Երեքշաբթի, Հունիսի 17, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ջրիկ քաղաքականություն

Գրիգոր Առաքելյան
03/05/2024
- 3 Մայիսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ
54
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

* Իմ սերնդակիցները երեւի լավ  կհիշեն ջրի բաժակը ձեռքին ԽՍՀՄ առաջին եւ վերջին նախագահ Միխայել Գորբաչովի՝ 1986 թ. Ռեյկյավիկում  արտասանած հայտնի խոսքերը «Շատ կցանկանայի  ասածներիս մեջ ջուրը քիչ լիներ, բայց այս անգամ էլ չստացվեց»: Այդ խոսքերով, Գորբաչովը խոստովանում էր, որ սովորաբար իր ասածների մեծ մասը «ջուր» է:

* Համաձայն նորկտակարանային ավանդության՝ Պիղատոս Պոնտացին, հակառակ իր ներքին համոզմունքի  Քրիստոսին դատապարտել է  խաչելության:  Արյունահեղության մեջ անմեղությունը խորհրդանշող հին հրեական սովորույթի համաձայն՝ Պիղատոս Պոնտացին ժողովրդի առջեւ ձեռքերը ջրով լվանում է, հասկացնել տալով, որ ինքը կապ չունի այդ որոշման  հետ: 

* Ըստ ավանդույթի, արաբների կողմից գերեւարված պարսից զորավար Հորմոզանը մահապատժի ենթարկվելուց առաջ, որպես վերջին ցանկություն Խալիֆա Ումարից ջուր է պահանջում եւ խնդրում քանի դեռ ջուրը չի խմել, իրեն չսպանեն: Երբ Հորմոզանը Խալիֆա Ումարից կորզում է նման խոստում, անմիջապես ջուրը գետնին է լցնում եւ արաբ խալիֆան, չդրժելով իր խոստումը, հրաժարվում է զորավարի մահապատժից:

* ԻԻՀ  էքսնախագահ Հասան Ռոհանին  համաճարակի օրերին Իրանին մարդասիրական օգնություն առաջարկող  ԱՄՆ նախագահին համեմատել է այն անձի հետ, ով արգելափակել է մուտքը դեպի մաքուր ջրով ջրհորը եւ ձեռքին մի բաժակ պղտոր ջուր պահած՝ ասում է. «Ես եկել եմ օգնելու»: Թեհրան-Վաշինգտոն հարաբերությունների պատմության մեջ թեւավոր խոսքի արժեք ստացած  «Մեզ  պղտոր ջուր պետք չէ» արտահայտությունը հայտնի է շատերին:

* Մեր կառավարության ղեկավարը տարածքային ամբողջականությունն իրավագիտության հետ համադրելով, սրվակի ջուրը թափում է աշխատասեղանին ու խոսում ինքնիշխանության, իրավունքի ու պարտականությունների լղոզվածության մասին ու հերթական անգամ փորձում ստուգել  իր ունկնդիրների ընկալունակության ու համբերության  աստիճանը:

* Մեր ժողովրդի ձեռքին էլ կա մի  բաժակ, որի անունը «համբերություն» է: Եվ երբ այդ բաժակը լցվում է, ժողովուրդն էլ  սկսում է իր բաժակը պարպելու համար ելք փնտրել:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պաշարված Կիրանցը

Հաջորդ գրառումը

Ապրիլքսանչորսյան արձագանքներից

Համանման Հոդվածներ

13 հունիսի, 2025

Հայ եկեղեցին՝ մեր հոգու ծննդավայրը

13/06/2025
13 հունիսի, 2025

Ինչո՞վ եք զբաղված

13/06/2025
13 հունիսի, 2025

Ափսոս, Պրն. Վարչապետ

13/06/2025
13 հունիսի, 2025

Թեհրանը սկսեց հրապարակել Իսրայելի ատոմային գործունեությանը վերաբերող գաղտնի փաստաթղթեր

13/06/2025
Հաջորդ գրառումը

Ապրիլքսանչորսյան արձագանքներից

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Բա միջամտի, արա՛, ի՞նչ ես չուլանում պախկվել. Փաշինյան

17/06/2025

Շարունակենք «վայելել» ՀՀ վարչապետ կոչվածի գրառումների «բերկրանքը»։ Հեղինակը դրանք հրապարակում է 5 րոպեն մեկ։ Նախկինում հնչած քննադատությունները հաշվի առնելով, պոռնկացած...

ԿարդալDetails

Թրամփն ակնկալում է, որ Իրանը լիովին կկապիտուլացվի

17/06/2025

Խստորեն դատապարտում ենք ակնհայտ քաղաքական շարժառիթներով պայմանավորված հետապնդումը. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

17/06/2025

Որ տգետ ես՝ փաստ է, բայց որ հիմար չես՝ դա հաստատ … Ալեն Ղևոնդյան

17/06/2025

Մեկ բառով` ազգի թշնամի. Հովնան սրբազան

17/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական