Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պաշտպանվա՞ծ, թե՞ բաց երկինք. ՀՕՊ-ը վերազինվում է, բայց ոչ բավարար չափով

02/12/2022
- 02 Դեկտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ազգային  ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ասում է, որ պաշտպանության նախարարությունը, ելնելով գաղտնիության սկբունքից, ինքն է որոշում՝ սպառազինության ու ռազմական տեխնիկայի մասով ի՞նչը հրապարակել, ինչը՝ ոչ։ «Ազգ»-ի հետ զրույցում նշում է՝ անձամբ չի տիրապատում, թե իշխանությունը պատերազմից հետո սպառազինության ձեռք բերման մասով ինչ քայլեր է իրականացրել։ «Ես միայն կարող եմ ասել՝ սպառազինության ու ռազմական տեխնիկայի ձեռքբերման ինչպիսի ընթացակարգեր գոյություն ունեն։ Որպեսզի սպառազինության ու ռազմական տեխնիկայի ձեռքբերման ծրագիր կազմվի, նախ պետք է գնահատել ստեղծված անվտանգային միջավայրը, առկա սպառնալիքները հաշվի առնել ու պատերազմական գործողությունների համապարփակ վերլուծությունն ունենալ։ Առաջին հերթին, Զինված ուժերի զարգացման պլան պետք է ստեղծել, ապա նոր միայն դրա շրջանակներում սպառազինության ձեռք բերման հարցերն առաջ բերել։ Իհարկե, չեմ կարող ասել, թե 44-օրյա պատերազմից հետո այս ոլորտում ինչ է կատարվել, բայց տա՛ Աստված, որ հակաօդային պաշտպանության ու ռադիոէլեկտրոնային պայքարի ոլորտները համալրելու հարցում պաշտպանության նախարարությունը լուրջ հաջողություններ գրանցած լինի»,- ասում  է մեր զրուցակիցը։

Պաշտպանության նախկին նախարարը հիշեցնում է, որ Հայաստանը Ռուսաստանի Դաշնության հետ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հուշագիր ունի ստորագրած, ինչն, առաջին հերթին, նորմալ գներով սպառազինություն ձեռք բերելու հնարավորություն է տալիս։ Բացի այդ՝ նաեւ համատեղ ձեռնարկություններ ու տեխնիկական սպասարկման սերվիս-կենտրոններ ստեղծելու հիմքեր է ստեղծում։ Բայց այսօրվա իշխանությունների հայտարարությունների տրամաբանութունից, շարունակում է Օհանյանը, ենթադրել կարելի է, որ հայ-ռուսական պայմանավորվածությունների մի մասը չի կատարվել, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ հայ-ռուսական հարաբերություններում լուրջ խնդիր կա։

«44-օրյա պատերազմից հետո, այո, ճիշտ եք նկատում, պաշտպանության նախարարությունը հակաօդային պաշտպանության ու անօդաչու թռչող սարքերի ձեռքբերման գործընթացին լուրջ ուշադրություն պետք է դարձնի։ Ու եթե դրանց ձեռքբերման ժամանակացույցը խախտվում է, այսինքն՝ ԱԹՍ-ները չեն հասնում մեր երկիր, ապա պետք է մտածել այլ քայլերի ու պաշտպանական միջոցների, օրինակ՝ պաշտպանական բնագծերն ուժեղացնելու մասին։ Ու որքան լուրջ ես մխրճվում հայրենի հողի մեջ, որքան լուրջ բնագծեր ես կառուցում, այնքան անվտանգ ու ապահովված ես։ Պետք է ուշադրություն դարձնել թե՛ քողարկմանը, թե՛ խուսանավմանը, թե՛ տեղաշարժին, թե՛ անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համար կառուցվող անհատական ու խմբակային խրամաճեղքերի աշխատանքներին։ Հիմա, երբ զենքի ձեռքբերման թեմայի շրջանակներում խոսում ենք Ռուսաստանից բացի այլ երկրների հետ ունեցած պայմանավորվածություների մասին, ապա, իհարկե, պետք է տարբերակված մոտեցում ցուցաբերել։ Այնպես չի, որ մենք բացի Ռուսաստանը, այլ երկրից զենք ձեռք չենք բերել։ Ձեռք ենք բերել, ու նույնը, այո, այժմ, պետք է շարունակվի։ Այժմ, օրինակ, խոսվում է Հնդկաստանից զենք ձեռք բերելու մասին, բայց դրանց ձեռք բերման ժամանակցույցը, կարծում եմ, երկար գործընթաց է։ Համապատասխան ընկերությունների հետ պետք է պայմանագրեր կնքես, պայմանավորվես այդ ընկերության ներկայացուցիչների հետ ու կարողանաս զենքերի տեղափոխման հետ կապված հարցերը լուծել»,- ներկայացնում է մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է կոնկրետ հակաօդային պաշտպանությանը, ապա նախկին նախարարի տեղեկություններով՝ հակաօդային պաշտպանության ու ռադիոլոկացին կայաններ արտադրող տեղական ընկերություններ կան։ Հիշում է, որ հայաստանյան ընկերությունների արտադրված ռադիոլոկացիոն կայանները թե՛ 2016-ի քառօրյա, թե՛ 2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ հակաօդային պաշտպանությունում հետախուզություն ացկացնելու համար լուրջ նշանակություն են ունեցել։ «Հայաստանն ունի՛ արտադրական այդ հնարավորությունները, ու դա պետք է ընդլայնել։ Ինչ վերաբերում է հարցին, թե 44-օրյա պատերազմից հետո հակօդային պաշտպանության ի՞նչ միջոցներ են ձեռք բերվել, ապա այդ մասին չեմ խոսի, որովհետեւ դրանք գաղտնի տվյալներ են։ Բայց պաշտպանության նախարարությանը խորհուրդ կտայի տեղեկատվության ոչ գաղտնի հատվածն, այնուամենայիվ, հրապարկել՝ հասարակության շրջանում առկա անհանգստությունները փարատելու համար»,- ամփոփում է խմբակցության ղեկավարը։

Հակաօդային պաշտպանության ոլորտում առկա խնդիրների ու դրանց՝ մասամբ միայն  լուծվելու հետ ընդդիմադիր գործընկերոջ տեսակետի հետ համակարծիք է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ Պատերազմից հետո, այո, հակաօդային պաշտպանությունը համալրելու ու վերազինելու հետ կապված ոչ բոլոր հարցերն են հասցրել լուծել։ Բայցեւ վստահեցնում է, որ սպառազինություն ձեռք բերելու ու զինանոցը համալրելու գործընթացն իշխանությունները դեռեւս 2020-ի աղետալի պատերազմից հետո էին սկսել. «Ոչ թե 2 տարի անց, այլ դեռ ավելի վաղ էինք սկսել բանակն ու պաշտպանական ոլորտը վերազինելու ու ամրացնելու գործընթացը։ Երբ ասում ենք՝ շարժվելու ենք խաղաղության օրակարգով, ապա դա չի նշանակում, թե երկրի պաշտպանության կամ բանակը վերազինելու հարցը մի կողմ ենք դնելու։ Եթե անգամ կարողանանք ապահովել «մեկին տասը» հարաբերակցությամբ, այսինքն՝ Ադրբեջանի սպառազինության «մրցավազքին» կարողանանք դիմակայել 1/10 հարաբերակցությամբ, ապա դա մեզ ամբողջապես բավարար կլինի դիմակայելու համար Ադրբեջանի ոտնձգություններին։ Հաշվի առնելով հանգամանքը, որ մեր ռազմավարական գործընկերը՝ Ռուսաստանը, Ուկրաինայի հետ ռազմական գործողություններ է ծավալում, այսպես ասած՝ ռազմական նշանակության իր հարցերով է ծանրաբեռնված, սպառազինությունը ձեռք բերելու համար այլ տարբերակներ կամ միջոցներ ենք փնտրում ու գտնում։ Իհարկե, զենք ձեռք բերելու գործընթացը բավարար չեմ համարում, բայցեւ եկեք փաստենք, որ բանակում ու սպսառազինության ոլորտում առկա խնդիրները, որոնք պետք է 20-25 տարների ընթացքում լուծվեին, 4 տարում պարզապես հնարավոր չէր լուծել։ Հավատացեք՝ այս ամենը նրանց հակադարձելու համար չէ, որ ասում եմ, այլ զուտ այն իմաստով, որ սպառազինություն ձեռք բերելու հետ կապված մեծ հարցեր ու խութեր կան»։

Ըստ Աղազարյանի, համաշխարհային հանրությունը տեսնում է, որ մենք խաղաղության օրակարգով շարժվող երկիր ենք, հետեւաբար աշխարհին պետք է ցույց տալ, որ մեր՝ զենք ձեռք բերելու ցանկությունը միմիայն պաշտպանվողական նշանակություն ունի։ Իրականում, շարունակում է ՔՊ-ականը, զենք-զինամթերքի ձեռք բերման գործընթացը բավական բարդ գործընթաց է։ Ինչո՞ւ, բացատրում է, որովհետեւ մեզ զենք վաճառել պաստրաստվող պետությունններն իրենց հարաբերությունները նախ պետք է Թուրքիայի, Ադրբեջանի, Իսրայելի կամ Պակիստանի հետ ճշտեն, ապա նոր միայն անցնեն զենք վաճառելուն։ Այսինքն՝ չի կարող ստացվել այնպես, որ մեզ զենք վաճառելով՝ որեւէ երրորդ երկիր «նեղացնի» կամ հարաբերություններ փչացնի վերոնշյալ երկրներից որեւէ մեկի հետ։

Ինչ վերաբերում է զենք ձեռք բերելու հետ կապված հարցերին, ապա մեր զրուցակցի համոզմամբ՝ այստեղ լավ բանակցող է անհրաժեշտ, բայց լավ բանակցող ասելով՝ չի կարելի հետեւյալը հասկանալ. պետությունից 100 միլիոն դոլար վերցնել, դրանից 10 միլիոնը կաշառք տալ, մնացած 90 միլիոնով փորձել ինչ-որ բան ձեռք բերել երկրի համար։ «Ես, իհարկե, կդժվարանամ ասել՝ դա ճի՞շտ է, թե՞ ոչ, կամ մենք արդյո՞ք կարող ենք նման կերպով զենք ձեռք բերել, բայց ըստ իս՝ մեր իշխանության՝ զենք ձեռք բերելու մասով վարած քաղաքականությունը նույնպես սխալ չէ»,- զրույցն այսպես է ավարտում է Աղազարյանը։

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Լեզուին մթագնումը

Հաջորդ գրառումը

«Ադրբեջանի՝ ուժ գործադրելու թեզը կուլ տված՝ առաջ ենք գնում». Տարոն Սիմոնյան

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տեսանյութ. Որևէ անկողմնակալ անձ չի կարող պնդել, որ Փաշինյանի մահաբեր ավտոշարասյունը կապ չուներ վթարի հետ. փաստաբան

08/06/2025
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Փաշինյանի ձեռագիրը. նա երբեք չի պատասխանում քննադատությանը, այլ առաջ է քաշում անձնական կոմպրոմատներ

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025
Հրապարակախոսություն

Փաշինյանի շարասյունն այդ ճանապարհով անցել է, բայց հերքում են կապը պատահարի ու շարասյան մասնակցության. պատգամավոր

08/06/2025
Հաջորդ գրառումը

«Ադրբեջանի՝ ուժ գործադրելու թեզը կուլ տված՝ առաջ ենք գնում». Տարոն Սիմոնյան

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական