Երեքշաբթի, Հոկտեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Նոր երկիր» ժողովածուի լույսընծայումը նվիրված Շառլ Ազնավուրի 98-ամյակին

27/05/2022
- 27 Մայիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Փարիզ» հյուրանոցի «Մոնմարտր» սրահում տեղի ունեցավ Շառլ Ազնավուրի 98-ամյակի առթիվ տպագրված «Նոր երկիր» քերթվածների ժողովածուի շնորհանդեսը:

Այդպիսով, «Newmag» հրատարակչությունը իր ընթերցողների համար պատրաստել էր իսկական նվեր՝ աշխարհահռչակ երգչի քերթվածները հասանելի դարձնելով ընթերցողներին: Ժողովածուն ընթերցողին կտանի մի նոր աշխարհ`ազնավուրյան աշխարհ, սիրուց մինչեւ դառնություն, միասնությունից մինչեւ բաժանում, կարեկցանք ու ափսոսանք: Ազնավուրն իր բանաստեղծությունների միջոցով համարձակվել է խոստովանել  իր թուլությունը դեպի կանայք եւ սեր խոստովանել նրանց՝ իր երգերից մեկը կոչելով «Սիրահարվել եմ»:

Newmag-ը եզրափակելով արձակը՝ այժմ սկսել է թարգմանել ազնավուրյան պոեզիան, ավելի քան հինգ հարյուր քերթված, որոնցից շատերը՝ հայերեն առաջին անգամ: Կիրք, սեր, նվիրում, խաբեություն, դավաճանություն, ապաշխարանք, Աստծո հետ զրույց. սա՛ է ազնավուրյան երգերի թեմատիկան: Ազնավուրի պոեզիայի հայերեն թարգմանության առաջին մասում ներկայացված են 113 ստեղծագործություններ, ֆրանսախոսների համար՝ նաեւ ֆրանսերեն բնագրով: Գիրքը երկու մասի է բաժանվում` սերն իր բոլոր երանգներով եւ սոցիալական խնդիրներ:

Ժողովածուի խմբագիրը լրագրող Հասմիկ Առաքելյանն է, թարգմանիչը՝ Սամվել Գասպարյանը: Թարգմանիչը նշեց, որ իր թարգմանություններում իրեն օգնել է այն փաստը,որ նա անձամբ ճանաչել է Ազնավուրին, շփում ունեցել նրա հետ եւ  հավատարիմ մնալով բնագրին՝ ընթերցողին փոխանցել է ազնավուրյան հույզերն ու ապրումները` «խաղալով» հայերեն եւ ֆրանսերեն բառերի հետ: Իր խոսքում Սամվել Գասպարյանը Ազնավուրի բանաստեղծությունները նմանեցրեց գեղարվեստական կտավների` առանձնացնելով «Տուր ինձ այս օրը» երգը, որը համեմատեց սրբապատկերի հետ:

Հայերեն  թարգմանության կողքին կա նաեւ ֆրանսերեն բնագիրը, որը գիրքը վերածում է առանց նոտաների երգարանի: Ազնավուրը մեզ հազար չորս հարյուրից ավելի երգ է թողել, իսկ «Newmag»-ն այն չորս հատորի է վերածել, առաջին հատորում մեզ ծանոթացնելով Ազնավուրի խոստովանություններին:

«Newmag»-ը զրուցել է երգչի դաշնակահար Էրիկ Բեշոյի հետ, որ 1980 թվականից պարբերաբար, իսկ 2007 թվականից մինչեւ Ազնավուրի կյանքի վերջին համերգին միասին միեւնույն բեմում ելույթ է ունեցել: Դաշնակահարը  կուլիսներից մինչեւ բեմ նվագել ու իմպրովիզներ է կատարել երգչի հետ` հինը նորովի մատուցելով հանդիսատեսին: Էրիկ Բեշոն ուրախ է, որ շանսոնիեի գրեթե ամբողջ պոեզիան մաս-մաս հայերեն է թարգմանվում, քանի որ դրա շնորհիվ ընթերցողը կհամոզվի, թե Ազնավուրը որքան փխրուն սիրտ ուներ:

Գրքի շնորհանդեսին ներկա էին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակութային ներկայացուցչության անդամները, ինչը կրկին փաստում է, որ հայ-ֆրանսիական բարեկամության սիմվոլներից մեկը հենց Շարլ Ազնավուրն է:

Շնորհանդեսը եզրափակեց «Newmag»-ի տնօրեն Արտակ Ալեքսանյանը` նշելով, որ ազնավուրյան տեքստն ըմբոշխնելու համար է ստեղծված այս ժողովածուն, որը քառահատոր է եւ որի տպագրությունը կավարտվի 2023 թվականին:

Ազնավուրյան պոեզիան ամենուր է, այն թափանցում է բոլոր ընթերցասերների սրտերն ու պարուրում մեր միտքը սիրով ու ջերմությամբ:

ԱՆԺԵԼԱ ՍԵԴՐԱԿՅԱՆ

ՀՊՄՀ լրագրության բաժնի առաջին կուրսի ուսանողուհի

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գիրք Շիրակի զբոսաշրջային ներուժի մասին

Հաջորդ գրառումը

Գիրք Շիրակի զբոսաշրջային ներուժի մասին

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

Գիրք Շիրակի զբոսաշրջային ներուժի մասին

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Հովհաննավանքում մասնակցելու եմ Տեր Արամ քահանա Ասատրյանի մատուցած Սուրբ եւ Անմահ Պատարագին. Փաշինյան

21/10/2025

Կիրակի օրը Հովհաննավանքում մասնակցելու եմ Տեր Արամ քահանա Ասատրյանի մատուցած Սուրբ եւ Անմահ Պատարագին

ԿարդալDetails

Նոր մանրամասնություններ Ծիծեռնակաբերդում արձանագրված վանդալիզմի կապակցությամբ. Հայկ Դեմոյան

21/10/2025

ՀԺՄ-ն պահանջում է հետ կանչել «Շողակաթ»-ը հանրային հեռարձակողների ցանկից դուրս թողնելու օրինագիծը

21/10/2025

Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է իր փաստաբանից

21/10/2025

Երևանում տեղի է ունենալու հայ և ադրբեջանցի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում

21/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական