Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՉԵԽԵՐԸ ԶԳՈՒՇԱՆՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻՑ

05/09/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Սեպտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 6-ին Հայաստանի ազգային հավաքականը Պրահայում աշխարհի առաջնության ընտրական մրցախաղում ուժերը չափելու է Չեխիայի ընտրանու հետ: Մեր ֆուտբոլիստները սեպտեմբերի 2-ից Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում սկսել են նախապատրաստվել կարեւորագույն այդ հանդիպմանը: Մրցակիցը եւս լրջորեն է պատրաստվում խաղին:

Առաջիկա խաղի մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հետեւյալ կարծիքն է արտահայտել չեխերի գլխավոր մարզիչ Միխալ Բիլեկը. «Եթե ցանկանում ենք աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճել, ապա պետք է հաղթենք խմբային մրցաշարի մնացած 3-4 հանդիպումներում: Դա նշանակում է, որ Մալթայի, Հայաստանի եւ Բուլղարիայի դեմ մրցավեճերում մենք պետք է խաղանք 3 միավորի համար: Վնասվածքների պատճառով հայերի հետ հանդիպմանը չեն մասնակցի Վլադիմիր Դարիդան, Թոմաշ Հյուբշմանը եւ Մաթեյ Վիդրան: Նրանք մեկնարկային կազմի ֆուտբոլիստներ են եւ նրանց կորուստը չի կարող չանդրադառնալ մեր հավաքականի խաղի վրա: Կփորձենք այլ տարբերակներ գտնել: Հայաստանն ուժեղ թիմ ունի: Պատահական չէ, որ հայերը Դանիային հաղթել են 4-0 հաշվով: Պետք է խոստովանենք, որ ներկայումս Հայաստանի հավաքականն ուժեղ է Չեխիայից»:

Առաջիկա խաղի մասին իր կարծիքն է հայտնել նաեւ Չեխիայի հավաքականի փորձառու դարպասապահ Պետեր Չեխը . «Մենք բոլորս հասկանում ենք, որ Հայաստանի հավաքականի դեմ հանդիպումն ավելի կարեւոր է, քան Իտալիայի հետ խաղը: Մենք պետք է հաղթենք ՀՀ հավաքականինՙ հաջորդ փուլ մտնելու հնարավորությունից չզրկվելու համար: Մեզ չենք կարող երեք միավորի կորուստ թույլատրել: Թեեւ մարտին Երեւանում 3-0 հաշվով հաղթել ենք, սակայն այդ հանդիպումը բավականին դժվար ստացվեց մեզ համար: Հույս ունենք ավելի լավ խաղալ Պրահայում»:

Չեխիայի հավաքականի պաշտպան Թոմաշ Սիվոկն էլ հետեւյալ կարծիքն է արտահայտել. «Մարտին կայացած արտագնա խաղում մենք շատ էինք վախենում պարտվելուց, քանի որ մինչ այդ սեփական հարկի տակ զիջել էինք դանիացիներին: Այդ պատճառով փակեցինք խաղադաշտի կենտրոնը եւ կարողացանք հաղթել 3-0 հաշվով: Երկրպագուները մեզնից հաղթանակ են ակնկալում, սակայն ես չէի թերագնահատի հայերին: Ընտրական նախորդ մրցափուլում նրանք երկու անգամ հաղթել են սլովակներին, այս տարի պարտության են մատնել Դանիային, ինչպես նաեւ լավ հանդիպում են անցկացրել իտալացիների հետ:

Մենք ցանկանում ենք հարձակողական ոճի ֆուտբոլ ցուցադրել եւ գոլեր խփել, սակայն ՀՀ հավաքականի հետ բաց ֆուտբոլ խաղալն ինքնասպանություն է: Հայաստանի հավաքականը Եվրոպայի ամենաարագ թիմերից է, ուստի մենք պետք է մշտապես մտածենք սեփական դարպասի պաշտպանության մասին»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆ. «ԿՈՄԻՏԱՍԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՅՍՕՐ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՆ»

Հաջորդ գրառումը

ԸՄԲԻՇՆԵՐԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ԸՄԲԻՇՆԵՐԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական