Չորեքշաբթի, Մայիսի 6, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մենք էդ բանաձեւերից բան չենք հասկանում. ՀՀ վարչապետ

Գեղամ Քյուրումյան
10/04/2026
- 10 Ապրիլի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ
33
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ քաղաքացիների որոշակիից մինչեւ բացարձակ մեծամասնությունը Աստծո յուրաքանչյուր օրը սկսում է այն սպասումով, թե ե՞րբ իր օրը կընթանա որոշ բարեփոխումներով ու կենցաղի բարելավումներով: ժամերը օրեր են դառնում, օրերը շաբաթներ ու ամիսներ, իսկ տեսանելի եւ ակնկալելի գրեթե ոչինչ չի կատարվում, որոնց շարքում հայտնվում են սովորական դարձած գնաճն ու անվտանգային հարցերը:

Երկրի տնտեսության աճի շուրջ իշխանական այրերի հրապարակած թվերն ու տոկոսներն այդպես էլ չեն հանգստացնում մեր մարդկանց,  քանզի օրվա ընթացքում նրանք առնչվում են հարցերի ու խնդիրների, որոնք կարող էին չլինել իրենց միջավայրում, նոր հոգսերի հաղթահարման առիթ չդառնալ ու չհանդիսանալ, երբ մարդիկ լավի ու հաճելիի սպասումի են տրված: Իսկ ինչ է մերօրյա հայաստանաբնակի ուզածը. ընդամենն այն, որ տունը բավարար լուսավորված ու ջեռուցված լինի, սեղանին համեստ ուտեստներ լինեն, շքամուտքն ու բակը վերանորոգված ու մաքուր, տրանսպորտը հավերժական խցանումների ու փոսերի շրջանցման պատճառով չուշանա, աշխատավայրում էլ հաճելի միջավայր տիրի: Ավաղ, մեր օրերում ինչքան էլ փորձենք լավատեսության տրվել, այս պարզ ու հասարակ առօրյա հարաբերություններն աղճատվում են սպասվածից էլ անակնկալ: Հարցը ինչու՝ պատասխան ու պատասխանող չկա, եղածն էլ այնքան է անորոշ, որ միայն տարակուսանք է առաջացնում:

Հենց թեկուզ ՀՀ կառավարության օրերս կայացած նիստում հնչած խնդրի առումով, ուր քննարկվում էր երկրի էլեկտրաէներգետիկայի հարց: Աջից ձախ ու դիմացից թիկունք արված առաջարկությունների արդյունքում նիստը վարող վարչապետը հայտարարեց, որ «Մենք կարող ենք էլեկտրաէներգետիկ առումով ինքնաբավ երկիր լինել»: Թե որն է այդ ինքնաբավ լինելու ցուցիչը, նիստում տարօրինակորեն ոչինչ չասվեց: Մենք ասենք: ԱՄՆ-ում 1880-ականներից լույս տեսնող «Համաշխարհային փաստեր. 2024» տեղեկատուից պարզում ենք, որ ասենք Նորվեգիայում վերջին տարիներին մեկ բնակչի հաշվով տարեկան էլարտադրությունը կազմում է 30.000 կվտժամ, Կանադայում՝ 16.000 կվտժամ, Ֆինլանդիայում՝ 13.000 կվտժամ, եվրոպական մայրցամաքում միջինը 8-10-հազարական կվտժամ, ՀՀ-ում՝ ներկրվող ուրանի ու գազի արդյունքում 2.7 հազար կվտժամ: Թե քանի տասնամյակ կպահանջվի այս ցուցանիշը եռապատկելու համար, որեւէ մեկն ասել չի կարող, որի շուրջ որեւէ զրույց չծավալվեց հիշյալ նիստում: Այսուհանդերձ փորձ արվեց լավատեսության ինչ-որ զգացում առաջացնել, հանձին կառուցված 1140 մգվտ արեւային կայանների առումով, դրանք ներկայացնելով Մեծամորի ատոմակայանի 2.5-3 հզորություն: Ա-ն ասելուց հետո պետք էր Բ-ն ասել, որը ցավոք չասվեց: Արեւային կայաններն ունեն օգտակար գործողության սահմանափակումներ, որոնց ապացույցն են 2025 թվականին արտադրված 950 մլն կվտժամ ցուցանիշը, այն պարագայում, երբ Մեծամորի 410 մգվտ հզորությունն արտադրել է 2.6 մլրդ կվտժամ: Այնպես որ, ամենապարզ հաշվարկի արդյունքում ստացվում է, որ 950 մլն կվտժամն ու 2.5-3 ատոմակայանի հզորություններն անհամատեղելի են, ինքնախաբկանքի պես մի բան:

Համանման մի փաստ արդեն հիշատակված տեղեկատուում արձանագրում ենք ՀՀ համախառն ներքին արդյունքի, հանրահայտ ՀՆԱ-ի հետ կապված: Այն ներկայացվում է 52.7 մլրդ դոլար ցուցանիշով, 1 բնակչի հաշվով 18.9 հազար դոլարով: Ամերիկայի վիճակագիրներն այստեղ որեւէ առնչություն չունեն, քանզի նշվում է, որ թվերը ներկայացվում են ՀՀ Կառավարության կողմից: Պարզապես նշված գումարները հաշվառվում են հաշվի առնելով ՀՀ-ում ԱՄՆ դոլարի գնողունակության համարժեքության ցուցանիշը, որը 2001 թ.-ին հավասար է եղել 3.38-ի. Հայաստանում ԱՄՆ 1 դոլարն իր գնողունակությամբ համապատասխանում է 3.38 դոլարին ԱՄՆ-ում: Հիշենք, որ 2000-ականների սկզբին իրոք նման պատկեր ունեինք, երբ մսի կգ-ի արժեքը 1200 դրամ էր, պանրինը՝ 700 դրամ, կվտժամը՝ 15 դրամ, ուղեւորափոխադրումը՝ 50 դրամ, որոնք 2000-ականներին եռապատկվել ու քառապատկվել են: Իսկ ահա տեսեք թե ինչ գներ են ԱՄՆ-ի «Կրոգեր» սուպերմարկետում. ձկան պահածոն ՀՀ արժույթով 330 դրամ, լոլիկի կգ-ը 1800 դրամ, այն գներն են, ինչ առաջարկում են միշտ ցածր գներ խոստացող երեւանյան սուպերմարկետները. արքայախնձորը 3200 դրամ, 8 դոլար:

Հարցը, թե ինչքանո՞վ է տեղին նման լավատեսության սփռումը, հնչում է ինքնաբերաբար: Եթե նկատի ունենանք, որ տնտեսության հիմնական ու առաջնահերթ ոլորտներում իրավիճակը գրեթե ձախողումներ է հիշեցնում, անշուշտ նման աշխատաոճը որեւէ հիմնավորում չունի: Ասենք, պղնձահումքի սեփական արտադրության կազմակերպումը լինի թե բարեբեր հողերում սննդի ու կերերի նպատակով հացահատիկային մշակաբույսերի աճեցման հանդեպ վերաբերմունքը, այս ու բազում այլ ոլորտներում միայն անորոշություններ են, եթե այլ գնահատական չհնչեցնենք: Վարչապետն ինքը կառավարության նիստում հայտարարեց. Մենք էդ բանաձեւերից բան չենք հասկանում:

Ուրիշ ի՞նչ հիշենք. թերեւս՝ Վիլյամ Սարոյանին, նրա՝ ինչ-որ տեղ ինչ-որ բան այն չէ խոսքերը: Մնացյալը մենք ենք, մեր յուրօրինակ առօրյայով:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հատուկ  Ծառայություններ. Պատերազմը Իրանում շարունակվում է

Հաջորդ գրառումը

Ուժերի համաշխարհային դասավորությունը եւ մենք

Համանման Հոդվածներ

24 Ապրիլի, 2026

Ցեղասպանությունից փրկված հայության գոյատեւելու սխրանքը

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Հիշողության 111 տարուց հետո

24/04/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
24 Ապրիլի, 2026

Սիրանուշ Սահակյան. «Չենք բացառում, որ Բաքվում պահվող մեր հայրենակիցներին տեղափոխել են Umbaki քրեակատարողական հաստատություն»

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Իրան-ԱՄՆ բանակցությունները վտանգված են. Թեհրանը հրաժարվում է մասնակցությունից

24/04/2026
Հաջորդ գրառումը

Ուժերի համաշխարհային դասավորությունը եւ մենք

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դուք նույն  յաթաղանն եք բռնել, ինչ 100 տարի առաջ բռնել էր թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Մետաքսե Հակոբյանը՝ եվրոպացի գործիչներին

05/05/2026

Ես չեմ կարող ողջունել ձեր այցը Երևան, որը տեղի է  ունենում ընտրություններից մեկ ամիս առաջ, և սա պատահականություն չէ։ Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հունիսի 12-ի գործով «մեղադրվող» Կոստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է

06/05/2026

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է. «Այսօր «2024թ. հունիսի 12-ի» գործով հերթական դատանիստն էր Աջափնյակի դատարանում։ Հիշու՞մ եք` ժողովրի վրա արձակեցին...

ԿարդալDetails
Նորություններ

Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո էլ Թուրքիան շարունակում է նոր նախապայմաններ առաջ քաշել. Տիգրան Աբրահամյան

06/05/2026

Թուրք պաշտոնյան Երևանում հայտարարեց, որ իրեն զգում է ինչպես տանը։ Սակայն տարօրինակ չէ՞, որ նման զգացողություն արտահայտող պաշտոնյան, շարունակելով խոսքը,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Կոբախիձեն Եվրախորհրդարանին մեղադրում է  շանտաժի մեջ

05/05/2026

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն լրագրողներին հայտարարել է, որ Եվրախորհրդարանի անդամները հարձակվում են երկրում ազատ լրատվամիջոցների վրա և շանտաժի են ենթարկում...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական