Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մեկուսացում

01/07/2022
- 01 Հուլիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Անցնող շաբաթվա ամենաուշագրավ իրադարձություններից մեկը եթե «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի խայտառակված նիստն էր, ապա մյուսը, անկասկած, Նիկոլ Փաշինյանի ասուլիսի բոյկոտումն էր հայկական մամուլի մեծամասնության կողմից։

Առաջինը անշուշտ կայացավ, բայց ինչպես ասում է ժողովուրդը՝ վա՜յ այդ կայանալուն։ Հիմնադրամի հիմնադիր հայրերն ու նրանց հաջորդները, նկատի ունեմ Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների նախագահները, ընդամենը մեկ բացառությամբ, իրենց բացակայությամբ լռելյայն մերժեցին մասնակցել նիստին, այդպիսով, փաստորեն, Հիմնադրամը խզելով, հուսանք՝ ժամանակավորապես, իր պետական շարունակականության ընթացքից։ Նրանց մասնակցությունը, այլապես, պիտի դիտարկվեր իբրեւ մեղսակցություն Հիմնադրամի վարկաբեկմանը, որի գլխավոր հեղինակը տարիների ընթացքում եղել եւ մնում է միեւնույն անձը, գործող վարչապետը։ Հիմնադրման առաջին օրվանից, այսինքն նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ու երջանկահիշատակ Վազգեն Ա կաթողիկոսի օրերից, հիմնադրամի հոգաբարձուները ջանացել են անխախտ պահել հաշվետվողականության սկզբունքը, որը 44-օրյա պատերազմի ընթացքում, երբ Հիմնադրամում կուտակվել էր նվիրատվությունների աննախադեպ՝ շուրջ 170 մլն դոլարի գումար, ամենակոպիտ կերպով խախտվեց նույն անձի կողմից, եւ մարդիկ չիմացան, այդ թվում մեր՝ Թեքեյան մշակութային միության Կենտրոնական վարչությունը, թե ինչպես ծախսվեցին իրենց նվիրաբերած գումարները։ Ավելին՝ նույնիսկ հաշվի չառնվեց նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջարկը՝ վերցված գումարը որպես պետական պարտք ձեւակերպելու վերաբերյալ՝ հետագայում այն Հիմնադրամին վերադարձնելու պայմանով։

Չմասնակցելով 31-րդ նիստին, նախկին նախագահները ոչ միան զերծ մնացին մեղսակցությունից, այլեւ փաստորեն թողեցին, որ Նիկոլը ինքը անի այն՝ ինչ ուզում է, Ջիվանու խոսքերի հանգույն՝ «ինքդ չալե, ինքդ պարե»…

Այդ «պարին» մերժեցին առաջին դեմքերով մասնակցել Հիմնադրամի հոգաբարձության անդամ նաեւ հոգեւոր հայրերը՝ Հայ եկեղեցու, հայ կաթողիկեների ու հայ ավետարանչականների առաջին դեմքերը, ինչպես նաեւ Հայկական բարեգործական ընդհանուր միության, Ամերիկայի հայկական համագումարի եւ այլ կազմակերպությունների ղեկավարները, նախընտրելով, ընթացիկ արտահայտությամբ, «ցածր նշաձողը», որպեսզի, կարծում եմ, գեթ վերջնականապես չփլուզվի համահայկականության հազվագյուտ խորհրդանշաններից մեկը։

Տակավին չխոսելով հիմնադիր կուսակցությունների նիստից իսպառ բացակայության մասին, ոմանց աչքից չվրիպեց, ինչպես նկատել էր ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը, ՌԱԿ-ի անունով հանդես եկող մի խմբակ, մի ֆեյք, որը, ինչպես նախկին իշխանության օրոք, այս անգամ էլ պարահրապարակ էր դուրս եկել՝ իրեն պատվիրված պարը պարելու, արժանանալով մեկուսացումից սրթսրթացող Նիկոլի երախտագետ ծափահարություններին։

Նիստի ընթացքում Նիկոլը չմոռացավ նաեւ, Լաֆոնտենի հայտնի առակի հերոսի՝ դունչը խաղողին չհասած աղվեսի պես, հայտարարել ու բողոքել, որ անցնող 29 տարիների ընթացքում Հիմնադրամը կարողացել է հանգանակել ընդամենը 490 միլիոն դոլար՝ ներառյալ վերջին պատերազմին հավաքվածը։ Իսկապես փոքր գումար, եթե այն համեմատենք սփյուռք ունեցող այլ երկրների հետ, ինչպիսին են Հունաստանը, Լեհաստանը եւ այլ պետություններ, դեռ չհիշելով Իսրայելը։ Դա ցավալի, նույնիսկ ամոթալի արդյունք է, որի համար ես քննադատել եւ լուծումներ եմ առաջարկել ՀՀ նախորդ իշխանություններին։

Սակայն, ով՝ ով, Նիկոլը այդ մասին խոսելու ո՛չ բարոյական եւ ո՛չ էլ, հատկապես, նյութական իրավունքը չունի։ Նա ոչ միայն ոչինչ չի արել հանգանակության գործի արդիականացման, կատարելագործման եւ արդյունավետության բարձրացման համար, այլեւ, սկսած իր լրագրային գործունեության ժամանակներից, հարվածել, վարկաբեկել ու հեղինակազրկել Հիմնադրամը, կազմակերպիչներին ու հովանավորներին։ Դեռ չհաշված նրա իշխանության ժամանակաշրջանը, երբ նա էն գլխից թույլ տվեց յուր տիկնոջը Հիմնադրամին մրցակից «Իմ քայլը» եւ այլ ֆոնդեր ստեղծել, անձնակա՛ն ֆոնդեր, որոնց համար այդ տիկինն այս օրերին անգամ շարունակում է դեպի հարուստ գաղութներ իր «վուայաժները», ինչպիսին եղավ անցնող շաբաթվա ընթացքում, նրա այցը Նիցցա, ուղեկցությամբ թուրքական գործակալ Սամսոն Էօզարարատի, որը պառակտիչն է տեղի սակավաթիվ, բայց հարուստ գաղութի։ Անձնական այդ ֆոնդերը, հայկական շուկայական արտահայտությամբ ասած՝ Հիմնադրամի գործին խփելու համար են ստեղծվել։ Հետեւաբար Նիկոլի արցունքները ավելի՛ կեղծ են՝ քան կոկորդիլոսինը։

Ավելի ճիշտ եւ ավելի օգտակար բան արած կլինի Նիկոլ Փաշինյանը, եթե գիտակցի եւ լաց լինի իր մեկուսացվածության վրա, որը, փաստորեն, մեկուսացման է տանում մեր երկիրն ու ժողովրդին։

Մեկուսացման երկրորդ ապացույցը հայկական մամուլի, Հայաստան թե Սփյուռք, բոյկոտաժն էր վարչապետի անցնող շաբաթ կազմակերպած ասուլիսի, որն արդարորեն ստացել է ինքնասուլիս անունը։ Բոյկոտին միացած շուրջ 65 լրատվամիջոցների ցանկում կան ոչ միայն ընդդիմադիր կեցվածք ունեցող, այլեւ՝ ընդհանրապես լոյալ եւ նույնիսկ նրան աջակից լրատվամիջոցներ։ Մամուլի գործիչների նման կեցվածք, որքան ես եմ հիշում, անցնող 30 տարիներին միայն մեկ անգամ է տեղի ունեցել, այն էլ, ճակատագրի ի՜նչ հեգնանք, 2008-ի մարտի 1-ին՝ նույնինքն Նիկոլի հրահրած խռովություններից հետո, երբ երկրում հաստատվել էր արտակարգ դրություն ու գրաքննություն, որի պայմաններում մեր թերթերի մեծ մասը նախընտրեց չաշխատել կամ դատարկ սյունակներով լույս տեսնել։

Այս երկրորդ բոյկոտը, արդեն միջազգային առումով, շատ բան է ասում դեռեւս գործող, պաշտոնից աներեսաբար չհրաժարվող վարչապետի մեկուսացման մասին, ինչը իսկապես արժանի է անկեղծ արցունքների, ոչ թե իր, այլ՝ մեր պետության ու ժողովրդի համար։

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բերձորը հանձնվելու է, Աղավնոյի համար պայքարը կշարունակվի

Հաջորդ գրառումը

Բերձորը և Աղավնոն մնում են անձեռնմխելի, մինչև նոր ճանապարհի կառուցման ավարտը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ժողովրդին բախմա՞ն եք տանում, Սուրբ Եկեղեցու բակն արյա՞մբ եք ուզում լցնել. Հայր Ասողիկ

09/06/2025
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Որևէ անկողմնակալ անձ չի կարող պնդել, որ Փաշինյանի մահաբեր ավտոշարասյունը կապ չուներ վթարի հետ. փաստաբան

08/06/2025
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Փաշինյանի ձեռագիրը. նա երբեք չի պատասխանում քննադատությանը, այլ առաջ է քաշում անձնական կոմպրոմատներ

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025
Հաջորդ գրառումը

Բերձորը և Աղավնոն մնում են անձեռնմխելի, մինչև նոր ճանապարհի կառուցման ավարտը

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ժողովրդին բախմա՞ն եք տանում, Սուրբ Եկեղեցու բակն արյա՞մբ եք ուզում լցնել. Հայր Ասողիկ

09/06/2025

Հայաստանի Հանրապետությունում բացահայտ կերպով ահաբեկչություն է ծրագրվում՝ պետական մակարդակով. նկատում է Մայր աթոռի թանգարանների և արխիվի տնօրեն  Հայր Ասողիկ Կարապետյանը։...

ԿարդալDetails

Ըստ կառավարության՝ Փաշինյանը մեղավոր չէ, որ ոստիկանները տգետ են և ի վիճակի չեն ապահովել իրենց իսկ անվտանգությունը

09/06/2025

Հոգեկան հիվանդ…Ինչի՞ց ա, որ Վեհափառը զավակ ունի, պիտի հեռանա, դու 5000 զավակի գլուխ կերար ու չհեռացար. սքրինշոթեր

09/06/2025

Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը, Եկեղեցին պետք է ունենա նորընտիր Կաթողիկոս. Փաշինյան

09/06/2025

Ժողովրդին ոչ թե եկեղեցին պետք է վերադարձնել, այլ ժողովրդից գողացված տունը, հողը, արժանապատվությունն ու պատիվը

09/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական