Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Շե՛ֆ ջան, ամեն ինչ ճիշտ ես ասել

27/01/2023
- 27 Հունվարի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գեղարքունիքի մարզի Ազատ համայնքում տեղակայված զինվորական կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհված ժամկետային զինծառայող Արամ Մանուկյանի պապը լրագրողի խանդավառությամբ ողբերգական լուրն առաջինը հայտնել շտապող վարչապետ Նիկոլ  Փաշինյանին ուղիղ ու արդարացի հարց է տալիս՝ ինչո՞ւ էր երկրի ղեկավարը միանգամից, առանց դեպքի մանրամասները պարզելու հայտարարում, թե վառարանի մեջ բենզին լցնելու հետեւանքով է հրդեհ բռնկվել խրճիթի նմանվող կացարանում:

 «Հլա սպասի, վերլուծի… Լավ, ընդունենք՝ սպան բենզին է լցրել ու շիշը դեպի 18 տարեկան զինվորները շպրտել, էդ երիտասարդ տղեքը ո՞նց են մեզ թուրքից պաշտպանելու, եթե կոփված ու զինվորական պատրաստություն անցած լինելով չեն կարողացել կրակների միջից դուրս գալ, փրկվել: Ո՞նց կարող էին կրակի տված բոցից, ցավից չարթնանային ու դեպի դուռը չգնային»,- «Ազատությանը» տված հարցազրույցում տարակուսում է երիտասարդ թոռան մահը սգացող պապը:

Հրո ճարակի զոհ դարձած Արամ Մանուկյանի պապը միակը չէ, ում մոտ ողբերգական դեպքից հետո հարց է առաջանում՝ իշխանությունն, ի դեմս վարչապետի, ինչո՞ւ էր իր վրա վերցնում իրավապահ համակարգի գործառույթն ու դեռ զոհված տղաների մարմինները տաք՝ ասես որպես անհերքելի փաստ՝ հայտարարում, թե զինվորները հրդեհի հետեւանքով են մահացել, իսկ հրդեհն էլ կացարանում սպայի մեղքով է առաջացել:

Նման դպերքում, սովորաբար, մինչեւ նախաքննության ավարտը, ո՛չ դեպքը քննող մարմինը, ո՛չ էլ, առավել եւս, երկրի քաղաքական իշխանությունը վարկածներ չեն շրջանառում, ավելին՝ դա որպես բացարձակ ճշմարտություն չեն ներկայացնում: Բայց քանի որ Հայաստանում 2018-ից հետո ամեն բան գլխի վայր շրջվել է, ու վարչապետ Փաշինյանը թե՛ զինվորական ողբերգական դեպքերի մեկնաբան է, թե՛,օրինակ, կորոնովիրուսի բուժման այլընտրանքային տարբերակներ առաջարկող մասնագետ, ապա մեզ մոտ ոչինչ բացառել չի կարելի:

Հասարակության մոտ առաջացած ցասումը պարպելու, ողբերգական միջադեպի հետ կապված հարցերն էլ երկրորդելու համար կառավարության երեկվա նիստի ժամանակ Փաշինյանին յուր թիմակիցները օգնության հասան: Նախ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն է ասում, որ Ազատի զորամասի կացարանի քրեական վարույթի շրջանակներում մինչեւ այս պահը հարցաքննված բոլոր վկաները ուղիղ վկայել են, որ ի սկզբանե առաջ քաշած վարկածը՝ վառարանը բենզինով վառելը, հիմնավոր Է, ապա գլխավոր դատախազ տիկին Աննա Վարդապետյանը հաստատում իր վերադասի՝ դեռ նախորդ շաբաթ առաջ քաշած «անբեկանելի» վարկածը. «Ձեր կողմից հրապարակված վարկածն այս պահին կենսունակ վարկածն է, մյուս բոլոր վարկածներն ստուգվում են, եւ բացառման կանոնով քննություն է իրականացվում»:

Կառավարության երեկվա նիստն, ասես, «շեֆին» հավատարմության երդում տալու եւ  նրա ասածներն ամեն գնով հաստատելու թատերական մեծ ներկայացման հերթական արար լիներ, որտեղ բոլորը, դեմքի լրջագույն արտահայտությամբ, պետք է հասարակությանը հավատացնեին, թե «սիրում են բոլորին, խոնարհվում բոլորի առջեւ»:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վրեժ  Մարկոսյան. լուսավոր կերպար, բարի գործեր, պայծառ հիշատակ

Հաջորդ գրառումը

ՀՀ. տնտեսավարում, թե՞… տնտեսավերում

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
Հաջորդ գրառումը

ՀՀ. տնտեսավարում, թե՞... տնտեսավերում

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական