Երեքշաբթի, Մայիսի 13, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նախաձեռնողականությունը գնահատել ու պաշտպանել

15/04/2022
- 15 Ապրիլի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նախորդ օրը գործի բերումով ստիպված եղա առաջին, հույս ունեմ՝ վերջին անգամ լինել Կոմիտասի պողոտային զուգահեռ անհրապույր չորս բարձրահարկ շենքերից մեկում գտնվող Պետռեգիստրի գրասենյակում։ Չնայած պատուհանիկների առատությանը՝ մեծ հերթ էր. ոմանք առավոտվանից էին այնտեղ, մինչ բոլորն էին անհամբեր սպասում լուսատախտակի վրա իրենց հերթահամարի երեւալուն։ Խճողված սրահում ակամա լսելով մարդկանց խոսակցությունը, կարելի է ասել, որ  շատերն էին եկել նոր գործ ձեռնարկելու առիթով։ Այնտեղ էին նաեւ ոչ քիչ թվով ռուսներ եւ/կամ ուկրաինացիներ, կին թե տղամարդ, գրեթե բոլորն էլ՝ երիտասարդ տարիքի։ Ի տարբերություն մերոնց, նրանց դեմքը անվրդով էր ու հանգիստ. ըստ երեւույթին՝ նրանք նախօրոք ուսումնասիրել էին գրանցման համար անհրաժեշտ բոլոր քայլերը, ներառյալ՝ երկար հերթ կանգնելու «պարտականությունը»… Այդ հիմնարկում նրանց ներկայությունը հավելյալ ու շատ վստահելի ապացույց էր, որ ռուս-ուկրաինական պատերազմը տեւելու է շատ երկար, եթե ոչ ռազմական ու մարտական գործողությունների, ապա հաստատ՝ քաղաքական, տնտեսական, հոգեբանական ու քարոզչական առումով։

Խմբագրություն վերադարձիս անցա որոնողական աշխատանքի, բնականաբար՝ համացանցի միջազգային, հատկապես եվրոպական մամուլի էջերում։ Նպատակս՝ ծանոթանալ մասնագետ լրագրողների պատկերացումներին՝ ինչ վերաբերում է պատերազմական գործողությունների հնարավոր ելքին, հետեւանքներին՝ կարճաժամկետ թե այլ։

Ընթերցողներիս համար՝ ստորեւ ներկայացվող վերաշարադրանքը տարբեր մասնագետների հրապարակած կանխատեսություններից են՝ ամփոփված 4 գլխավոր վարկածների կամ սցենարների մեջ։ Տեղին է կրկին հիշեցնելու, որ մասնագետները բոլորն էլ արեւմտյան մամուլի ներկայացուցիչներ են եւ, հետեւաբար, ոչ միայն անկողմնակալ չեն, այլեւ տեղ-տեղ ցանկատեսական (wishfull) մտածողություն ունեն։

Առաջին՝ կարող է հրաշք պատահել, եւ ուկրաինական ռազմաքաղաքացիական դիմադրությանը (resistance) հաջողվի կանգնեցնել ռուսական զորքի առաջխաղացքը ՆԱՏՕ-ի երկրների ավելի լայնածավալ աջակցությամբ։ Դա, ինչպես նաեւ տնտեսաֆինանսական սաստկացող սեղմումները ի վերջո ստիպելու են Կրեմլին վերանայել Կիեւին ծնկի բերելու, այնտեղ խամաճիկ իշխանություն ստեղծելու իր առաջադրանքը։ Այդ պարտությունը, գումարած տնտեսական փլուզումը, կարագացնի Ռուսաստանի ներսում արդեն առկա դժգոհության ալիքը, որն իր հերթին պատճառ կդառնա կա՛մ ավտորիտարիզմի սաստկացմանը, կա՛մ Վլադիմիր Պուտինի գահընկեցությանը։

Երկրորդ՝ շաբաթներ տեւող կատաղի մարտերից, Կիեւի եւ գլխավոր այլ քաղաքների անկումից հետո, համենայնդեպս կռիվները չեն դադարում։ Ուկրաինացիներն սկսում են պարտիզանական երկարատեւ ու լավ կազմակերպված պայքար, միշտ ՆԱՏՕ-ականների օժանդակությամբ, մաշեցնող Ռուսաստանի բոլոր ռեսուրսները։ Մոսկվայի համար դա կլինի ընդամենը Պյուրոսյան հաղթանակ, որն ի վերջո կավարտվի Ուկրաինայից զորքերի հետքաշումով, նման՝ Աֆղանստան սովետական զորքերի ներխուժման ձախող ավարտի։

Երրորդ՝ Ուկրաինան, ի վերջո, ռուսական ծանրածանր թաթի տակ ճմլվում է։ Հակառակ սաստիկ դիմադրությանը՝ ռուսական զորքին հաջողվում է վերահսկողություն հաստատել երկրով մեկ։ Ստեղծվում է խամաճիկային իշխանություն, որը երկրում չի վայելի ժողովրդային վստահություն։ Կստեղծվի երկրորդ Երկաթե վարագույր՝ անմիջականորեն Բալթյան երկրներով, Լեհաստանով, Սլովակիայով, Հունգարիայով եւ Ռումինիայով եզերված, որով ամենայն հավանականությամբ Շվեդիայով ու Ֆինլանդիայով ամբողջացած հակադիր գոտին կձեւավորվի։ Նման պայմաններում, հիշեցնեմ իմ կողմից, աշխարհում վերականգնվում է «Անդունդի եզրով քայլելու» (Brinkmanship) իրավիճակը, որը հղի է նախածրագրված կամ պատահական վթարային վիճակներով՝ ռազմական շղթայական հակամարտություններով։

Չորրորդ եւ ամենավտանգավորը՝ ուկրաինական հակամարտությունը կարող է վերաճել Ռուսաստան-ՆԱՏՕ ուղղակի առճակատումի, ներգրավելով նաեւ հակամարտության մեջ դեռեւս անմասն տերություններին, ինչպես, օրինակ, Չինաստանը։

Վերոհիշյալ սցենարների ոչ ամբողջական ցուցակը, ինչպես տեսնում ենք, հոռետեսական է, սակայն դրանք իրավունք ունեն գոյություն ունենալու այնքան ժամանակ, քանի դեռ այս կամ այն երկրի միջնորդությամբ, բացահայտ կամ թաքուն բանակցություները չեն տվել լավատեսության որեւէ հիմք։ Համենայնդեպս, այս բոլորի մեջ հստակ է մեկ բան՝ հակամարտությունը, լարված հարաբերություններն ու ճգնաժամային վիճակները շարունակվելու են ընդերկար։

Ահա թե ինչու այլ երկրների, այս պարագայում Ռուսաստանի թե Ուկրաինայի քաղաքացիները ֆինանսատնտեսական, ինչպես նաեւ, հուսանք, արդյունաբերական գործունեության համար իրենց նախընտրելի երկրների շարքում ընդունում են նաեւ Հայաստանը։ Պետք է քաջալերել նրանց, պատսպարել եւ օժանդակել։ Ապիկար կառավարման հետեւանքով բազմաթիվ ու բազմատեսակ կորուստների ենթարկված ու դեռեւս ենթակա մեր երկրում ռուս-ուկրաինական պատերազմի չարիքից ծնված բարիք պետք է համարել այդ մարդկանց նախաձեռնողական՝ թեկուզ ժամանակավոր ներկայությունը այստեղ։

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ռուսաստանը զգուշացնում է՝ եթե Ֆինլանդիան եւ Շվեդիան ՆԱՏՕ մտնեն…

Հաջորդ գրառումը

Ուզում ենք հիշեցնել հետևյալ փաստերը. Լևոն-Տեր Պետրոսյանի գրասենյակ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Նախկինների դեմ իբր պայքարող իշխանությունը ձեզանից քերել է համարյա նույն գումարը, ընդ որում՝ արագ և կանխիկ. տնտեսագետ

12/05/2025
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Բոլորս տեսնում ենք, թե ինչ ստորությունների է պատրաստ այս իշխանությունը այդ աթոռին մնալու համար. Չախոյան

12/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անձնական համակրանքից ու թիմային շահերից այն կողմ. Վահե Հովհաննիսյան

12/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նրա քարոզած «Իրական Հայաստանը» բանակազուրկ Հայաստանի մասին է, որտեղ հերոսը անձնազոհություն դրսևորած զինվորականը չի, այլ հարկ վճարող ու հարցեր չտվող ստրուկը

11/05/2025
Հաջորդ գրառումը

Ուզում ենք հիշեցնել հետևյալ փաստերը. Լևոն-Տեր Պետրոսյանի գրասենյակ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Մի խայտառակվեք մինչև վերջ ու ազատ արձակեք Լիլիթ Աղեկյանին. Հայկ Դեմոյան

13/05/2025

Վերջին 35 տարիների ընթացքում ես չեմ հիշում մի դեպք, երբ իրավապահ մարմինների ներկայացուցիչներն այդքան լուրջ դեպքով խոսեն որևէ կնոջ վտանգավորության...

ԿարդալDetails

Կանանց իրավունքներով կուրծք ծեծող ՀԿ-ներ կնոջը խոշտանգում ու անարգում են մեր երկրում, ու դուք լուռ եք. Սոֆյա Հովսեփյան

13/05/2025

«Քուրդիստանի բանվորական» կուսակցությունը» լուծարվեց և վայր դրեց զենքերը

12/05/2025

Ադրբեջանը ոչնչացրել է Արցախի Վանք գյուղի Հայրենական պատերազմի զոհերի հուշարձանը, խաչքարն ու հուշապատը

12/05/2025

Լիբանանում Ռուսաստանի դեսպանն հանդիպել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ի հետ

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական