգում է ինչպես ԱՄՆ-ին, այնպես էլ Իրանին

Դեկտեմբերի 7-ին եռօրյա պաշտոնական այցով Սաուդյան Արաբիա էր ժամանել Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն նախագահ Սի Ծինփինը, արժանանալով շքեղ ընդունելության: Նրա այցը լայն արձագանք էր գտել համայն աշխարհում, հատկապես թագավոր Սալման իբն Աբդուլի հետ ստորագրած «ռազմավարական գործընկերության համապարփակ» համաձայնագիրը, ինչպես նաեւ նրա մասնակցությունը մայրաքաղաք Ռիադում Սաուդյան Արաբիայի, Պարսից ծոցի եւ Եգիպտոսի գլխավորությամբ արաբական երկրների ղեկավարների հետ հրավիրված 3 առանձին գագաթաժողովին: նախագահ Սի Ծինփինի այցն ու առավել եւս նրա մասնակցությունը այդ գագաթաժողովներին Մերձավոր եւ Միջին Արեւելքում Չինաստանի ազդեցության անշեղորեն աճի վկայությունն է, ինչը չի կարող չմտահոգել տարածաշրջանում շահեր հետապնդող մեծ տերություններին եւ տարածաշրջանային պետություններին:

Մեծ տերությունների պարագային խոսքն առաջին հերթին վերաբերում է Միացյալ Նահանգներին: Թերեւս պատահական չէ, որ Վաշինգտոնը հենց ացի օրը աշխարհի վրա ազդելու փորձերի համար մեղադրել էր Չինաստանին, ընդգծելով, թե դրանք չեն փոխի Միջին Արեւելքի նկատմամբ ԱՄՆ որդեգրած քաղաքականությունը: Չինաստան-Պարսից ծոցի համագործակցության խորհուրդի ավարտին հրապարակված համատեղ հայտարարության առթիվ պաշտոնական Թեհրանի մտահոգությունն է արտահայտել Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին: Դեկտեմբերի 12-ին, «Turk Time»-ի հավաստմամբ, Իրանի նախագահը հայտարարել է. «Վերջին շրջանում Չինաստանի նախագահի տարածաշրջան կատարած այցելությունների ժամանակ քննարկման առարկա դարձած որոշ խնդիրներ մտահոգում են Իրանի ժողովրդին ու իշխանություններին եւ դժգոհություն պատճառ դառնում երկրում»:

Իրանի նախագահի պաշտոնական կայքէջում Ռայիսին Պեկինի վարչակարգին հորդորել է լրջորեն վերաբերվել նման հայտարարություններին բովանդակության առումով:  Turk Time  կայքի տվյալներով՝ Չինաստան-Սաուդյան Արաբիա համատեղ հայտարարության մեջ, որը Ռիադի հետ կազմել է Սի Ծինփինը, «այլ երկրների ներքին գործերին չմիջամտելու» կոչ է արվում Իրանին: Ծոցի երկրների համագործակցության խորհուրդի հետ Չինաստանի համատեղ հայտարարությունը Արաբական Միացյալ Էմիրություններին «պատկանող» Մեծ Թունբ, Փոքր Թունբ եւ Աբու Մուսա կղզիներին հավակնելու համար զգուշացնում Իրանին, որ գործի  միջազգային իրավունքի նորմերին համապատասխան: Քանի որ այդ կղզիներին հավակնում է նաեւ Էմիրությունները, ուստի դրանք կռվախնձոր են դարձել այս երկու երկրների միջեւ:

ՀԱԿՈԲ  ՉԱՔՐՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արցախի ներկան Հայաստանի ապագան է

Հաջորդ գրառումը

Զանգեզուրյան զանգերի իրանական ղողանջը Լաչինում

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Նախկինների դեմ իբր պայքարող իշխանությունը ձեզանից քերել է համարյա նույն գումարը, ընդ որում՝ արագ և կանխիկ. տնտեսագետ

12/05/2025
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Բոլորս տեսնում ենք, թե ինչ ստորությունների է պատրաստ այս իշխանությունը այդ աթոռին մնալու համար. Չախոյան

12/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անձնական համակրանքից ու թիմային շահերից այն կողմ. Վահե Հովհաննիսյան

12/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նրա քարոզած «Իրական Հայաստանը» բանակազուրկ Հայաստանի մասին է, որտեղ հերոսը անձնազոհություն դրսևորած զինվորականը չի, այլ հարկ վճարող ու հարցեր չտվող ստրուկը

11/05/2025
Հաջորդ գրառումը

Զանգեզուրյան զանգերի իրանական ղողանջը Լաչինում

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Իրավունք

Գլխավոր դատախազությունները պահանջում է Քոչարյաններից 8 կետով բռնագանձել…

12/05/2025

ՀՀ գլխավոր դատախազությունը Ռոբերտ և Բելլա Քոչարյաններից, Սեդրակ Քոչարյանից և Զարուհի Բադալյանից, Լևոն և Սիրանուշ Քոչարյաններից, Գայանե Քոչարյանից և Վիգեն...

ԿարդալDetails

Նախկինների դեմ իբր պայքարող իշխանությունը ձեզանից քերել է համարյա նույն գումարը, ընդ որում՝ արագ և կանխիկ. տնտեսագետ

12/05/2025

Քննչական ստորաբաժանումը անհետաձգելի քննչական գործողություններ է ծրագրում Արարատ Միրզոյանի դեմ մահափորձի գործով

12/05/2025

Տաթևը և Որոտանի կիրճը՝Համաշխարհային ժառանգության անվանացանկի թեկնածու

12/05/2025

Մեկ անձ է ձերբակալվել Երևանի ավագանու անդամի կնոջ մեքենան հրկիզելու համար

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական