Չորեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մուղտադա Սադրը հեռանո՞ւմ է քաղաքականությունից

02/09/2022
- 02 Սեպտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Դավանաբանական ու կրոնական հարցերում  Իրանի ու Իրաքի հարաբերությունների առանձնահատկություններից ելնելով, դժվար է մտաբերել Թեհրանի ուշադրությունից վրիպած Իրաքի ներքաղաքական կյանքին կամ արտաքին քաղաքականությանը վերաբերող  որեւէ  շոշափելի իրադարձություն:  

Օրերս Իրաքի Սադր շարժման ղեկավար, երկրում մեծ հեղինակություն վայելող Մուղտադա Սադրը հայտարարել է քաղաքականությունից ընդմիշտ հեռանալու իր որոշման մասին: Սադրը նաեւ տեղեկացրել է իր ղեկավարած շարժմանն առընթեր  Իրաքում գործող  բոլոր գրասենյակների լուծարման մասին:  

Իրաքի ազդեցիկ հոգեւորականի քաղաքականությունից հեռանալու իմիտացիան ցնցում է առաջացրել  Իրաքի  ներքաղաքական կյանքում: Կառավարական շենքի վրա վերջինիս կողմնակիցների  կազմակերպած  գրոհի  հետեւանքով,  ըստ «Ռոյթըրզ» գործակալության, Բաղդադում  շուրջ  20 մարդ է  սպանվել: Իրաքի քաղաքական անցուդարձերին հետեւող վերլուծաբանները նույնիսկ երկրի շիաների տարբեր ուղղությունների միջեւ  ավելի լուրջ բախումների կանխատեսումնեով են հանդես գալիս: 

Անշուշտ,  Իրաքում տիրող քաղաքական փակուղին ու կենտրոնացված իշխանության բացակայությունն իր բացասական ազդեցությունն է թողնում  նաեւ  Իրանի   վրա: Սակայն  այս անգամ Իրանին հասանելիք  ազդեցության բաժինը  ուղղակիորեն կապված է լինելու սեպտեմբերի 17-ին Իրաքի Քյարբալա քաղաքում նախատեսված շիաների ամենամեծ սգո արարողության՝  ԱՌԲԱԻՆԻ կապակցությամբ միլիոնավոր իրանցի ուխտավորների մասնակցության հետ:

Նշենք, որ Առբաինը  680  թվականին տեղի ունեցած ճակատամարտի ժամանակ Մուհամմադ մարգարեի թոռան՝ իմամ Հուսեյնի ու վերջինիս 71 զինակիցների  մահվան  քառասունքն է, որն անցկացվում է Իրաքի Քյարբալա քաղաքում: Սգո արարողություններին  մասնակցում են աշխարհի տարբեր երկրներից՝ հիմնականում Իրանից ժամանած շիա հավատացյալները: Ուխտավորների մի զգալի մասը գերադասում է ոտքով հասնել սգո արարողությունների անցկացման վայրը:  Նշենք, որ Քյարբալայում անցկացվող շիա ուխտավորների առավելագույն  թվաքանակը հատել է  նույնիսկ 45 միլիոնի սահմանը:

Քաղաքականությունից հեռանալու Սադրի որոշման պատճառով, Իրանը անվտանգույունից ելնելով փակել է Իրաքի հետ իր բոլոր սահմանային անցակետերը, որի պատճառով վտանգված է Իրանից ամենամյա ուխտագնացությունը դեպի Քյարբալա: Վտանգված է նաեւ ուխտագնացությունից ակնկալվող Իրաքի եկամուտի աղբյուրը:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիվանագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Միջազգային գիտաժողով Երեւանում

Հաջորդ գրառումը

Ալիեւի քմծիծաղն ու Սյունիքում Իրանի ներկայությունը

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Ալիեւի քմծիծաղն ու Սյունիքում Իրանի ներկայությունը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սևանի տարածքում կուտակվել է 4-րդ դասի վտանգավորության մեծաքանակ կենցաղային աղբ

15/10/2025

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին սեպտեմբերի 18-ին ստացված ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում աղբի կուտակումների վերաբերյալ ահազանգի հիմքով հարուցվել էր...

ԿարդալDetails

Չի հաջողվելու մեզ մեղավոր կարգել` Փաշինյանի և իր կառավարության խայտառակ սխալների և թերությունների համար. ԱՆԻՖ-ի նախկին տնօրեն

15/10/2025

Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը ձերբակալվել է, Արագածոտնի թեմի առաջնորդի տունը խուզարկել են, նրան տարել են ՔԿ

15/10/2025

Թրամփի խոստովանությունը․ «խաղաղությունը» եղել է ԱՄՆ–Ադրբեջան գործարք՝ Հայաստանի հաշվին. Սուրեն Սուրենյանց

15/10/2025

Ցեղասպանության կանխարգելումը ՀՀ արտաքին քաղաքականության անկյունաքարն է. ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչություն

15/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական