Կիրակի, Նոյեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սարոյանական նոր հրատարակություն

Արծվի Բախչինյան
19/09/2025
- 19 սեպտեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
43
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սեպտեմբերի 4-11-ը Երեւանում անցկացվեցին Սարոյանական օրեր՝ «Վիլյամ Սարոյան» հիմնադրամի նախաձեռնությամբ, որը եզրափակվեց ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի թատրոնի բաժնի ավագ գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու, դոցենտԱնուշ Ասլիբեկյանի «Վիլյամ Սարոյանի դրամատուրգիայի բնույթը եւ հայ բեմը» («Գիտություն» հրատ., Երեւան, 2025, 246 էջ) գիտական մենագրության շնորհանդեսով:

Գիրքը մեծանուն գրող Վիլյամ Սարոյանի դրամատուրգիական առանձնահատկություններին եւ դրանց բեմականության հարցերին նվիրված  տեսական թատերագիտական ամբողջական անդրադարձ է: Հեղինակը ներկայացրել է նաեւ հայ թատրոնում Սարոյանի պիեսների բեմադրությունների պատմությունը՝ ԱՄՆ-ում գրողին մրցանակներ ու համբավ բերած երկու՝ «Իմ սիրտը լեռներում է» եւ «Ձեր կյանքի ժամանակը» պիեսների   առաջնախաղերից  մինչեւ Սարոյանի ստեղծագործությունների՝ հայ բեմում եղած բեմադրություններ: Կազմել է նաեւ սարոյանական բեմադրությունների առաջին տարեգրությունը՝ սկսած 1961 թ. Սունդուկյանի անվան թատրոնի Վարդան Աճեմյանի «Իմ սիրտը լեռներում է» պիեսի լեգենդար բեմադրությունից մինչեւ մեր օրերը:

Գրքում առկա են արխիվային եւ արդի թատրոնում եղած բեմադրությունների լուսանկարներ: Հեղինակն օգտվել է հայ, ռուս, ամերիկյան եւ եվրոպական տեսական գրականությունից: Հենվել է  նաեւ արդի թատրոնում իր տեսած բեմադրությունների թատերագիտական սեփական վերլուծությունների, բեմադրիչների հետ զրույցների եւ մամուլում եղած հարուստ նյութի վրա: Տեսական եւ պատմական նյութից զատ, թատերագետն ուղղորդում է բեմադրիչներին՝ հուշելով գրողի՝ պակաս բեմական թվացող պիեսների բեմադրական բանալիներ: Ինչպես նաեւ գրքի գլուխներից մեկում ճշտվում են սարոյանագիական գրականությամ մեջ շրջանառվող վրիպումներն ու անճշտությունները:

Գիրքը հրատարակության է երաշխավորել ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի կողմից:  Գիտական խմբագիրը ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Հենրիկ Հովհաննիսյանն է: Գիրքը հրատարակվել է «Վիլյամ Սարոյան»  հիմնադրամի (Սան Ֆրանցիսկո) ֆինանսավորմամբ (նախագահ՝ Սքոթ Սեդրակյան):

Ա. Բ. 

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Բեմն ու  խորանը նույն բարձրությունն ունեն». ՀԱՅՐԻԿ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հաջորդ գրառումը

Դանիիլ Քոլանյան. «Դաշնամուրը դարձավ իմ հոգու ձայնը»

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Մելքոնյանական աշունը

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Երբ bastion-ը վերածվում է baston-ի…

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Նախարարների էնտուզիազմն ու մեր ուղեղում ծվարած աղքատությունը

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Թուրքական պետությունների ռազմական բլոկի ձեւավորումը՝ սպառնալիք Ռուսաստանի համար

31/10/2025
Հաջորդ գրառումը

Դանիիլ Քոլանյան. «Դաշնամուրը դարձավ իմ հոգու ձայնը»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական