Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պերճ Թյուրաբյանի մենահամերգները «Արդեան»-ում

11/11/2022
- 11 Նոյեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Համաձայն ձեւավորված բարի ավանդույթի՝ ամեն այցելությանը Հայաստան Պերճ Թյուրաբյանը հայրենի հանդիսատեսի դատին է ներկայացնում իր համերգային նորացված ծրագիրը: «Արդեան» պատկերասրահի (հիմնադիր-տնօրեն՝ Վազգեն Բրուտյան) եւ երգիչ ու երգահան Վահան Արծրունու նախաձեռնած «Մշակութային հինգշաբթիների» շրջանակներում նոյեմբերի 1-ին եւ 2-ին տեղի ունեցան նյույորքաբնակ արվեստագետի՝ «Ֆրանսիական շանսոնը հայերեն» խորագրով մենահամերգները: 

Հայտնի է, որ երգվող բանաստեղծություն թարգմանելն առանձնապես դժվարին գործ է, սակայն Թյուրաբյանը հաջողությամբ է իրականացնում այդ առաքելությունը՝ հաղթահարելով լեզվական տարբերությունները, օրինակ՝ ֆրանսերենի համր «ը»-երին հայերեն համարժեքներ գտնելով: Չնայած որ հայերենում բառերը հաճախ ավելի երկարավանկ են, քան ֆրանսերենում, Թյուրաբյանն «ավելորդ» վանկերն արտաբերում է սահունորեն ու քիչ արագացված, ինչը նրա ոճը ճանաչելի ու հարազատ է դարձնում: Հայ պոետների դեպքում էլ նա ասես լսում է բանաստեղծության մեջ թաքնված մեղեդին, որպես երգ` այլ կողմով դրանք մատուցում ունկնդրին՝ լինի Պետրոս Դուրյանի թե Սլավիկ Չիլոյանի գործը:

Խոսքի ու երաժշտության ներդաշնակ միասնությունն է, որ ծնում է երգ կոչվող հրաշքը: Պիտի ինքդ հեղինակային երգիչ լինես, որպեսզի կարողանաս երգեցիկ թարգմանել Շառլ Ազնավուրին եւ ֆրանսիական երգի մյուս երեւելիներին: Թյուրաբյանը միաժամանակ երգահան է, երաժիշտ, թարգմանիչ, գրադարանագետ, բանասեր… Ծնունդով եգիպտահայ է՝ Հելիոպոլսից: Դեռ ծննդավայրում հրապուրվել է երգեր գրելով: 15 տարեկանում ընտանիքով հայրենադարձվել է խորհրդային Հայաստան: Իր գործունեությունը սկսել է 1960-ականների վերջերին, Ռուբեն Հախվերդյանի եւ Վահրամ Թաթիկյանի հետ եղել Հայաստանում հեղինակային երգի առաջին կատարողներից: Անցյալի մեծագույն հայ բանաստեղծների գործերի հիման վրա երգեր ստեղծելու հարցում նրան ոգեշնչել են Լեո Ֆերեն եւ Ժան Ֆերան, որոնք ֆրանսիական գրականության մեծերի բանաստեղծությունները երգաշարերի են վերածել: Մինչ օրս թողարկել է 9 երգապնակ:

Նոյեմբերի 1-ի համերգի առաջին մասում ազնավուրյան՝ վերջապես «բյուրեղացված» «Ջահելությունն» էր ու ֆրանսալեզու այլ հեղինակների երգերը՝ Շառլ Տրենե, Ժակ Բրել, Ժորժ Բրասենս, Լեո Ֆերե, Բարբարա: Հնչում է Բրելի «Դու ինձ մի՛ լքիր»-ը, որը Թյուրաբյանը կատարում է այնպիսի ծանոթ զգացականությամբ, կրակոտ վերապրումով, որ նկատելիորեն «մոտեցնում», հարազատ է դարձնում հայ հանդիսատեսին: Նույնը կարելի է ասել «Ամստերդամի» կատարման մասին. հայացված, բավականին թունդ արտահայտություններ պարունակող տեքստը փորձում ես մտքում համեմատել չիլոյանական թարգմանության հետ, սակայն այս դեպքում՝ երգ դառնալով, այն կարծես ավելի է բացվել ունկնդրի առջեւ՝ երանգային իր ողջ հարստությամբ: «Ամստերդամը», ինչպես եւ ձայնային ու ֆիզիկական մեծ լարում պահանջող այլ երգեր կատարելիս Թյուրաբյանը թողնում է կիթառը եւ երգում՝ ոտքի կանգնած: Այդ պահերին կամերային դահլիճում մի անտեսանելի զգացական կապ ու փոխըմբռնում է հաստատվում ունկնդրի եւ երգչի միջեւ:

Exif_JPEG_420

Երգերին նախորդում են Թյուրաբյանի մեկնաբանությունները եւ մենախոսությունները՝ լի կենսափիլիսոփայական դիտարկումներով եւ հումորով (իզուր չէ, որ հայրենադարձվելուց հետո նա որոշ ժամանակ Լենինականում է բնակվել):

Թյուրաբյանի գրեթե բոլոր երգերը եւ ձայնապնակները, բացի առաջինից, գործիքավորել է երաժիշտ Տիգրան Նանյանը: Բոլորովին յուրահատուկ կիթառային նվագակցությամբ է հնչում Բրասենսի «Չամուսնության առաջարկը», որը մեծ ջերմությամբ ընդունվեց հանդիսատեսի կողմից.

Թույլ տուր ես քո

ձեռքը չխնդրեմ, օ՜, սեր իմ

ոչ մի մատյանում մենք

մեր անունը չկնքենք:

Լինենք ազատ թռչնի նման

ու բանտարկի թող մեզ միայն

սիրո կապանքը…

Ընդհանրապես, Բրասենսի երգերի դեպքում նկատելի է, որ Թյուրաբյանը զարգացնում է դրանց ե՛ւ խոսքերի, ե՛ւ երաժշտության մեղեդայնությունը («Սիրահարները նստարաններին», «Ակնաղբյուրի ջրի մեջ սառը»): Երկարամյա թարգմանական եւ խմբագրական մշակումներից հետո շանսոնիեների երգերը հայերեն հնչում են հարազատորեն ներդաշնակ, ականջ է շոյում գործածվող անաղարտ մայրենին:

Հայաստանում գրեթե անծանոթ անուն է հեղինակ-կատարող Բարբարան (Մոնիկ Անդրե Սերֆ), սակայն նրա թարգմանված երգերը («Գոթինգեն», «Սեւ արծիվը») մեծ խանդավառությամբ են ընդունվում. իզուր չէ, որ Բարբարայի ստեղծագործություններն ամենահաճախ կատարվողներից են: Համավարակային մեկուսացման պայմաններում համացանցային հետեւորդներին ի մխիթարություն՝ Թյուրաբյանը դրանք տեղադրում էր իր էջում: Նրա խոսքերով՝ երկու տասնյակ երգեր թարգմանել է Բարբարայից եւ երկու տասնյակ էլ՝ Բրասենսից. «մի օր, հուսամ, բախտ կվիճակվի դրանք վերածել երգապնակների կամ համերգների»:

Exif_JPEG_420

Իսկ Ազնավուրի երգերը, նաեւ Թյուրաբյանի թեթեւ ձեռքով, այսօր արդեն հայերիս ազգային ընդհանրական ծածկագրի մի մասն են կազմում: Թյուրաբյանը տարիներ առաջ խնդիր է դրել, որպեսզի իր հայրենակիցները ոչ թե սոսկ լսեն Ազնավուրի երգերը, այլեւ հասու լինեն դրանց բովանդակությանը: «Բոլոր դեմքերն ես դու սիրո» երգը  թարգմանվել է ֆրանսերեն տեքստից, որը Թյուրաբյանը «She» անգլերեն (իր բառերով՝ «Ազնավուրից հեռացած») տարբերակից շատ ավելի բարձր է գնահատում: Որպես շարունակություն եւ եզրափակում «Ազնավուր 85» եւ «Ազնավուր 95» գիրք-երգապնակների՝ նա ներկայումս պատրաստում է երրորդը, որը, ի տարբերություն նախորդների, կպարունակի ոչ թե 13, այլ քսանից ավելի ստեղծագործություն եւ կնվիրվի շանսոնի արքայի 100-ամյակին: Առաջիկա երգապնակի մեջ մտնելիք ստեղծագործություններից նա կատարեց «Ո՞վ» երգը, որը թարգմանել է կնոջ եւ խմբագրի՝ Անահիտ Դաշտենցի առաջարկով: Թյուրաբյանը խոստովանում է, որ երբեմն երգերի բուն իմաստը պարզ է դառնում միայն թարգմանության ընթացքում. մասնավորապես այս երգի հիմքում քնարական հերոսի ու նրա կնոջ միջեւ տարիքային տարբերությունից ծագած մտահոգություններն են: «Սերը եւ պատերազմը» երգի հայերեն թարգմանությունը հնչում է ազնավուրյան ուշ շրջանի տարբերակից մի փոքր ավելի դանդաղ, ինչը այս երգին առանձնահատուկ թախիծ է հաղորդում: «Դերասանները» երգի կատարումը նվիրվում է դահլիճում ներկա դերասաններին՝ Վարդան Պետրոսյանին, Հասմիկ Տեր-Կարապետյանին, Ժիրայր Բաբազյանին, Մխիթար Ավետիսյանին, նաեւ՝ Մարատ Օրդյանին, որը ժամանակին Թյուրաբյանի բեմադրած ֆրանսերեն պիեսների գլխավոր դերակատարն է եղել:

Հիանալի է կազմված համերգի դրամատուրգիան, մեղմ երգերին որոշակի հաճախականությամբ հերթագայում են առավել էքսպրեսիվները, ու բնական է թվում, որ համերգն ավարտվում է «Երկու կիթառով». կրկներգին, ի դեպ, հնչում է Ազնավուրի ձայնը՝ կատարումը վերածելով վիրտուալ դուետի:

Ուրախալի է, որ առաջին համերգի ազդագիրը հրապարակելուց ժամեր անց այլեւս ազատ տեղեր չէին մնացել, ուստի հանդիսատեսի խնդրանքով հաջորդ օրը կազմակերպվեց եւս մեկը եւ կրկին՝ անշլագ: Թյուրաբյանը խոստացավ հաջորդ անգամ «Արդեան»-ում հանդես գալ սեփական երգերով (վերջիվերջո, նա խիստ ինքնատիպ, միտք եւ զգացմունք արտահայտող երգերի հեղինակ է՝ «Փոքրիկ կամ Երգ՝ երգ գրելու մասին», «Ինչքա՜ն, ինչքա՜ն են գեղեցիկ», «Ինչ-որ մեկն ինչ-որ մի տեղ» եւ այլն), ինչպես նաեւ ներկայացնել Բոբ Դիլանի լավագույն երգերի ընտրանին, որի հայերեն թարգմանությամբ ներկայումս զբաղվում է…

ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ցավակցական

Հաջորդ գրառումը

«Վահագնի ծնունդը» 50 լեզուներով

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Եվրոպայի ռաբբիների  70-րդ համաժողովը գումարվելու է նոյեմբերի 3-6-ը Բաքվում

06/06/2025
Հաջորդ գրառումը

«Վահագնի ծնունդը» 50 լեզուներով

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ժողովրդին բախմա՞ն եք տանում, Սուրբ Եկեղեցու բակն արյա՞մբ եք ուզում լցնել. Հայր Ասողիկ

09/06/2025

Հայաստանի Հանրապետությունում բացահայտ կերպով ահաբեկչություն է ծրագրվում՝ պետական մակարդակով. նկատում է Մայր աթոռի թանգարանների և արխիվի տնօրեն  Հայր Ասողիկ Կարապետյանը։...

ԿարդալDetails

Ըստ կառավարության՝ Փաշինյանը մեղավոր չէ, որ ոստիկանները տգետ են և ի վիճակի չեն ապահովել իրենց իսկ անվտանգությունը

09/06/2025

Հոգեկան հիվանդ…Ինչի՞ց ա, որ Վեհափառը զավակ ունի, պիտի հեռանա, դու 5000 զավակի գլուխ կերար ու չհեռացար. սքրինշոթեր

09/06/2025

Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը, Եկեղեցին պետք է ունենա նորընտիր Կաթողիկոս. Փաշինյան

09/06/2025

Ժողովրդին ոչ թե եկեղեցին պետք է վերադարձնել, այլ ժողովրդից գողացված տունը, հողը, արժանապատվությունն ու պատիվը

09/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական