Չորեքշաբթի, Նոյեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պարոն նախարար, «թու-թու, լցվել եք»

29/04/2022
- 29 Ապրիլի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Խրոխտ ու խորուն հայացք է փորձում ձգել պատմության երբեմնի ուուսցիչն ու առավել քան բրուտալ երեւալ: Պաշտպանության նախարար է, հասկանալի է, հնարավորինս լուրջ կերպարանքով պետք է հասարակությանը երեւա, ցույց տա, թե իր մի սաստող հայացքից շարքային զինծառայողից մինչեւ բարձրաստիճան սպա քարանում, ձգվում է: Սուրեն Պապիկյանն օրերս զորամասերից մեկն է այցելել՝ գրեթե սպորտային հագուկապով: Ճիշտ է՝ զինվորական համազգեստի գույների մոտիվներով է զգեստը ընտրել, բայց ազատ ոճի տաբատն ու շապիկը մատնում ու բոլորովին այլ տրամադրություն են փոխանցում: Նախարարության տարածած լուսանկարներից երեւում է՝ նախարարի պաշտոնը ստանձնելուց հետո լոռեցի (լոռեցիներին, ի դեպ, միամիտ են անվանում) նախարարը նկատելիորեն գիրացել է:

Ժամանակին Facebook սոցիալական ցանցում ծիծաղաշարժ մի տեսանյութ կար, որտեղ երեխան մորը կատակով ասում էր. «Թու-թու-թու, լցվե՛լ ես»: Ի պատասխան մայրը մի քանի ապտակ է հասցնում ու արձագանքում. «Թաղեմ քեզ»:

Հուսանք՝ պաշտպանության նախարարը մեր դիտարկման համար մեզ «չի թաղի» ու ի գիտություն կընդունի, որ պաշտպանության նախարարն ազատ ոճի, կիսասպորտային շապիկով զորամասեր չպետք է այցելի: Ըստ Պապիկյանի  ներկայացրած հայտարարգրի՝ ոչ միայն ինքը, այլ նաեւ միջոցներն են «լցվել»: Պաշտոնի անցնելուց հետո հասցրել է անշարժ գույք, թանկարժեք ավտոմեքենա ձեռք բերել, դե իսկ 44-օրյա աղետալի պատերազմից հետո նրա կազմակերպած գերթանկարժեք հարսանյաց արարողության մասին ավելի լավ է՝ լռենք: Թե նրա նշանակումից ի վեր ինչ է փոխվել բանակում, ինչքանով են վերակազմավորվել զինված ուժերը, բոլորին է տեսանելի անգամ անզեն աչքով, ու դա, ցավոք, դրական տեղաշարժի մասին չի խոսում:                   

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Նկարիչը եւ էրոսը»․ բացառիկ ցուցադրություն Հայաստանի Թեքեյան մշակութային միությունում

Հաջորդ գրառումը

Ի՞նչ են ակնարկում Թեհրանի դիվանագիտական սլաքները

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

Ի՞նչ են ակնարկում Թեհրանի դիվանագիտական սլաքները

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական