Երեքշաբթի, Օգոստոսի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ո՞ւր են անհետացել «Ադեկվատ»-ները

ԱԶԳ
29/02/2024
- 29 Փետրվարի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ
174
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պատճառը քաղաքական ճնշո՞ւմն է

2018-ի քաղաքական վերադասավորումներից կարճ ժամանակ անց ասպարեզ եկած «Ադեկվատ» միաբանության ձայն-ծպտունը չի լսվում: Ընդդիմադիր սուր ելույթներով եւ հրապարակային գործունեությամբ աչքի ընկած կազմակերպությունը, որ 2019-ին սեպտեմբերի 7-ի հիմնադիր համագումարով նաեւ կուսակցություն դարձավ, ավելի քան մեկ տարի սուսուփուս մի կողմ քաշվեց: Կուսակցության առաջնորդ Արթուր Դանիելյանն հրապարակային հայտարարություններ, Facebook-ում գրառումներ էր անում նաեւ 2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ: Բայց պատերազմի ավարտից հետո նրա ձայնը եւս լսելի չէ: 2019-2020 թթ. միաբանություն-կուսակցության անդամները հաճախ էին հայտնվում իրավապահ մարմիների ուշադրության կենտրոնում: Իշխող թիմի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ պիկետներ էին նախաձեռնում թե՛ նախագահականի, թե՛ կառավարության, թե՛ Ազգային ժողովի շենքի առջեւ: «Ազգ»-ի տեղեկություններով՝ կուսակցության որոշ անդամներ եւ համակիրներ նույնիսկ լքել են Հայաստանը եւ տարբեր կարգավիճակով՝ հաստատվել այլ երկրներում: Ի՞նչ եղավ «Ադեկվատ»-ներին, որ հանկարծ, միանգամից ու կտրուկ մի կողմ քաշվեցին: Գուցե՞ իշխանության՝ ճշնում գործադրող կամ վախեցնող լծակները նաեւ նրա՞նց են հասել, որ որոշել են լռել ու ահաբեկված լքել Հայաստանը: Հարցերի պատասխանը «Ազգ»-ը փորձել է ստանալ միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանից:

 – Պարոն Տեր-Նակալյան, «Ադեկվատ»-ի ձայնն ինչո՞ւ չենք լսում:

– Հրապարակային գործունեություն չենք ծավալում:

 –Իսկ ինչո՞վ է դա պայմանավորված:

– Կենտորնացած ենք մեր ենթակառուցվածքները զարգացնելու եւ կայունացնելու գործում:

 – Այսինքն՝ վերջակետ չե՞ք դրել, դռներն էլ կողպել ու «տուն» գնացել:

– Իհարկե՛ ոչ:

– Գուցե քաղաքական ճնշումնե՞ր են եղել, որ նախընտրել եք գործունեության «անաղմուկ» տարբերակը:

– Ընթացիկ որեւէ բանի մասին՝ քաղաքական, տնտեսական եւ այլն, մեկնաբանություն չենք անում: Հրապարակային խոսք չենք ասում, չենք արձագանքում ոչ մի բանի:  «Ադեկվատ»-ը ո՛չ դադարեցրել է իր գոյությունը, ո՛չ փակվել, ուղղղակի այս փուլում առավել նպատակահարմար ենք գտնում զբաղվել կազմակերպության ներքին հարցերով:

– Բայց եթե հրապարակային գործունեությամբ չեք զբաղվում, քաղաքական ճնշումների հարցն էլ չեք մեկնաբանում, դա ինքնին ենթադրում է, որ, այուամենայիվ, հնարավոր է՝ իշխանությունը ճնշումներ է գործադրել կամ վախեցրել:

– Մենք ճնշումներից ո՛չ էն ժամանակ էինք վախենում, ո՛չ էլ՝ այժմ: Ապագայում էլ չենք վախենալու:

– Ձեր թիմակիցներից այս պահին անազատության մեջ գտնվողներ, կամ, առհասարակ, իրավական գործընթացով անցնողներ կա՞ն:

– Անազատության մեջ գտնվողներ չկան, քրեական գործով անցնում էր միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը, բայց այն այժմ կարճված է: Քրգործը կապված էր Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ ունեցած միջադեպի հետ: (Երեւանի Արամի-Մաշտոցի փողոցների հարակից այգում վերջիններիս միջեւ ծեծկռտուք էր տեղի ունեցել): Դանիելյանն այժմ այցնում է քաղաքացիական գործով, որ չի բացառվում, կարող է քրեականի վերափոխվել:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Այո՞, թէ՞ ո՛չ

Հաջորդ գրառումը

Շտապ կանչի մեկնողների ձեռքին ոչ թե թուղթ ու գրիչ, այլ պլանշետ կլինի

Համանման Հոդվածներ

1 օգոստոսի, 2025

Մեր ընթերցողներին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Ո՞ւմ ձեռքում է Սյունիքի դարպասների բանալին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Ներքին կյանքի կրակը կբոցկլտա սեպտեմբերին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Լինթներին մեղմ պատիժ տվեցին, բայց կարեւորն այն է, որ Բաքուն դատապարտվեց

01/08/2025
Հաջորդ գրառումը

Շտապ կանչի մեկնողների ձեռքին ոչ թե թուղթ ու գրիչ, այլ պլանշետ կլինի

Արխիվ

Loading...
«Օգոստոսի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ՀուլիսիՍեպտեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Փայլանը կոչ է արել Էրդողանին բացել Թուրքիայի ու Հայաստանի սահմանը

12/08/2025

Թուրքիայի ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) պոլսահայ նախկին պատգամավոր Կարո Փայլանը գրառում է արել X-ի միկրոբլոգում։ Գրառման մեջ անդրադառնալով...

ԿարդալDetails

Հայ-ադրբեջանական խաղաղության նախաստորագրված տեքստի ականները. Սուրեն Սուրենյանց

12/08/2025

Հիմա էլ մտել են թուրքական մեղրամիսի փուլ. Տիգրան Աբրահամյան

12/08/2025

Այս գործընթացն ավելի շատ հարցեր է առաջացնում, քան խաղաղության մասին հուշում. Արման Թաթոյանը՝ Վաշինգտոնի բանակցությունների մասին

12/08/2025

Անընդունելի և դատապարտելի ենք համարում Հայաստանին պարտադրվող հերթական զիջումները. ԱԺ «Հայաստան» խմբակցություն

12/08/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական