Երեքշաբթի, Օգոստոսի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սերժ Թանկյանը եւ Մայքլ Գուրջյանը «Օսկարի» հայաստանյան թեկնածու «Ամերիկացի» ֆիլմի եւ այն մասին, թե ինչու է երկիրը «գնում դեպի Արեւմուտք»

01/12/2023
- 01 Դեկտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Դերասան եւ ռեժիսոր Մայքլ Գուրջյանը միջազգային «Օսկարի» հայաստանյան թեկնածու «Ամերիկացի» ֆիլմի սցենարը գրելուց անմիջապես հետո դիմեց «Սիստեմ օֆ ը դաուն» խմբի մենակատար Սերժ Թանկյանին՝ իմանալու նրա կարծիքն այդ պատմության վերաբերյալ, ըստ որի մի ամերիկահայ 1948 թվականին հայրենադարձվում է Խորհրդային Հայաստան:
«
Գրեմիի» դափնեկիր երաժիշտը եւ քաղաքական ակտիվիստն այնուհետեւ դարձավ կինոնկարի գործադիր պրոդյուսերը. ֆիլմում կիրառվում է Չապլինի հեգնական տոնը՝ պատկերելու համար հայկական սփյուռքի երազանքը՝ վերամիավորվելու իր արմատների հետ:

Գուրջյանը՝ ֆիլմի հեղինակն ու ռեժիսորը, նաեւ ԱՄՆ ներգաղթած հայազգի Չարլիի դերակատարն է, որը վերադառնում է խորհրդային իշխանության ներքո գտնվող իր հայրենիք եւ գրեթե անմիջապես բանտ է նետվում: Բայց իր խցից նա կարող է տեսնել բանտապահի տունը: Աստիճանաբար նրա եւ հայ հսկիչի ու նրա կնոջ կյանքը միջնորդավորված կերպով միահյուսվում է:

Գուրջյանն ու Թանկյանը «Վըրայըթիի» հետ զրուցել են ֆիլմի արդիականության մասին ճիշտ այն ժամանակ, երբ Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ գնալով խաթարվում են:

–Ինչպե՞ս ստեղծվեց «Ամերիկացին»:

Գուրջյան – Որպես հայ՝ ես միշտ ցանկացել եմ ինչ-որ բան անել՝ կապված իմ արմատների հետ: Բայց հաշվի առնելով Ցեղասպանության վրա այդքան մեծ ուշադրության կենտրոնացումը՝ ես ուզում էի մի ֆիլմ նկարել, որը թույլ կտար հայերին մի փոքր զվարճանալ եւ որը հետաքրքիր կլիներ դիտել: Ես չգիտեի, որ Ստալինը հայերին կոչ է արել հայրենադարձվել (նա նույնն արել է խորհրդային այլ երկրների դեպքում եւս), եւ շատ հայեր առանձնապես չեն խոսում դրա մասին: Բայց ես մի քանի անգամ լսել եմ, որ դա նկարագրվում է որպես «վերք վերքի վրա»: Ցեղասպանությունից հետո աշխարհով մեկ ցրված հայերը վերադառնում էին հայրենի Հայաստան՝ երջանկության հասնելու ակնկալիքով: Շատերի համար դա աղետ դարձավ: Այսպիսով, այս պատմության մեջ հուսադրող որեւէ բան գտնելը, ինչպես եւ ճիշտ տոն ընտրելը հեշտ չէր: Երբ ես առաջին անգամ գրում էի սցենարը, 100 տոկոսով վստահ չէի, որ այն կգործեր: Դա է պատճառներից մեկը, որ Սերժը ծանոթացավ սցենարի վաղ տարբերակի հետ: Եվ ես կարծում եմ, որ շատ առումներով նա ինձ վստահություն ներշնչեց, թե այստեղ ինչ-որ բան կա, եւ արժե դրանով զբաղվել:

–Կարո՞ղ եք ֆիլմը դիտարկել ներկայիս Հայաստանի համատեքստում:

Թանկյան – Ես կարծում եմ, որ հիմա աներեւակայելի ժամանակ է այս ֆիլմը ցուցադրելու համար, քանի որ Հայաստանը աշխարհաքաղաքական շրջադարձ է կատարում դեպի Արեւմուտք, ինչը պատմական պահ է: Մարդիկ նայում են Հայաստանին եւ ասում. «Ա՛հ, 1920-ականների սկզբից նրանք Ռուսաստանի արբանյակ մի խորհրդային երկիր են»: Ինչը որ ճիշտ է: Բայց մարդիկ չեն գիտակցում, որ Ցեղասպանությունը դրա հետ ուղղակի առնչություն ունի: Ցեղասպանությունից հետո Թուրքիան մեր հարեւանն էր: Հայաստանում սով էր ու շատ այլ բաներ: Երկիրը մոտ երկու տարի անկախ էր, եւ թուրքական բանակը ներխուժեց այնտեղ: Մարտեր եղան եւ այլն: Այսպիսով, ընտրությունը ռուսների (որոնք, ինչպես գիտեինք, մեզ չէին պատրաստվում կոտորել) եւ թուրքերի (որոնք մեզ կոտորում էին) միջեւ էր: Այնպես որ Հայաստանի խորհրդայնացումը 1921 թվականին (1920-ին – թրգմ.) մեծ այլընտրանք չուներ: Եվ մարդիկ պետք է դա գիտակցեն: Այնուհետեւ սկսվում է Խորհրդային Հայաստանի պատմությունը, որը տեւեց մինչեւ 1991 թվականը, երբ Հայաստանն անկախացավ, եւ Ռուսաստանը նրա անվտանգության երաշխավորն էր: Իսկ հետո՝ 2020 թվականին, ինչպես գիտենք, տեղի ունեցավ Ադրբեջանի հարձակումը: Եվ, իհարկե, նրանք հարձակվեցին Պուտինի լիարժեք գիտությամբ եւ համաձայնությամբ, քանի որ այդ բաները նրա թիկունքում տեղի չէին ունենա առանց նրա համաձայնության: Եվ դրանից հետո ռուսական պետությունը զոհաբերեց Հայաստանին: Այսպիսով, վերադառնալով այս ֆիլմին, նշեմ, սա կատարյալ շրջադարձային պահ է, որը ցույց է տալիս, թե ինչու է Հայաստանը գնում դեպի Արեւմուտք:

–Մա՛յքլ, ինչպե՞ս ստեղծեցիր այդ գլխավոր հերոսին, որը, մինչ բանտարկված է, գրեթե փոխարինաբար ապրում է այն երկու այլ կերպարների կյանքով, որոնց տեսնում է իր բանտի պատուհանից:

Գուրջյան – Որքան էլ տարօրինակ է, դա հիմնված է լսածս իրական պատմության վրա: Իմ ուկրաինացի ընկերը ճանաչում էր բանտարկված մեկին, որն իր խցից կարող էր նայել բազմաբնակարան շենքի: Եվ այս պատմությունն ինձ զարմացրեց նրանով, որ այն արտացոլում է մարդկային վիճակի շատ խորը՝ ոչ այնքան հայտնի կողմը: Երբեմն մենք մոռանում ենք մեր այն դրսեւորման մասին, որ երբ սկսում ենք նկատել, ուշադրություն դարձնել, նայել եւ սովորել ուրիշից, ինչպես այս բանտարկյալը, մենք սկսում ենք ապրումակցել: Դա մարդու բնույթն է: Եվ իմ կարծիքով դա այժմ ոչ միայն հայերին է վերաբերում, այլեւ ողջ աշխարհին: Մեզ պետք է հիշեցնել նման բաների մասին: Ահա թե ինչով ինձ ապշեցրեց այս պատմությունը, ու դա է պատճառը, որ այն ինձ ճիշտ թվաց նաեւ Հայաստանի համար: Ես ուզում էի ներկայացնել հայ մշակույթը, բայց անել դա նրբանկատորեն: Ես ուզում էի, որ հանդիսատեսը, այդ բանտարկյալի նման, պատուհանից նայեր հայ ընտանիքին եւ մի փոքր ծանոթանար նրանց մշակույթին, նրանց կերակուրին, լսեր նրանց նվագած երաժշտությունը: Եվ սա մարդկանց ներգրավելու միջոց է:

–Ի՞նչ է նշանակում հայերի համար այն փաստը, որ ֆիլմն «Օսկարի» հավակնորդ է:

Գուրջյան – Ես դա դիտարկում եմ որպես գրեթե ազգային անվտանգության խնդիր՝ օգնելու մարդկանց տեսնել մեզ այնպիսին, ինչպիսին մենք իրականում կանք: Մարդկանց գիտելիքները հայ մշակույթի մասին շատ ու շատ սահմանափակ են: Եվ ոչ միայն հայերի, այլեւ օտարազգիների համար հասանելի ֆիլմ ունենալը կօգնի հայերին տեսանելի լինել: Եթե Հայաստանը ստանա մրցանակը, դա բառիս բուն իմաստով կփոխի երկիրը:

Նիք Վիվարելի

«Վըրայըթի մեգըզին»

Անգլերենից թարգմանեց ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Անդալուզյան երգերի կիրքն ու պերճանքը՝ Մագդա Մկրտչյանի ներկայացմամբ

Հաջորդ գրառումը

Տիգրան Կազազյան. Բաց մտքով ընդունել աշխարհի մշակույթները

Համանման Հոդվածներ

Կինո-Թատրոն

Լոկառնոյի կինոփառատոնը բացվեց «Արտոյի երկիրը» ֆիլմով

07/08/2025
1 օգոստոսի, 2025

Մեր ընթերցողներին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Ո՞ւմ ձեռքում է Սյունիքի դարպասների բանալին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Ներքին կյանքի կրակը կբոցկլտա սեպտեմբերին

01/08/2025
Հաջորդ գրառումը

Տիգրան Կազազյան. Բաց մտքով ընդունել աշխարհի մշակույթները

Արխիվ

Loading...
«Օգոստոսի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ՀուլիսիՍեպտեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ես ուզում եմ ունենալ խաղաղություն, որով կարող եմ մտնել Եռաբլուր. Վլադիմիր Մարտիրոսյան

12/08/2025

Ինչպես Արցախը չէին զիջել և վերընտրվելու համար ամենաթունդ ընդդիմադիրից ավելի թունդ էին տեր կանգնում Արցախին ու ընտրվելուն պես ուրացան և...

ԿարդալDetails

23 հոգու ցուցակը չի կազմվել ու ներկայացվել ՀՀ որևէ պաշտոնական կառույցի կողմից. Տիգրան Քոչարյան

12/08/2025
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Հարց տվեք իշխանություններին` ո՞վ է ֆիզիկապես ստուգելու ադրբեջանցիներին Հայաստան մուտք գործելիս. Արման Աբովյան

12/08/2025

«Արցախի հողը ու Հայաստանի անվտանգությունը սակարկման ենթակա չեն, խաղաղությունն էլ հանձնելով ու հանձնվելով ձեռք չես բերի». Մետաքսե Հակոբյան

12/08/2025

Հայրենիքն է էականը, պետությունը՝ իրականը, իսկ դուք այլեւս կապ չունեք ո՛չ մեկի, ո՛չ էլ մյուսի հետ․ Րաֆֆի Հովհաննիսյան

12/08/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական