Չորեքշաբթի, Նոյեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Որպեսզի Հայաստանը Լեռնային Ղարաբաղը տա, նախ այն պետք է իրեն պատկանի. Մուխին

09/06/2023
- 09 Հունիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայ-ադրբեջանական ներկա բանակցային գործընթացի եւ դրա հետ կապված իրադարձությունների մասին «Եվրասիա դեյլի» լրատվական գործակալության թղթակիցը կարճ զրուցել է ռուսաստանցի ճանաչված քաղաքագետ, այդ երկրի  Քաղաքական տեղեկատվության կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մուխինի հետ:

Նա նախ պատասխանել է առկա հակամարտության եւ պատերազմում մեր կրած պարտության առնչությամբ «Նիկոլ Փաշինյանի իշխանական թիմի անդամների կողմից» Մոսկվայի հասցեին ուղղված քննադատությունների վերաբերյալ հարցին: «Պատերազմում հաղթելու համար,- նկատել է քաղաքագետը,- դրան պետք էր պատրաստվել: Իսկ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կատարում էր ուղիղ հակառակ գործողություններ: Զբաղվելով իրենց հարցերի լուծմամբ, անձնական դիրքերի ամրապնդմամբ: Եվ շեշտը դրել էր քաղաքական, այլ ոչ թե ռազմական բաղադրիչի վրա: Արդյունքն էլ պարտությունն էր»:

Ռուսաստանի հանդեպ քննադատությունները նա համարել է անարդար, չի ընդունել եւ անգամ ասել է, թե Երեւանից ստացվող նորությունների համատեքստում դրանք պետք է հաշվի առնվեն:
Եթե   Հայաստանը, այնուամենայնիվ, Լեռնային Ղարաբաղը տա բանակցություններում գերակա դիրք ունեցող Ադրբեջանին, ինչպե՞ս է Մոսկվան կառուցելու իր քաղաքականությունն այս ուղղությամբ: Պատասխանելով այս ձեւակերպմամբ հարցին, Մուխինը նշում է. «Որպեսզի Հայաստանը տա Լեռնային Ղարաբաղը, այն, սկզբի համար, պետք է իրեն պատկանի՛: Իսկ դատելով այն բանից, թե ինչ է կատարվում պաշտոնական տեսանկյունից, Լեռնային Ղարաբաղը ինքնուրույն պետական կազմավորում է, թեկուզ եւ չճանաչված: Եվ հայկական կողմի մեղքն այն է, որ նա այս երեսուն տարիներին ոչինչ չի արել՝ Ստեփանակերտի նկատմամբ իր դիրքորոշումն ինչ-որ կերպ ամրագրելու համար»:

Կասկած հայտնելով այն բանի հանդեպ, թե ԱՄՆ Պետդեպարտամենտից «ինչ-որ  Էնթոնի  Բլինքեն»  (գործակալության թղթակցի ձեւակերպումն է- Գ. Մ.) վերջին հաշվով հաշվի կառնի Լեռնային Ղարաբաղի կարծիքը, ռուս քաղաքագետը ներկա իրավիճակում իրադարձությունների զարգացման հարցում, ցավոք, լավատեսության առիթ չի նկատում:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ  

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Երեկ ազգայինն էին փակում, այսօր՝ «Հայաստանի Հանրապետությունը». ի՞նչ մտածել…

Հաջորդ գրառումը

Պլյոնկայացավ

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

Պլյոնկայացավ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական