Երկուշաբթի, Նոյեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Միջազգային գիտաժողով Եվրոպական համալսարանում

11/11/2022
- 11 Նոյեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նոյեմբերի 8-ին Հայաստանի Եվրոպական համալսարանում տեղի ունեցավ « Կրթության արդի հիմնախնդիրները եւ մարտահրավերները» անվանմամբ միջազգային գիտաժողովը, որին մասնակցեցին աշխարհի ավելի քան 8 երկրներից ներկայացուցիչներ:

Հնդկաստանից իր մասնակցությունն ունեցավ Րավի Բանքերը, Անգլիայից՝ Ջին-Չառլզ-Քեիլիսը:

Ջին-Չառլզ-Քեիլիսն իր ելույթի ժամանակ անդրադարձավ հեռավար եւ առկա ուսուցուման ձեւերին՝ նշելով, որ իր համար սխալ է հեռավար ուսուցումը, քանի որ այդպես ուսանողները ավելի շատ են դժվարանում սովորել եւ մասնագիտանալ իրենց ընտրած մասնագիտության մեջ:

Միջազգային գիտաժողովին հրավիրված էին բուհերի, գիտահետազոտական կենտրոնների, գերատեսչությունների գիտնականներ, ասպիրանտներ, հետազոտողներ, մագիստրանտներ, կրթության որակի ապահովման մասնագետներ, կրթության ոլորտի կառավարիչներ եւ կրթության նվիրյալներ, որոնք ուսումնասիրում են կրթության հիմնախնդիրները՝ պայմանավորված հասարակության զարգացման հարաճուն պահանջներով եւ մարտահրավերներով:

Գիտաժողովին իր ելույթն ունեցավ նաեւ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի թանգարանի վարիչ Գայանե Գրիգորյանը:

Նրա ելույթը վերաբերում էր Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանական գիտությունների ինստիտուտի, երկրաբանական թանգարանների դերին՝ ուսումնական հաստատություններում արդյունավետ ուսուցման սկզբունքների ներբերմանը եւ իրագործմանը:

Միջազգային գիտաժողովի նպատակն էր վեր հանել տեղական, տարածաշրջանային եւ  գլոբալ հիմնախնդիրները, որոնք հրատապ լուծումներ են պահանջում եւ միտված են կրթության արդիականացմանը, հասարակության զարգացման պահանջներին համապատասխանեցմանը եւ նոր մարտահրավերներին գիտականորեն հիմնավորված եւ նորարարական լուծումներ գտնելուն:

ՄԱՐԻՆԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ՀՊՄՀ-ի Կուլտուրայի ֆակուլտետի լրագրության բաժնի ուսանողուհի

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մշակվում է արբանյակային լուսանկարների մշակման համակարգ

Հաջորդ գրառումը

Հայկական հայացք՝ անգլիական կենցաղին

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

Հայկական հայացք՝ անգլիական կենցաղին

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական