Կիրակի, Սեպտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի»

14/04/2023
- 14 Ապրիլի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ռոմէն Կոզմոյեանի մահուան տարելիցին առիթով

Տարի մը առաջ, 12 Ապրիլ 2022-ին, մահացաւ հայ ժողովուրդի մեծարժէք զաւակներէն մէկը՝ Ռոմէն Կոզմոյեանը, որ իր ամբողջ գիտակցական կեանքին ընթացքին նուիրումով, լրջախոհութեամբ, իմաստութեամբ, նպատակասլաց ու անխոնջ աշխատանքով ծառայեց իր հայրենիքին ու ժողովուրդին, թէ՛ Հայաստանի եւ թէ՛ սփիւռքի մէջ:

Ռոմէնի եւ իմ բարեկամութիւնը աւելի քան յիսուն  տարուան  պատմութիւն ունի: Առաջին անգամ այս խորիմաց ու հայրենասէր մտաւորականին հանդիպեցայ, երբ հանգուցեալը Սփիւռքահայութեան հետ մշակութային կապի կոմիտէի  նախագահի տեղակալ  նշանակուած էր. կարեւոր պաշտօն մը՝ զոր ձեռնհասութեամբ վարեց, իրեն յատուկ բծախնդրութեամբ եւ նուիրումով, Վարդգէս Համազասպեանի եւ ապա Կառլէն Դալլաքեանի նախագահութեան տարիներուն: Մեր ծանօթութիւնը շուտով փոխուեցաւ մտերիմ բարեկամութեան:

Կրնամ անվարան հաստատել, որ Ռոմէն Կոզմոյեանը ոսկետառով ՄԱՐԴ  էր եւ  մեծատառով՝ ՀԱՅ: Անոր համար լաւ հայ կոչումին արժանանալու նախապայմանը՝ լաւ մարդ ըլլալն էր:
Որպէս մարդ՝ Կոզմոյեանը կարելի է բնութագրել Աւետարանի հետեւեալ բառերով. «Այր՝ յորում ոչ գոյ նենգութիւն» (մարդ՝ որուն մէջ նենգութիւն չկայ): Արդարեւ, ան անբիծ նկարագիրով, մարդկային ազնիւ ու բարոյական բարձր սկզբունքներով հարուստ անձ մըն էր, միշտ պատրաստ՝ իր բազմակողմանի  գիտելիքներով եւ լայն կապերով օգտակար հանդիսանալ բոլոր անոնց, որոնք օգնութեան կարիք ունէին: Ամէն Հայսատան այցելութեանս, երբ այցելէի իրեն, Ռոմէնի առաջին խօսքը կ՛ըլլար.

«Աստուր ջան, քեզ ինչո՞վ կարող եմ օգտակար լինել…»:

Ինչպէս Հայաստանի, այնպէս ալ սփիւռքի մէջ Ռոմէն Կոզմոյեան սիրուած ու յարգուած անձ մըն էր, նոյնիսկ իր գաղափարական հակառակորդներէն:  Արտասահմանի մէջ իր վարած պաշտօններուն բերումով ան քաջատեղեակ էր սփիւռքահայութիւնը դիմագրաւող բոլոր խնդիրներուն եւ պատրաստ՝ օգնելու, յատկապէս կրթական եւ մշակութային ծրագիրներ իրագործելու առնչութեամբ:

Կոզմոյեանը համոզուած էր, որ սփիւռքահյայութեան եւ Հայաստանի կենսունակութեան համար անհրաժեշտ էր սփիւռք-հայրենիք կամուրջը պահել միշտ ամուր: Ան իր անձնական ճիգերով, ինչպէս նաեւ պաշտօնին բերումով, բացառիկ աշխատանք  կատարեց այդ կամուրջը անսասան պահելու համար: 

 Ռոմէն Կոզմոյեանի բառարանին մէջ գռեհիկ խօսքեր, վարկաբեկիչ ածականներ, կեղծիքի, անպարկեշտութեան եւ ցուցամոլութեան հետ առնչուած բառեր գոյութիւն չունէին: Ան համոզուած էր,  որ ազգային ղեկավարը պէտք է ըլլայ ազնիւ նկարագիրի տէր, համեստ, քաղաքավար, փափկանկատ, պարկեշտ ու լայնախոհ անձ մը:

Սովետական իշխանութեան տարիներուն սփիւռքահայութեան  հակահայաստանեան ճակատը յաճախ կ՛ամբաստանէր Սովետական Հայաստանի ղեկավարները որպէս հայրենասիրութենէ զուրկ, լոկ սովետական գաղափարախօսութեան «մունետիկներ»:

Բնական է, այդ ընդհանրացումը ճշմարտութեան հետ առնչութիւն չունէր, տրուած ըլլալով, որ Սովետական Հայաստանի պետական ղեկավարները, մեծամասնութեամբ, նուիրեալ կոմունիստներ ըլլալով հանդերձ՝ Մեսրոպ Մաշտոցի, Վարդան Մամիկոնեանի, Սարտարապատի հերոսներու ոգիին եւ հայոց պատմութեան հաւատարիմ՝ ՀԱՅՐԵՆԱՍԷՐ հայեր էին:

Սիրելի Ռոմեն, կրնայի երկար գրել ազգանուէր բազմաթիւ գործերուդ  մասին, բայց այսօր,  մահուանդ տարելիցին առիթով, պարզապէս կ՛ուզեմ հաստատել, որ յիշատակներուս  գանձատան ամենէն պայծառ սենեակներէն մէկուն մէջ, անբիծ հայրենասիրութեանդ ձօնուած արձան մը զետեղած եմ ադամանդակերտ պատուանդանի մը վրայ, ուրիշ հայրենանուէր անձի մը՝ քու եւ իմ ընկերոջ՝ Գէորգ Վարդանեանի արձանին կից: Հպարտութեամբ կրնամ ըսել որ Գէորգն ու դուն ինծի համար, Եղիշէ պատմիչին բնութագրմամբ` «իմացեալ» (գիտակցուած) հայրենասիրութեան մարմնացումն էք եւ ձեր ազգանուէր ու հայրենաշէն արարքներուն որպէս վարձատրութիւն, պատմութիւնը արդարօրէն ձեզի շնորհած է անմահութեան քաղաքացիութիւն:
 Յովհաննէս Թումանեանի «Թմբկաբերդի Առումը» հերոսապատումէն մէջբերուած այս քառատողը հասցէագրուած է Գէորգին, քեզի եւ բոլոր անոնց, որոնք կ՛ապրին իրեց գործով «անվերջ, անդադար»:

Գործն է անմահ, լաւ իմացէք,

Որ խօսւում է դարէ-դար,

Երնէկ դրան, որ իր գործով

Կ՛ապրի անվերջ, անդադար:

ԱՍԱՏՈՒՐ ԿԻՒԶԵԼԵԱՆԼոնտոն, ապրիլ 2023

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Սփյուռքի դեսպանը Հայաստանում»

Հաջորդ գրառումը

Խոսուն հայացքով` Մեծ Մարդու հիշատակին

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

Խոսուն հայացքով` Մեծ Մարդու հիշատակին

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ի՞նչ իմաստ ունի TRIPP-ի գովերգումը, եթե կողմերը սկզբունքային տարաձայնություններ ունեն՝ դրա շահագործման պարամետրերի հետ կապված. Սուրենյանց

28/09/2025

«Ալիևի պահանջը և Փաշինյանի մոլորությունը» վերնագրի ներքո քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը վերլուծել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Փաշինյանի...

ԿարդալDetails

Շան պատճառով ծագած վեճ. Արաքս գյուղի բնակիչը կրակել ու սպանել է համագյուղացուն

27/09/2025

Անհաջող դերասանական խաղ. թուրքական հետախուզությունը օգոստոսի 8-ին միջանցք է ձևակերպել

27/09/2025

Զելենսկին հպարտացել է, որ իսրայելական Patriot-ը մեկ ամիս է, ինչ պաշտպանում է Ուկրաինայի երկինքը

27/09/2025

ԱՄՆ դեսպանատունը ցավակցել է Ադրբեջանին «տասնամյակների հակամարտության ընթացքում զոհված ադրբեջանցիների համար»

27/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական