Ուրբաթ, Մայիսի 8, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մեր քաղաքական կյանքի տրամաբանությունը

Մարիետա Խաչատրյան
27/03/2026
- 27 Մարտի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
74
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի պառլամենտը, դահլիճում, միջանցքներում, հանձնաժողովներում կատարվողով, մի քարտեզ է` մասամբ հայտնի, մասամբ ծածկագիր պայմանական նշաններով, որը կարդացողը, ծածկագրերը վերծանելու ունակություն ունենալու դեպքում հատկապես, շատ պարզ տեսնում է երկրում տեղի ունեցող գործընթացների իրական ենթատեքստերը, հայտնի եւ անհայտ նպատակները, դերակատարների անձնական եւ հավաքական վախերն ու վտանգները:

Ու մինչ ԱԺ դահլիճում մանր ու մեծ իրադարձություններ են ծավալվում` այս կամ այն հարցի քննարկման ժամանակ, դիմակա քաղաքական խմբերը միմյանց պատերազմի եւ խաղաղության կուսակցություններ են սեպում (ո՞վ հիշեց անցած դարի իննսունականները, Լեւոն Տեր-Պետրոսանին եւ նրա «Պատերազմ թե խաղաղություն` լրջանալու պահը»), մինչ պատմության վերատեսության, Արցախի կորստի համար կրկին միմյանց մեղադրելու, երաշխիքով, թե աներաշխիք, արժանապատիվ, թե անարժանապատիվ խաղաղության մասին բաց դասեր են խորհրդարանի դահլիճում, խորհրդարանի միջանցքներում ակամա վերծանվում են մյուս, չերեւացող ծածկագրերը: Օրինակ`թե որքան հարմար է իշխանությանը` ընդդիմադիր ձեւաչափով կամ ընդդիմադիր լրագրողների տված հարցերի գծած շրջանակով մնալ անվերջ իր նախընտրած օրակարգերի մեջ, մշտապես իշխանության համար կանխատեսելի եւ իբր անցանկալի հարցերին ի պատասխան` փայլել ընդդիմախոսներին այպանելու, դրանով ամեն օր թարմ պահելու հակադրության կրքի պաթոսը ու նույն կարգի փայլուն պաթոսով պատասխան ստանալ` դրանով հիմա ու դեռ երկու ամիս մինչեւ ընտրությունները այդ կրքոտ հակաճառության օրակարգի ալգորիթմերում խճճելով վաղուց այս բոլորից հոգեթերապիայի կարիք ունեցող ընտրողին, մեզ բոլորիս, փաստացի այդ բոլորից հոգնած-հիվանդացածներիս, Աստված ուժ տա` երկու ամիս դիմանալու:

Եւ չի հնչելու սթափ կամ իրական գնահատականը` ով է պատերազմ հրահրում իր խոսույթով, ով` խաղաղություն, կամ չի ասվելու, որ այդ բոլորը կեղծ, անիմաստ խոսակցություն է, քանի որ ոչ հարյուր տարի առաջ, ոչ հիմա մեր նման փոքրիկ երկրների խաղաղությունն ու պատերազմը մեր խոսույթի հետ քիչ կապ ունեն, նրանք կապ ունեն մեր տարածաշրջանում շահ ունեցողների հրահրումների եւ հետին նպատակների հետ: Ու հիմա, հենց հիմա, տարածաշրջանում առկա հակամարտության ֆոնին, ո՛չ իշխանավորները, ո՛չ ընդդիմադիրները չեն կարող ոչ խաղաղություն հաստատել, ոչ պատերազմ հրահրել, անգամ եթե մեր Սահմանադրությունը Ադրբեջանի սրտով սարքեն առանց Անկախության հռչակագրի մի թուղթ, կամ արցախցիների վերադարձի իրավունքը հնարավոր-անհնար համարեն: Որովհետեւ պատերազմի կամ խաղաղության որոշումներն ու այդ կարգի այլ գլոբալ նշանակության իրադարձությունները որոշվում են այլ համատեքստերում, այլ որոշողներով, աշխարհը ներկայումս վերաբաժանողներով: Առկա օրինակով ասեմ` ասենք եթե Իրանը չպարտվի հիմա, նախ կարող է հիշել Թուրքմենչայի, Գյուլիստանի պայմանագրերը, կամ ԱՄՆ-ը հաղթի եթե` նրա համար ընդհանրապես միջազգային բոլոր պայմանագրերն են թղթի կտոր լինելու, ու տարածաշրջանային իրավիճակներն այդ սուբյեկտիվ մոտեցումների շրջանակում են ընթանալու` մեզ հարմար-անհարմար հեռանկարներով:

Այնպես որ` խորհրդարանական եւ արտախորհրդարանսկսն այս շաբաթվա ողջ աղմուկը համարենք հայերիս հերթական անգամ փակ աչքերով ընտրատուփին մոտեցնելու ծիսակարգի մաս եւ գոնե այս անգամ չընկնենք խորհրդարանի պաթոսի գլոբալ ծուղակը եւ բավարարվենք երկու փոքրիկ մանրամասնի վրա կանգ առնելով, խոստանալով հաջորդ շաբաթ իրական նախընտրական վերլուծություն, իսկ այս անգամ հարկ համարելով երկու մանրամասնից խոսել ընդամենը. դե, սատանան էլ, իրոք մանրամասների մեջ է:

Առաջինը վերը նշված մեր նկարագրության հաստատումն է փաստով, քանի որ այս անգամ խորհրդարանական միջանցքային իշխանական բանախոսները որ խոսքները մեկ արած` ասում էին, թե ընդդիմադիր միավորները որ գան իշխանության – պատերազմ կսկսվի, Արցախ վերադառնալ հնարավոր չէ, եւ այլն` լրագրողների այդ թեմաները բորբոքող հարցերին պատասխանելով, տողերիս հեղինակը փորձեց ԱԺ նախագահից պատասխան ստանալ ընդդիմադիր ուժերից մեկի ռազմական խորհրդականը դարձած իսրայելցի գեներալի վերաբերմամբ, ենթատեքստում դնելով Հայաստանի անվտանգության բացվածքը, կասկած հայտնելով, թե առանց ԱԱԾ-ի նման բան հնարավոր չէր լինի;

Հա դե, այսպիսի հարցը ձեւաչափ է խախտում, ու ըստ էության պատասխան չէր էլ ունենալու, Ալեն Սիմոնյանն այս փաստը դիտարկեց միայն քաղաքական համատեքստում, թե բա` այդ ընդդիմադիր միավորը ընտրություններում չի հաջողելու: Բայց որ Արցախյան պատերազմի ժամանակ Ադրբեջանին աջակցած իսրայելական օդուժի պատասխանատու պաշտոնյայի ներկայությունն ինքնին վտանգ է Հայաստանի համար, սա ԱԺ նախագահը չդիտարկեց: Եւ ոչ մի լրատվամիջոց դրան չանդրադարձավ` դրանից քաղաքական դիվիդենտ չկա, բա որ ասում եմ` գծագրված օրակարգեր:

Երկրորդ մանրամասնը վերաբերում է այն օրինագծին, որով Հայաստանի կառավարության առաջարկով վերացվում է տպագիր մամուլը որպես ծանուցման գործիք օգտագործելու գործող կարգը, ըստ որի մինչ այս պարտադրվում էր հատկապես պետական կառույցներին ծանուցումները տպագրել տպագիր մամուլում, այդպիսով թեկուզ նվազ, բայց որոշակի եկամուտ ապահովելով տպագիր մամուլի համար:` Տպագիր մամուլում ծանուցում տպելը թանկ է, ու տպագիր մամուլն էլ առաջվա պես իրազեկման գործառույթը չի կատարում, ինչու ավելորդ ծախսեր անել` այսպես հիմնավորեցին օրենքի հեղինակները:

Հասկանալի բացատրեմ, թե ինչ է անում իշխանությունն այսպիսի օրենք ընդունելով, եկամտի աղբյուրից զրկելով` իսպառ ոչնչացնում է հատկապես հավասարակշիռ, այս կամ այն քաղաքական ուժի թեւի տակ չծվարած թերթերին: Ինչու ենք այսպես կարծում, որովհետեւ այս կամ այն քաղաքական ուժի հոմանի լրատվամիջոցները, միեւնույն է, շարունակելու են գործել տվյալ քաղաքական ուժի ֆինանսներով, իսկ անկախ եւ հավասարակշիռ թերթերը, ինչպես մերը, մեռնելու են: Միգուցե հենց այդ էլ նպատակ են դարձրել` այս օրենքը բերելով խորհրդարան, իշխանությանը հենց երեւի ձեռք է տալիս ինչպես բեւեռացված քաղաքական դաշտը, այնպես էլ բեւեռացված լրատվադաշտը, նրան ամենից շատ վախեցնում են քաղաքական դաշտի վերահսկողությունից դուրս մնացած լրատվամիջոցները:

Իսկ թերթ կարդալու մշակույթը իշխանության սիրած Եվրոպայում խթանվում է, ի դեպ, աչքովս եմ տեսել, պետությունները մեծ դոտացիաներ են տրամադրում հատկապես տպագիր լրատվամիջոցներին, որոնք մեծ հեղինակություն են վայելում օրինակ Անգլիայում:

Ընդհանրապես` օրվա կարեւոր լուրերի մանրամասներին հաջորդ առավոտյան կարելի էր ծանոթանալ միայն մամուլում, որոնցից էլ կայքերը քաղումներ էին անում: Իսկ մեր իշխանությունը որոշել է ընդհանրապես ոչնչացնել տպագիր թերթն ու նրա` դեռեւս մնացած ընթերցողին:

Այս երկու մանրամասները, որ ներկայացրինք, հաստատում են վերը նշած մեր քաղաքական կյանքի տրամաբանությունը:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հեղինակի յութուբյան հրապարակումներին հետեւեք հետեւյալ հղումով. https://www.youtube.com/channel/UC7a2vlmCMLVmBF10D60LdxQ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հերթական Մերժված «նախաձեռնությունը»

Հաջորդ գրառումը

Լևոն Թոքմաջյանը նկարել է Աննա Հակոբյանին իր արվեստանոցում

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Պետք է հաղթի առողջ բանականությունը. Արտակ Զաքարյան

08/05/2026
Նորություններ

Ռուսաստանի ԱԳՆ հերթական նվերը հայ «հիբրիդոլոգներին» եւ Նիկոլ Փաշինյանին. Հակոբ Բադալյան

08/05/2026
08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
Հաջորդ գրառումը

Լևոն Թոքմաջյանը նկարել է Աննա Հակոբյանին իր արվեստանոցում

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Կասկածելի հանգամանքներում հանկարծամահ է եղել Գևորգ Մելքոնյանը. Ռոման Երիցյան

07/05/2026

Երեկ առավոտյան տեղեկացա պաշտպանյալիս՝ Գևորգ Մելքոնյանի կասկածելի հանգամանքներում հանկարծամահ լինելու մասին։ Գևորգ Մելքոնյանն այն անձն էր, ով ռուս բլոգեր Յուլիա...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026

Ապրիլի 30-ին «Ազգի» առցանց տարբերակում ծանուցել էինք նույն օրը ժամը 13-15-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստի մասին, որին մասնակցում էին...

ԿարդալDetails
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
ԿԱՐԵՎՈՐԸ

Մեզ սպասվում են լուրջ ցնցումներ, շատ լուրջ. Արման Աբովյան

07/05/2026

Եկեք խոսենք բաց ու անկեղծ. մեզ սպասվում են լուրջ ցնցումներ։ Շատ լուրջ։ Դատեք ինքներդ։ Հայաստանի իշխանությունները գիտակցաբար (շատ կարևոր է...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026

Որքան էլ փորձենք մեզնից հեռու վանել հոռետեսական մտքերը հետընտրական Հայաստանին սպառնացող փորձանքների մասին` չի ստացվում, առավել եւս` երբ հանրապետության հիմնադիր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական