Հայկական ատոմակայանի 2026 թվականից հետո շահագործման ժամկետի երկարաձգումը հանդիսանում է ՀՀ կառավարության հիմնական հանձնառություններից մեկը, իսկ այդ ժամկետի ավարտից հետո նոր ատոմակայանի կառուցումը` հիմնական նպատակը:
Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցումը օրակարգային է: «ՀԱԷԿ» ՓԲԸ եւ «Русатом Оверсиз » ընկերությունների միջեւ կնքված Փոխըմբռնման հուշագրի շրջանակներում մեկնարկել է ՀՀ տարածքում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման նախագծին ուղղված գործընթացը:
Օրակարգում մեծ հզորության ՋՋԷՌ տիպի ռեակտորի նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման, տեխնիկական առաջադրանքի եւ կիրառվելիք նորմատիվ տեխնիկական փաստաթղթերին ու լիցենզավորմանը վերաբերող մոտեցումների քննարկումն է:
Քննարկումների ընթացքում դիտարկվել է ՋՋԷՌ տիպի 1000-1300ՄՎտ հզորությամբ տիպային ստանդարտ էներգաբլոկի տարբերակը, որն անցել է համապատասխան փորձարկումներ: Քննարկվել են միջուկային տեղակայանքների նախագծման, տեղանքի ընտրության, կառուցման եւ անվտանգության երաշխիքների լիցենզավորման վերաբերյալ ՀՀ-ում գործող կարգը:
Ստեփան ՊԱՊԻԿՅԱՆ