Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մեր «Գյուտ Խաչի»ն

ԱԶԳ
25/10/2024
- 25 Հոկտեմբերի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ
61
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գյուտ Խաչին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու կարեւոր տոներից է: Ամեն տարի թե՛ եկեղեցին եւ թե՛ մեր հավատացյալ ժողովուրդը նշում են այդ տոնը: Հիսուսի խաչի գտնվելու պատմությունը քրիստոնեական ամենագեղեցիկ ավանդություններից մեկն է:

Գիտենք, որ 327 թվականին Կոստանդին Կայսեր մայր Հեղինեն Հիսուսի խաչափայտը գտնելու նպատակով գնացել է Երուսաղեմ: Գիտենք նաեւ, որ Հուդա անունով մի հրյա օգնել է այս հարցում եւ աղբանոցի վերածված Գողգոթայից գտնվել է երեք խաչ: Այս պատմության ամենատպավորիչ մասը, կարծում եմ այն է, որ երեք խաչերից սրբազան խաչափայտը որոշելու համար մի մահացած պատանու կարգով դրել են խաչերի վրա: Եվ, ով զարմանք, Քրիստոսի խաչափայտի վրա պատանին հարություն է առել…

Մեր պատմությունը, սակայն, ուղղակիորեն կապ չունի այս գեղեցիկ ավանդության եւ Երուսաղեմի հետ: Այն վերաբերում է մեր ընտանիքին եւ մեր սիրելի ծննդավայր Գյումրի քաղաքին:

Վերջերս Գյումրի գնալը դյուրացել է: Արագընթաց տաքսիները ժամ ու կեսում տեղ են հասցնում: Մայրաքաղաքի քաոսային մթնոլորտում նստում ես մեքենա եւ կարճ ժամանակ անց հայտնվում բոլորովին ուրիշ միջավայրում: Կարծես տաքսին «ժամանակի մեքենան» լինի. քեզ հետ է տանում 50-70-100 տարի: Թվում է ժամանակը իշխանավայել նվեր է արել, ջնջել է ժամ ու պատարագ, օր ու թվական, եւ դու անցյալը վերաձեւելու հնարավորություն ես ստացել:

Ազգականիս՝ Գառնիկ Սարգսյանի հետ որոշել էինք հարմար առիթով այցելել Գյումրիում գտնվող Շիրակի Երկրագիտական թանգարան: Թանգարանը մեր տանը շատ մոտ է՝ Թումանյան փողոցով երկու խաչմերուկ վերեւ: Վերջապես օրը եկավ եւ մենք քաղաքին վերաբերող հարցեր քննարկելով հասանք թանգարան: Ջերմ ընդունելությունից, ծանոթությունից հետո, ֆոնդապահ Արմենը մեզ ուղեկցեց թանգարանի պահոց: Նշենք, որ այս թանգարանը տասնամյակներ շարունակ համապատասխան շենք չունի: Մի քանի սերնդի աշխատակիցների ջանքերով հավաքված մշակութային հսկայական հարստությունը չի ցուցադրվում: Տեղ չկա: Ուստի հավաքածոն այստեղ ավելի «պահեստավորված» է, սպասում է բարենպաստ ժամանակների:
Բազմաթիվ դարակների վրա դասավորված առարկաներից ոմանց ուշադրություն դարձնելով մենք շարժվեցինք առաջ: (Արմենը մեր ուշադրությունն էր հրավիրում առավել կարեւոր գտածոների վրա): Շիրակի տարածաշրջանից գտնված հնագիտական առարկաներ, մամոնտի ոսկորներ, կարպետներ, գորգեր, կիրառական-կենցաղային առարկաներ համախմբված եւ կանոնավոր դասավորված էին կողք-կողքի:

Երբ անցանք հաջորդ սենյակ, ուշադրությունս գրավեց իմ հետաքրքրությունների ոլորտում գտնվող պղնձեղենը՝ ջրամաններ, կլկլակ, բաղնիքի թասեր եւայլն: Մի բաղնիքի թաս առավել հետաքրքրական թվաց: Այն չափով բավական մեծ էր եւ հիշեցնում էր Կիլիկիայի հայերի պատրաստած թասերը: Մինչ թասի հատակին դրոշմված նախշերն էի նայում, Արմենը ուշադրությունս ուղղեց պատից կախված խաչի վրա: Այն բավական մեծ էր, գրեթե մեկ մետր բարձրություն ունէր: Գույնը մուգ՝ գրեթե սեւացած: Այն փառավորապես բազմել էր պատին: Երբ խաչին թռուցիկ հայացք նետելով անցնում էի հաջորդ սենյակ՝ Արմենն ասաց, – Էս խաչը Թոքմաջյաններն[1] են բերել թանգարան:

Զարմանքով կանգ առա եւ փորձեցի ինչ-որ բան հիշել: Խաչի մասին ոչինչ չգիտեի: Մեր մեծերից որեւէ պատմություն, ակնարկ չեր եղել այդ մասին: Վերադարձա խաչի մոտ եւ փորձեցի ավելի ուշադիր նայել: Ընդհանրապես առավել ծանոթ ճաճանչավոր խաչերը ուրիշ կառուցվածք ունեն: Սովորաբար ճառագայթները տեղադրվում են խաչի թեւերի հատման մասում, միեւնույն կենտրոնից են ճառագում չորս կողմ, լցնում թեւերի միջեւ ընկած տարածությունը: Այս դեպքում թեւերի ծայրերին կուտակված ճաճանչները բավական անսովոր տեսք էին տալիս խաչին: Պարզվեց, որ ճաճանչները բռոնզաձուլ են: Հետաքրքրական էր նաեւ այն, որ ճաճանչների հիմնամասում երեքական հրեշտակների գլուխներ կային:

Անցանք մի քանի սենյակ եւս եւ մեր շրջայցը ավարտվեց: Երբ վերադարձանք գրասենյակ, խնդրեցի հանել գույքացուցակը եւ փորձեցի ավելին իմանալ «մեր» խաչի մասին: Պարզվեց հետեւյալը. ըստ արձանագրության՝ խաչը իր հետ Կարինից (Էրզրում) Գյումրի է բերել մեր նախապապը, 1828 (1830)-ին: Անունը գրված չէր: Սակայն պարզ էր, որ նա եղել է Գյումրիում հայտնված առաջին Թոքմաջյանը՝ ձուլագործ Աղաջանը: Պարզվեց, որ նա խաչը բերել է հետագայում եկեղեցու վրա տեղադրելու նպատակով: (Պարզ է, որ Էրզրումի շրջանից այն հայերը, որոնք ապաստանելու էին Ռուսական տիրապետության տակ, կառուցելու էին ոչ միայն բնակավայրեր, այլեւ՝ եկեղեցիներ):

Սակայն Գյումրիում կառուցված եկեղեցիները չափով մեծ էին եւ, ըստ երեւույթին, այս խաչը տեղադրելը հարմար չի նկատվել: Ակնհայտ է, որ մասսայական գաղթի ժամանակ Աղաջանի խաչը հանվել է մի այլ՝ չափով համեստ կառույցի վրայից (թերեւս՝ զանգակատան): Միաժամանակ կարող ենք ենթադրել, որ այս խաչը Աղաջանին կամ իր ընտանիքին պատկանող վարպետի գործ է: Ըստ երեւույթին նա վճռել է խաչը չթողնել թուրքերին: Նույնկերպ, եկեղեցուն եւ մեր մշակույթին վերաբերող մի շարք արժեքավոր առարկաներ մեր հայրենակիցները ի գին մեծ դժվարությունների տեղափոխել են Արեւելյան Հայաստան: (Ուղեկցիս՝ Գառնիկի նախնիները եւս Շիրակում հաստատվել են 19-րդ դարում: Նրանք եւս եկել են Արեւմտյան Հայաստանից: Ի միջիայլոց նրա նախապապը իր հետ Երկրից բերել է մի չափազանց արժեքավոր ձեռագիր ավետարան, որը պահվում է Հացիկ գյուղում): Կարծում եմ այս հարցում նշանակություն է ունեցել ոչ միայն եկեղեցասիրությունը, այլեւ խաչի իրենց պատրաստած լինելու հանգամանքը: Ինչպես նշեցի՝ խաչին ինքնատիպություն հաղորդող հիմնական մասը՝ ճաճանչները ձուլված են բրոնզից: Իսկ Աղաջանը, ինչպես իր նախնիները եւ հաջորդները, հայտնի էր որպես ձուլագործ:
Ըստ գույքացուցակի տվյալների, խաչը մի շարք առարկաների հետ թանգարան է մուտքագրվել 1959 թվականին: Փաստորեն Երկրից եկած եւ նպատակին չծառայած խաչը Աղաջանից փոխանցվել է իր որդի Օհաննեսին, ապա՝ անցել նրա որդիներին: Օհաննեսի միջնեկ որդի Հայկն է այն բերել թանգարան:

Մեր նախապապ Աղաջանի մասին գրեթե բան չգիտենք: Նրա տապանաքարը գտնվում է Գյումրիի հին գերեզմանատանը, Թոքմաջյաններին վերաբերող գերեզմանաքարերից ամենահինն է: Միայն այսքանը: Սակայն երկրից բերված խաչի այս պատմությունը իր անունին, իր հիշատակին, մի արտասովոր կերպարանք տվեց:

Մեծապես տպավորված եւ շնորհակալությամբ դուրս եկանք թանգարանից: Գառնիկի հետ լուռ քայլում էինք մաքուր եւ կիսադատարկ Թումանյան փողոցով: Ժամանակը կորցրել էր իր նշանակությունը: Մտովի հետ գնացի: Տարիներ առաջ Սիրիայում, խաչ նախագծելու մի քանի առիթ էր եղել: Առաջինը Հալէպի Հայ Ավետարանական համայնքի Պեթել եկեղեցու համար էր: Ապա Քեսապի շրջանի Գարադուրան գյուղի նորակառույց Առաքելական Սուրբ Աստվածածին եկեղեցու համար: Այստեղ երկու խաչ կանգնեցվեց, մեկը գմբեթի, մյուսը՝ զանգակատան վրա: Ապա Գամիշլիի Առաքելական Սուրբ Հակոբ եկեղեցու համար՝ երկու խաչ: Մեկը զանգակատան, մյուսը գմբեթի համար: Սիրիայի նախապատերազմյան շրջանն էր, հայ համայնքը իր փառքի օրերն էր ապրում: Խաչերը փառավորապես բազմեցին իրենց տեղերը, սակայն վերահաս պատերազմը կիսատ թողեց եկեղեցու վրա ընթացող աշխատանքները:

Հիշեցի այն բազմաթիվ հանդիպումները, որոնց ընթացքում քննարկվում էին պատրաստվելիք խաչերի ձեւը, չափն ու գույնը, նույնիսկ թեւերի քանակը (՞): Հիշեցի Հալեպի երկաթագործ վարպետներին, որոնք հմտորեն իրագործում էին թղթի վրա գծված պարզ ու բարդ ձեւերը: Այդ օրերը եւս անվերադարձ անցել են:

Ինչպես արդեն նշել էի, մեր տունը՝ Արմենակ պապի տունը, մոտ է թանգարանին: Աննկատ հասանք փայտե դռանը: Գառնիկն էլ էր մտազբաղ: Չէի ուզում ուղղակի հրաժեշտ տալ նրան: Հարցրեցի.

– Մեր ժողովուրդը Գյուտ Խաչին ե՞րբ է տոնում:

– Չորս տոն ունենք Խաչի հետ կապված: Գյուտ Խաչին հոկտեմբերի վերջին է տոնվում: 327 թվականին Բյուզանդիաի կայսր Կոստանդինի մայր Հեղինեն…

– Այսօր ամսի քանի՞սն է:

– Օգոստոսի 15-ը, ինչո՞ւ, ի՞նչ տարբերություն,- հարցրեց Գառնիկը:

– Գիտե՞ս, ինձ թվում է այս օրը սովորական օր չէ, այս օրը մեր ընտանիքի «Գյուտ Խաչի»ն է:
 
ՀՐԱԶԴԱՆ ԹՈՔՄԱՋՅԱՆ

Հնագետ, ձեռարվեստագետ, ասեղնագործության մասնագետ

[1] Թոքմաջի թուրքերեն նշանակում է ձուլագործ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Համահայկական կրթական գիտաժողով

Հաջորդ գրառումը

Արցախին նվիրված բարեգործական համերգ՝ նիդեռլանդական երաժշտական փառատոնի ծրագրում

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

Արցախին նվիրված բարեգործական համերգ՝ նիդեռլանդական երաժշտական փառատոնի ծրագրում

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական