Վերջերս Պլեխանովի համալսարանի երեւանյան մասնաճյուղում բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման հիմնական աշխատանքների շրջանակում անցկացվել են համալիր վարժանքներ՝ ապահովելու օբյեկտների հակաահաբեկչական պաշտպանությունը, գործողությունների պլաններ՝ օդային հարձակման ժամանակ արտակարգ իրավիճակների կանխման եւ վերացման համար:
Միջոցառումն անցել է նախապես ծրագրված պլանով: Մասնաճյուղում միացվել է օդային հարձակման ազդանշան, ուսանողներին տարհանել են նկուղ, իսկ պայմանական տուժածներին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն:
Նմանատիպ միջոցառումների հիմնական նպատակը ուսանողներին քաղաքացիական պաշտպանության հիմունքներին ծանոթացնելն է, հնարավոր արտակարգ իրավիճակներին նրանց պատրաստվածության մակարդակը բարձրացնելը:
Ուրախալի է նմանատիպ ուսուցողական վարժանքների անցկացումը: Այն հնարավորություն կտա պատրաստ լինել արտակարգ իրավիճակներում:
ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ