Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պահպանելով ճանապարհասկզբի ազնվությունը

09/06/2023
- 09 Հունիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Տասնութ-վաթսուն» էր անվանել իր հոբելյանական ցուցահանդեսը գեղանկարիչ Արթուր Մարտիրոսյանը: Հայաստանի Նկարիչների միության մեծ սրահում ցուցադրված նրա 104 գեղանկարչական աշխատանքները միայն պայմանականորեն կարելի է տարանջատել վաղ եւ ավելի ուշ շրջանների, քանզի որքան էլ նկարիչը ստեղծագործական աճ է ապրել՝ տասնութ տարեկանից սկսյալ, որքան էլ հետզհետե կուտակված արվեստային փորձառությունը հետք է թողել իր ստեղծագործությունների որակի վրա, որքան էլ հավելվել է վարպետությունը՝ գույնի դրվածքի, կոմպոզիցիոն կառույցների, գաղափարական հագեցվածության առումներով, այդուհանդերձ նկարչի թեմատիկ նախասիրությունները, գունաերանգների ընտրությունը, իրերն ու երեւույթները ներկայացնելու աշխարհըմբռնումը, մեծամասամբ, մնացել են նույնը՝ պահպանելով ճանապարհասկզբի ազնվությունը: Միայն թե վրձնահարվածն է դարձել ավելի վստահ, «ամուր», կտավները՝ առավել լեցուն գեղանկարչական, առաջին հայացքից՝ գուցե աննկատելի, բայց ո՛չ աննշան մանրամասների գեղագրությամբ:

Արթուր Մարտիրոսյանի արվեստը՝ որպես հոգու ապրումների արտացոլում է  բնութագրվում, թեեւ նրա կտավների մեծ մասը հայոց բնաշխարհի պատկերներ են: Ահա, տասնութ տարեկանում իր վրձնած «Ծաղկած ծիրանենիները». անկեղծ հիացման պահն է՝ նման առաջին սիրահարվածությանը, որ բնանկարով է արտահայտվել: Խաղաղ պատկեր է, եւ այդ անդորրությունը, երազկոտությունը, բնության անաղճատ էությանն ապավինելը հատուկ է նրա ողջ ստեղծագործությանը, թեեւ հընթացս հավելվել են հանրային կյանքի անցուդարձերի քննության անուղղակի արձագանքները. օրինակ՝ նման արձագանք է կենդանակերպերով մարդկային անկառավելի զանգվածների մասին ակնարկը:

Առաջին շրջանի գործերում շոշափելի են ազդեցությունները, ասենք, Հակոբ Հակոբյանի նկարչությունից՝ դատարկ՝ ունայնության խորհրդանիշ տարածությունում մերկ ծառերի պատկերով: Իհարկե, Ա. Մարտիրոսյանի մոտ դա գունաթափ դաշտն է, խոտածածկի բաց-դեղնավունի եւ երկնքի տխրամած կապույտի համադրության մեջտեղում մերկ ճյուղերը պարզած երեք ծառերով:  1982-ի աշնանային բնանկարը՝ վառ կարմրադեղին մատղաշ ծառերի այգու պատկերով, դարձյալ տրամադրություն է՝ տերյանական թախծոտ բանաստեղծություն հիշեցնող: Արագածի քառագագաթների հեռավորությամբ ցոլարձակող հորիզոններով կտավները սրահի տարբեր բաժիններում էին. կատարման տարիքները տարբեր են, տարբեր են պատկերված տարվա եղանակները, սյուժետային գծերը՝ զուտ բնանկարներ, գյուղանկարներ, մեկը մյուսին չկրկնող, չթոշնող սիրո արտահայտությամբ: Քիչ չէին նաեւ ձմեռվա բնապատկերները՝ գյուղական բնակավայրերի լռիկ ներկայությամբ, ձյան ճերմակի վրա դեռեւս տերեւաթափ չեղած ծառերի ուշ աշնանային գունահրդեհմամբ, «Կապույտ ձմեռը»՝ երկնքի լազուրի եւ ձյան շերտերի՝ նույնքան կապույտ փոխադարձ արտացոլքով եւ այլն:

Ցուցադրությունում առանձին հատված էին կազմում հոգեւոր թեմաները, որ մարմնավորվել են որոշ կոմպոզիցիոն գործերում եւ աբստրահարումներում: «Արթուր Մարտիրոսյանի երեւակայությունը մշտապես դեգերում է հոգեւոր ապրումների սահմաններում, ժամանակակից ուղղությունների, ոճերի լաբիրինթոսում ապավինելով իր ներաշխարհում ի սկզբանե բուն դրած զգացումների, հույզերի նախնական անաղարտությանը»,- Ա. Մարտիրոսյանի արվեստի մասին գրել է արվեստաբան Սարո Սարուխանյանը: Ահա այդ հոգեւոր ապրումների արտահայտություն են նկարչի առաջին լուրջ գործերը, որ վրձնել է Հայկական մանկավարժական համալսարանի գեղարվեստի ֆակուլտետում ուսանելիս: Տարիներ հետո արդեն ինքը պետք է դասավանդեր հայրենի բուհում՝ իր գիտելիքներն ու հմտությունները հաղորդելով ապագա նկարիչ-մանկավարժներին:

Մանկավարժական գիտությունների թեկնածու է, պրոֆեսոր, ղեկավարում է կերպարվեստի ամբիոնը: Նրա թեկնածուական թեզը վերաբերում է կերպարվեստի դասավանդման մեթոդիկային. իր մշակած նորամուծությունն է՝ հանրակրթական օջախներում ներդնել եկեղեցիների մանրակերտեր ստեղծելու գործը, որ ինքն է արել ժամանակին Վազգեն Առաջին Կաթողիկոսի պատվերով: Գիտնականի բնորոշմամբ, իր գիտական թեզի «մեխը» հենց այդ ծրագրի մշակումն էր, որ նախատեսվել է կիրառվելու դպրոցում գործնական աշխատանքների ժամանակ: Սա, մեր գնահատմամբ, մի կողմից՝ զարգացնում է աշակերտների գեղարվեստական մտածողությունը, պատկերացում հաղորդում հայոց ճարտարապետության վերաբերյալ, մյուս կողմից՝ սեր, նվիրվածություն եւ հոգածության զգացում ներարկում մեր մշակութային արժեքների՝ տաճարական ճարտարապետության նկատմամբ եւ հարգանք սերմանում միջնադարի երեւելի հայ ճարտարապետների եւ նրանց արգասավոր աշխատանքի հանդեպ: Եվ պատահական չէ, որ Արթուր Մարտիրոսյանի բնանկարների կողքին բազմաթիվ են վանքանկարները՝ Սաղմոսավանքը, Տեղերի եւ Տաթեւի վանքերը եւ այլն: Ահա եթերներում մխրճված, ասես իրենցով երկինք կազմող լեռներին միաձույլ Տաթեւի վանքը՝ գունային կառույցով այնքա՜ն համահունչ Սյունյաց վեհաշուք լեռնաշխարհին, որ մեզ մնում է հարց տալ՝ այդ համեստ շքեղությունը բնությու՞նն է հաղորդել տաճարին, թե՞ վանքն է երկնամուխ լեռներին օժտել իր վեհապանծ իմաստնությամբ: Նման համահունչությամբ են նկարված Արթուրի շատ կտավներ: Ծաղկած ծառերի նուրբ վարդագույնով են արտացոլված զույգ Մասիսները՝ գարնանային սարսուռ շնչի թարմությամբ, նրբանուրբ, եթերասյուք:

Նկարիչը ծագումով վասպուրականցի է, նախնիները Նարեկ գյուղից են, եւ դարձն իր արմատներին արտահայտվել է «Հայտնություն», «Պանդուխտը», «Հրեշտակի այցը», «Աղոթք», «Տատիս դիմանկարը» մեծադիր կտավներում: Սա ե՛ւ հիշողություն է, ե՛ւ հոգեւոր թեմաների արծարծում: Թեեւս, հենց սա՛ նկատի ուներ ցուցահանդեսի բացման հանդիսությանը Զաքարյա Ծայրագույն վարդապետը՝ Ա. Մարտիրոսյանին բնութագրելով՝ որպես հայրենատեր եւ աստվածասեր մարդու, հմուտ մանկավարժի եւ քաղաքացի-մտավորականի: Ինքը՝ նկարիչը համեստորեն է խոսում Արցախյան ազատամարտին իր մասնակցության մասին՝ ասելով, որ ընդամենը մի շրջան սահման է պահել:

Իսկ իր արվեստով նա սահմաններ է ընդլայնում: Դրա վկայությունն են լանդշաֆտային աբստրահարումները: Այդպես են բնորոշել իր վերացական նկարները գերմանացի արվեստաբանները, երբ 2015-ին շուրջ 70 կտավներից բաղկացած ցուցահանդեսով հանդես էր եկել արտերկրում: Բացատրում է. «Վերացականությունը չի սիրում տարածականություն, խորություն եւ իրական պատկերներ. հարթության վրա ստեղծված գույներ են, ռիթմեր, կոմպոզիցիա, որոնք նյութի հետ կապ չունեն: Իսկ ինձ մոտ կան անիրական, հորինվածքայի հարթություններ, որ տարածականություն են ստեղծում»:

ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Լրացել է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին վերագրվող ենթադրյալ հանցանքների վաղեմության ժամկետը

Հաջորդ գրառումը

«Տունը հրաբխի վրա». Խորհրդային Հայաստանի դասական համր ֆիլմը փառաբանվում է մեքենաների դարում

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Եվրոպայի ռաբբիների  70-րդ համաժողովը գումարվելու է նոյեմբերի 3-6-ը Բաքվում

06/06/2025
Հաջորդ գրառումը

«Տունը հրաբխի վրա». Խորհրդային Հայաստանի դասական համր ֆիլմը փառաբանվում է մեքենաների դարում

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

7 տարվա ընթացքում ոչինչ չեն կարողացել ստեղծել, միայն մահ եւ ավերածություններ են սփռել. Ստեփան Դանիելյան

09/06/2025

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. Իշխող լակոտոկրատիայի ռեսուրսը ատելությունն է։ Հանրության մեջ փոխադարձ ատելություն ու քին տարածելով, նրանք եկան իշխանության։...

ԿարդալDetails

Հայ Եկեղեցու ներկայիս կացությունը հարկ է քննարկել նաև առաջիկա սահմանադրական փոփոխությունների համատեքստում․ Գևորգ Դանիելյան

09/06/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Արաբական Միացյալ Էմիրություններ

09/06/2025

Ադրբեջանական բանտերում գտնվող հայերի դատավարության ողջ ընթացքն ուղեկցվում է կեղծիքների գերդոզավորմամբ. Տիգրան Աբրահամյան

09/06/2025

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական