Երկուշաբթի, Ապրիլի 27, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ռուսական հայացք Հայաստանի ատոմային էներգետիկայի ապագային եւ «Թրամփի ուղուն»

Գեղամ Մկրտչյան
03/04/2026
- 03 Ապրիլի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
41
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, թե Հայաստանը կարող է էներգիայի պակասուրդի առաջ կանգնել, եթե մինչեւ տարեվերջ նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ որոշում չկայացվի: Այս մասին հաղորդում է մասնավորապես «Ցարգրադ» ռուսական հեռուստաալիքը: Վերջինիս տեղեկացմամբ, դեկտեմբերի վերջին «Ռոսատոմ» ռուսական պետական   միավորումը Հայաստանին ներկայացրել է հանրապետությունում նոր էներգաբլոկի կառուցման վերաբերյալ մանրամասն մշակված առաջարկների շարք: «Ռուսաստանը պատրաստ է Հայաստանին ներկայացնել երկրում ատոմային էներգետիկայի զարգացման ամենաբարենպաստ առաջարկներ»,- «ՌԻԱ նովոստի»-ին տված հարցազրուցում հայտարարել է «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:

ՏԱՍՍ լրատուն էլ հիշեցնում է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի փետրվարի 3-ի հայտարարությունը՝ Մեծամորի գործող կայանին փոխարինելիք ապագա ատոմակայանի մոդուլային տարբերակի (հիշենք՝ ԱՄՆ-ի հետ) Հայաստանի որոշման մասին: Միաժամանակ նշվում է, թե ՀՀ կառավարությունը 65 միլիոն դոլար է հատկացրել ներկա ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը մինչեւ 2036 թվականը երկարաձգելու ծրագրի համար, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 11-ին հայտարարել է, որ Մեծամորի ատոմակայանի շահագործումը կարող է երկարաձգվել մինչեւ 2046 թվականը:

Ռուսաստանի փոխվարչապետը, անդրադառնալով նաեւ Հայաստանի արտաքին-տնտեսական հարաբերություններին, իր գնահատականն է հայտնել Հայաստանի նկատմամբ ԱՄՆ-ի հետաքրքրվածության վերաբերյալ: ՏԱՍՍ լրատվականի հետ զրույցում նա հայտարարել է, թե ԱՄՆ-ին հարկավոր է միջանցք Հայաստանի միջով՝ Կենտրոնական Ասիայից կրիտիկական հանքանյութեր արտահանելու, ինչպես նաեւ Իրանը վերահսկելու համար:

«Վաշինգտոնի համար «Թրամփի երթուղին» միջազգային տրանսպորտային միջանցք է, որն ապահովելու է կարեւորագույն հանքանյութերի արտահանումը Կենտրոնական Ասիայից ԱՄՆ, ինչպես նաեւ Իրանի հյուսիսային սահմանի վերահսկողությունը»,- ընդգծել է Օվերչուկը:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Անհնար է միտքը բանտել…

Հաջորդ գրառումը

«ԱՄՆ-ը դարձել է ապակառուցողական եւ վտանգավոր երկիր»

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Բաքուն փորձում է թելադրել Երևանի «թույլատրելիի սահմանները». Սուրեն Սուրենյանց

26/04/2026
Նորություններ

Նյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը և Ադրբեջանի ԱԳՆ-ի դատապարտումը. Մարուքյան

26/04/2026
Հրապարակախոսություն

Ադրբեջանական կողմը ՀՀ իշխանությունների հետ ձեռք ձեռքի տված պայքարում են Հայ առաքելական եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ. Տաթևիկ Հայրապետյան

25/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ո՞րն է Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտի ծագման պատճառը. Ստեփան Հասան-Ջալալյան

25/04/2026
Հաջորդ գրառումը

«ԱՄՆ-ը դարձել է ապակառուցողական եւ վտանգավոր երկիր»

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

«Գորշ գայլերը»՝ Երևանում Նիկոլ Փաշինյանի «չալաղաջ փարթիի» համերգին. «Երկիր»

26/04/2026

Երեկ՝ ապրիլի 25-ին, երբ դեռ թարմ էին Ծիծեռնակաբերդի Անմար կրակի ծաղիկները, իսկ հազարավոր մարդիկ, Երևան այցելած սփյուռքահայեր ու հյուրեր դեռ շարունակում...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Աշխարհի ամենահին քրիստոնեական ազգերից մեկը լուռ տառապում է. Մել Գիբսոն

26/04/2026

«Հայաստանում տեղի է ունենում ժամանակակից քրիստոնյաների հալածանք։ Սա հավատացյալներին իրենց պատմական հողերից վտարելու արշավ է։ Ես կոչ եմ անում միջազգային...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Սա ստրկության քարոզ է. «Սիրո» սրտիկների ու ժպիտների հետևում թաքնված է ամենադաժան ավտորիտարիզմը

26/04/2026

Սիրելի՛ երիտասարդնե՛ր, նայե՛ք այս պատկերին ու լավ հիշեք այն։ Սա պարզապես իշխող ուժի փարթի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Նյու Յորքի քաղաքապետի գրառումից Ադրբեջանի ԱԳՆ-ն հիսթերիայի մեջ է ընկել

26/04/2026

Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամադանիի հայտարարությունը շինծու «հայերի ցեղասպանության» մասին. հայտնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական