Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Մեկ մարդու արհեստը»

24/03/2023
- 24 Մարտի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

III մաս

Լրտեսական մշակույթը

Անգլիացի նշանավոր գրող, նախկին հետախույզ, լրտեսական մատենագիր Ջոն Լը Կարրեն գրել է՝ յուրաքանչյուր պետության խորացված նկարագիրը կարելի է պատկերացնել նրա գաղտնի ծառայությունների գործունեությամբ: Մի շարք բրիտանացի քաղաքական փորձագետներ համաձայն են նրա հետ, գտնելով, որ հետախուզության աշխատանքն ազգային ինքնության եւ սուվերենության (ինքնիշխանության) ամենավերջին եւ ամենակարեւոր արտահայտումն է:
Համեմատել Մեծ Բրիտանիայի գաղտնի ծառայությունների աշխատակիցների թվաքանակը եւ բյուջեն ամերիկյանի հետ՝ նույնիսկ ծիծաղելի կլիներ: Ամերիկյան մեկ գաղտնի ծառայության վրա (օրինակ՝ ԿՀՎ-ի) երեւի թե մի 7-8 անգամ ավելի շատ է ֆինանսներ ծախսվում, քան բրիտանական 3 գաղտնի ծառայությունների՝ Mi-6 (Հետախուզություն), Mi-5 (Ներքին անվտանգություն եւ հակահետախուզություն) եւ Կառավարական կապի շտաբի (GCHQ-Government Communication Headquarters) [1]  բյուջեն է:

Այնուամենայնիվ, Նյու Յորքում 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչական ակտից հետո Անգլիայում նույնպես սկսեցին լրջորեն մտածել հնարավոր ահաբեկչությունների մասին: Ահաբեկչության հետ կապված հետախուզական տեղեկատվությունները, ձեռք բերված ինչ-որ տարածաշրջաններում, կամ արտաքին դիտարկման արդյունքում ինչ-որ Լոնդոնյան հյուրանոցներում, կամ թե ինչ-որ կասկածելի ճամպրուկների ի հայտ բերման դեպքում օդանավակայանում թե կայարաններում, միեւնույն է՝ պետք է կուտակվեր  մի վայրում: Եվ այդ վայրը հաստատվեց Լոնդոնում, Թեմզ գետի ափին, անվանվեց «Ահաբեկչությունների վերլուծության համատեղ կենտրոն» – JTAC – Joint Terrorism Analysis Centre): Վերլուծությունները այս կենտրոնից ուղիղ զեկուցում էին Ուայթհոլ-ի փողոց (Whitehall street) եւ Դաունինգ փողոց (Downing street): Այսինքն` պառլամենտ եւ վարչապետի գրասենյակ:

Ալեն Դալլես

Բավականին հետաքրքրական ոճի կապ, զեկույցների թղթապանակ եւ ճեպազրույցներ էին (briefing) ուղարկվում կամ տեղի ունենում հետախուզություն՝ վարչապետի եւ որոշ նախարարների միջեւ:

Օրինակ, զեկուցվող նյութերի մեջ ուշադրության էր արժանի այն թղթապանակը, որը առաջարկում էր ուշադրություն դարձնել «Վաղվա նուրբ ուրվագծերը» (thin whisps of tomorrow) թեմային:

6 ամիսը մեկ վարչապետը եւ մի քանի նախարարներ, որոնք իրավունք ունեին ծանոթանալ հետախուզության նյութերին, ստանում էին կասկածելի տեղեկատվությունների ցուցակ մոտավորապես 10 կետերից, որոնք վերաբերում էին մոտակա 10 տարիների պոտենցիալ խնդիրներին այն երկրներում, որոնք հետաքրքրում են Անգլիային: Այդ փաստաթղթերում հարցադրվում էր նաեւ, թե արդյոք վարչապետը ցանկություն ունի՞ այդ խնդիրների հետագա ուսումնասիրության: Եվ այստեղ չէր կարելի մի շարքում դիտել քաղաքական վերլուծությունները եւ քաղաքական «դեղատոմսերը»:

Հարկավոր էր որեւէ վերահսկող կազմակերպություն: Այդ կազմակերպությունը դարձավ հետախուզության եւ անվտանգության հարցերով պառլամենտական կոմիտեն, որը պատասխանատու էր ինչպես տեղեկատվության անվտանգության, այնպես էլ տեղեկատվության որակի համար: Դրանից հետո «հետախուզական մթերքի» վերլուծությունը դարձավ կարեւորագույն եւ անողոք ճշմարտություն, ինչը նախարարները չէին կարող հարմարեցնել իրենց գործունեությանը, ինչպես նախկինում: Դրանից հետո Մեծ Բրիտանիայում հետախուզության նկատմամբ հարգանքը նորից սկսեց աճել:

Հնարավորություն տրվեց իրավապահներին Բելմարշի բանտում, առանց դատարանի վճռի, պահել ահաբեկչության հետ կապի մեջ կասկածվող արտասահմանցիներին:

Նշենք նաեւ, որ ինչ-որ ժամանակաշրջան Անգլիայի կառավարությունը ուսումնասիրում է Mi5 եւ Mi6, այսինքն, հետախուզության եւ անվտանգության ծառայությունները միմյանց միացնելու հարցը: Այդ հարցը ակտիվորեն ուսումնասիրվում էր առանձնապես Խորհրդային Միության փլուզումից հետո, սակայն Նյու Յորքում երկվորյակ շենքերի վրա հարձակումից հետո (9/11 ահաբեկչությունը) հարցը օրակարգից անմիջապես դուրս եկավ: Անգլիայի հետախուզությունը շարունակեց աշխատել առանձին, ընդ որում, հետաքրքրության է արժանի այն հանգամանքը, որ Mi-6-ը այնքան Եվրոպական ծառայությունների հետ չէր համագործակցում, որքան ԱՄՆ-ի, Կանադայի եւ Ավստրալիայի հետախուզությունների հետ:

Եվ այսպես, վերադառնանք Անգլիայի հատուկ ծառայությունների ոլորտում տեղի ունեցող ռեֆորմներին: Մեկ անգամ եւս նշենք, որ ռեֆորմների հիմնական պատճառը Նյու Յորքի 9/11 ահաբեկչական ակտն էր, ինչպես նաեւ Իրաքյան Դոսյեի փաստաթղթերը, որոնք հիմք հանդիսացան պաշտոնական Լոնդոնի համար ներգրավվել Իրաքի դեմ պատերազմում:
Եթե ինչ-որ մի տեղ ինչ-որ մի բանում կատարվում են հիմնարար բարեփոխումներ, ապա փոփոխություններն անհրաժեշտ են այդ ոլորտի բոլոր շրջանակներում: Կարեւորագույն մի որոշում ընդունվեց բարեփոխել գործակալների հավաքագրման մեթոդները: Հավաքագրման գաղափարի թեմայի շուրջը ես շատ չեմ ուզում մանրամասնել, քանի որ վստահորեն գիտեմ մեր հասարակության մեջ այդ հասկացությունը եւ ինքը բառը բավականին բացասական արձագանք ունի: Բայց պետք է ըմբռնումով մոտենալ այդ պրոցեսին: Իհարկե հետախուզության համար անհրաժեշտ է ժամանակակից տեխնիկա, լրտես-արբանյակներ, ռադիո-ալիքակալումներ, էլեկտրոնային հետախուզություն եւ այլն, եւ այլն, սակայն եղել է եւ կմնա հիմնական գործիքակազմը՝ գործակալական ցանցը, որը ստեղծվում է հավաքագրումների միջոցով: Տեղեկատու աղբյուրներ, ազդեցության գործակալներ, վստահելի անձինք, դրածոներ եւ այլն, եւ այլն: Ընդ որում, ի՞նչ մեթոդներ են մշակվում Անգլիայում, Ամերիկայում, Չինաստանում կամ Ռուսաստանում, դժվար է կանխատեսել, բայց հավաքագրումը հիմնականում լինում է գաղափարական հիմքերի վրա (օրինակ՝ նույն Քեմբրիջյան հնգյակի հավաքագրում խորհրդային հետախուզության կողմից), կա՛մ նյութական շահագրգռվածության, կա՛մ էլ վարկաբեկող նյութերի հիման վրա:

Գործակալական ցանցը, որը գործում էր Իրաքում ԱՄՆ-ի եւ Անգլիայի հետախուզությունների օգտին, վարկաբեկված էր եւ ոչ օբյեկտիվ, որը բերեց չարդարացված պատերազմի եւ մեծ արյունահեղության:

Անգլիայի նոր սերնդի հետախույզները պետք է սովորեին աշխատել ոչ միայն դիվանագիտական եւ ռազմաքաղաքական լրտեսների հետ, այլ, ինչպես այդ մասին հայտարարեց հետախուզության գործերը հետաքննող հատուկ հանձնաժողովի ղեկավար Ռոբերտ Բաթլերը, նույնիսկ սկեպտիցիզմ (թերահավատություն) ներշնչող շրջանակների հետ, որոնք միանշանակ վստահություն չեն ներշնչում: «Բրիտանական ռեֆորմացված հետախուզության խորհրդանիշը պետք է լինի Մթության մեջ փայլփլող կատվի աչքերը» (մեջբերում Բաթլերի հայտարարությունից):     

Նշեմ, որ լորդ Բաթլերը ծառայել է Մեծ Բրիտանիայի 5 վարչապետների կառավարության օրոք: Եղել է վարչապետ Հարոլդ Վիլսոնի անձնական քարտուղարը, եղել է «երկաթյա» Լեդի՝ Մարգարեթ Թեթչերի կաբինետի քարտուղարը: Թոնի Բլերի կառավարության օրոք Բաթլերն աշխատեց 1 տարի, այնուհետեւ նշանակվեց Օքսֆորդ համալսարանի կից քոլեջի տնօրեն: 
Հոդվածիս այս մասը վերջացնելով, մեջբերեմ հետեւյալ միտքը եւ եւս մեկ ինֆորմացիա:
Անգլո-ամերիկյան հետախուզություններում եւս մեկ արտահայտություն է հաճախ օգտագործվում – «The truth is outlandish», Ճշմարտությունը տարօրինակ է:

Նշելով Քեմբրիջյան հնգյակի մասին, որը դավաճանել է Մեծ Բրիտանիային, հավատացել է խորհդային գաղափարախոսությանը եւ համագործակցել է սովետական հետախուզության հետ, չի կարելի կարծիք կազմել անգլիացի հատուկ ծառայությունների կամ անգլիացու մասին:
Իմ հոդվածներից մեկում («Ազգ», 18 մարտի 2022թ.)՝ «Իդեալական լրտեսը», ես գրել եմ նշանավոր հետախույզ Լոուրենս Արաբացու մասին, որը ոտքի հանեց արաբական աշխարհը Թուրքիայի դեմ, հիմք դրեց Պաղեստինը արաբական եւ հրեական մասերի բաժանելու բրիտանական պրոեկտին, բավականին մանրակրկիտ ուսումնասիրել էր Մերձավոր Արեւելքի հայությանը եւ իր հետախուզական հաշվետվություններում ու մեմուարներում բավականին կոշտ ու վատ նկարագիր էր տվել հային: Սա նույնպես անգլիացի էր, որը 6 տարեկանից լրագրեր ու գրքեր էր ընթերցում եւ սովորում էր 3 օտար լեզուներ:

Եթե համարենք, որ Լոուրենսը անգլիացի հետախույզի տիպաժ է, ապա կարճ բնութագրումը հետեւյալն է՝ անհատ, որը զուրկ է փոքրհոգությունից, գծուծ չէ, ազատ է փառասիրությունից, ունի անչափելի ըմբռնում, իմաստուն էր այն առումով, որ ամենադժվար կյանքը համարում էր տանելի…
Այնուամենայնիվ (սա կրկնում եմ ըմբռնող ընթերցողիս համար) հետախուզությունները բարեկամ չեն լինում, նամանավանդ Աստված հեռու պահի Անգլիայի «բարեկամ» հետախուզությունից, կամ Թուրքիայի ու Ադրբեջանի: Տեղին է մեկ անգամ էլ հիշեցնել ԿՀՎ-ի նշանավոր տնօրեն Ալլեն Դալլեսի արտահայտությունը. «Չկան բարեկամ հատուկ ծառայություններ, կան բարեկամ երկրների հատուկ ծառայություններ»:
(շարունակելի)

#
[1] Բրիտանական հատուկ ծառայություն (որը գտնվում է արտաքին գործերի նախարարության կազմում, բայց փաստորեն foreign office-ի մաս չի կազմում): Անձնակազմը տեղաբաշխված է Չելթհեմում: Այդ ծառայության հիմնական պարտականությունը ռադիոէլեկտրոնային հետախուզությունն է, ինչպես նաեւ կառավարման կապի եւ տեղեկատվության (այդ թվում եւ բանակի) անվտանգության ապահովումը: Կազմակերպության բյուջեն մի քանի միլիարդ ֆունտ սթերլինգ է կազմում: Այս հատուկ ծառայությունը, ինչպես եւ Mi-6, եւ Mi-5, մտնում են Հետախուզության համատեղ կոմիտեի կազմի մեջ:

2013թ., այն բանից հետո, երբ ԱՄՆ ԿՀՎ-ի, իսկ հետո նաեւ Ազգային անվտանգության գործակալության աշխատակից Էդուարդ Սնոուդենը դավաճանեց եւ անցավ սկզբում Հոնկոնգ, հետո Ռուսաստան (2022թ. ստացավ ՌԴ քաղաքացիություն), պարզվեց, որ GCHQ  Tempra  եւ  PRISM  ծրագրերը (ստեղծված 2011թ. հենց իրենց կողմից), հնարավորություն էին ստեղծել հսկել մանրաթելային մալուխները, որոնց միջոցով ալիքակալում էին հեռախոսային խոսակցությունները, էլեկտրոնային նամակներն, ինչպես Անգլիայում, այնպես էլ արտերկրներում: 

ՎԼԱԴԻՄԻՐ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Անվտանգության հարցերով փորձագետ

Գլխավոր լուսանկարում՝ Լոուրենս Արաբիացի

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բի-Բի-Սի. «Հայ գերիներն Ադրբեջանում. ահաբեկիչնե՞ր, պատանդնե՞ր, թե՞ առեւտրի առարկա»

Հաջորդ գրառումը

Այգեձոր գյուղը նորակառույց եկեղեցի ունի

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տեսանյութ. Որևէ անկողմնակալ անձ չի կարող պնդել, որ Փաշինյանի մահաբեր ավտոշարասյունը կապ չուներ վթարի հետ. փաստաբան

08/06/2025
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Փաշինյանի ձեռագիրը. նա երբեք չի պատասխանում քննադատությանը, այլ առաջ է քաշում անձնական կոմպրոմատներ

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025
Հրապարակախոսություն

Փաշինյանի շարասյունն այդ ճանապարհով անցել է, բայց հերքում են կապը պատահարի ու շարասյան մասնակցության. պատգամավոր

08/06/2025
Հաջորդ գրառումը

Այգեձոր գյուղը նորակառույց եկեղեցի ունի

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական