Չորեքշաբթի, Հոկտեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մեգալոմանիա

Հակոբ Ավետիքյան
05/09/2025
- 5 սեպտեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
52
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ընդդեմ նախկինների, բոլո՛ր նախկինների

Կար ժամանակ, երբ մեր ժողովուրդը, ավելի ճիշտ՝ նրա մի մասը, կարծում էր, որ Ն. Փաշինյանը հատուկ, պատճառաբանված ու հիմնավորված ատելություն ունի նախկինների, մե՛ր նախկինների նկատմամբ: Կարծում էր, որ իբրեւ բարոյական բա՜րձր, շա՜տ բարձր արժանիքների տեր մարդ, նա, Նիկոլը, հատկապես ատում է բարոյազուրկներին, անարդարներին, կաշառակերներին, դավաճաններին ու կոռուպցիոներներին՝ ժողովրդի բերանի պատառը գողացողներին, ինչպես նաեւ ստախոսներին ու խաբեբաներին, որոնք եղել ու դեռ կան մեր երկրում: Սակայն օրերս նույն այդ ժողովուրդն իր բոլոր հատվածներով լսեց ու տեսավ, որ ոմանց համար «պաշտելի» Նիկոլը, իբրեւ համաշխարհայի՜ն մակարդակի գործիչ, նույնքան եւ ավելի ատում է նաեւ օտարերկրյա պետական գործիչներին, բացառությամբ թուրք եւ ազերի գործիչներին, եթե նրանք խոսում եւ քննադատում են իրեն: Անձեռնմխելի են, ինչպես ասվեց, բացառաբար թուրքերն ու ազերիները, որոնք կարող են Նիկոլին ծաղրել ու վարկաբեկել որքան ուզեն: Այս կողմից ծպտուն չկա:

Նախկինության խարան կրողը այս անգամ Մ. Նահանգների նախկին նախագահի ավագ խորհրդական Ռոբերտ Չարլզ Օ Բրայանն է, որն օրերս համարձակվել է,- ի՜նչ անպատկառություն,- քննադատել Անքննադատելիին, եւ անհեռանկար համարել Թրամփ-Ալիեւ-Նիկոլ վաշինգտոնյան հանդիպման ընթացքում ստորագրված հուշագիրը, այսպես կոչված Թրամփյան միզանցք, (ներողություն՝ պիտի գրեի՝ միջանցք) բացելու ծրագիրը, ինչը, այդ «նախկինի» կարծիքով, Մ. Նահանգներին ներքաշելու է անիմաստ, նրան չհետաքրքրող կոնֆլիկտի մեջ, առանց խաղաղություն բերելու տարածաշրջան:
Պատկերացնո՞ւմ եք. նախկին մի պաշտոնյա, թեկուզ բարձրաստիճան, թեկուզ ամերիկացի, հանդգնի քննադատել, չընդունել մի «դարակազմիկ» (Նիկոլի սիրած բառն է) նախաձեռնություն, որը, թվում է Նիկոլին, Ամերիկայի մեծագույն նվաճումն է Նիլ Արմստրոնգի՝ Լուսինը նվաճելուց հետո:

Ու որպեսզի Օ’Բրայանին ուղղված իր պատասխանը հիմնավոր լինի, միաժամանակ նաեւ դուրեկան Դոնալդ Թրամփի համար, որին այնքան երախտապարտ է Նիկոլն իր առաջիկա վերընտրությունը այդպիսով ապահովելու համար, նա իր մեղադրական խոսքը տարածեց նաեւ նախկին նախագահ (նորի՛ց նախկին) Ջո Բայդենի ու նրա վարչակազմի վրա, որի իշխանության օրոք, պնդեց նա, Երեւան-Վաշինգտոն հարաբերությունները ամենացածր աստիճանի (ուրիշ տեսակի է այս տղայի բարոմետրը) վրա, մինչդեռ հիմա…

Իմ գործընկեր լրագրողները, մեկուկես ժամ տեւած այդ «ճեպ»ազրույցի ընթացքում, նրանցից գեթ որեւէ մեկը չուզեց կամ չկարողացավ «կառավարությունը ե՛ս եմ» հայտարարողին հարց տալ, թե այդ դեպքում ինչո՞ւ էր Վաշինգտոնում իր նշանակած դեսպան Լիլիթ Մակունցը նախագահական վերջին ընտրություններում, երբ մեծ էին Թրամփի վերընտրվելու շանսերը, իրեն ճղում էր Դեմոկրատական կուսակցության երկրորդական ու երրորդական գործիչների հետ գործակցել կարողանալու համար, հակառակ հավասարակշռություն պահելու մեր վերլուծաբանների զգուշացումներին:

Իսկական նիկոլական գավառական մոտեցում: Քանի որ նախագահ Թրամփը իրեն, իբր, կարեւորություն է տվել, հրավիրել իր Oval Office, ձեռքը սեղմել, միասին ինչ-որ թուղթ է ստորագրել եւ, սփյուռքահայերի սիրած՝ «պատկեր մը քաշվել» իր հետ, թեկուզ Իլհամի հետ, ուրեմն պետք է առավել քծնել նրան՝ ի հեճուկս նրա ախոյանին, առավել եւս՝ որ նա նախկին է, Բայդեն լինի թե Օ Բրայան կամ ուրիշը:

Այս տղան չափի, մակարդակների, կարողությունների, հնարավորությունների զգացողություն ամենեւին չունի: Բոլորովին զուրկ է հետեւողականության, վստահելիության, կանխատեսելի լինելու արժանիքներից, մանավանդ երբ հավակնում է լինել ողջ կառավարությունը, ամբողջ խորհրդարանը, այսինքն՝ բովանդակ պետությունը, ազգը, հայրենիքը: Այն էլ մի երկրի, որը փոքր է, հիմա ավելի փոքրացած, անպաշտպան, բորենիներով շրջապատված:

Նա չի՛ պատկերացնում, որ նախկինները, Հայաստանում, Մ. Նահանգներում թե այլ երկրներում, մի օր կարող են դառնալ ներկաներ, այլ կարծում է, որ եթե ինքը կա, ուրեմն կլինեն նաեւ մյուս ներկաները, իսկ եթե չկա, ուրեմն չի լինի նաեւ Հայաստան երկիր, հայ ժողովուրդ, պետություն:
Առռա հա՛:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Քրիստոնեական կազմակերպություններին մտահոգում են արքեպիսկոպոսներ Աջապահյանի, Գալստանյանի կալանքի երկարաձգումը, Վիգեն Էուլջեքչյանի հացադուլը

Հաջորդ գրառումը

Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Փեզեշքիանի ու Էրդողանի հանդիպման օրակարգից դուրս մնացած հարցերը

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

2018թ․ հեղափոխությունը ո՛չ հայ ժողովուրդն է արել, ո՛չ Նիկոլը. դա արվել է դրսից, իսկ Նիկոլը կամավոր գործիք էր՝ քասթինգով ընտրված

30/09/2025
Քաղաքականություն

Ինձ շատ հետաքրքիր է՝ դուք որտեղի՞ց գիտեք «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, որտե՞ղ եք կարդացել. Փաշինյան

30/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Դեպի այլընտրանքային արտաքին քաղաքականություն. Արա Այվազյան

30/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ակնհայտ է, որ այս սպանությունների պատասխանատուները իրավապահ համակարգի ղեկավարներն են. «ձուկը գլխից է փտում»

30/09/2025
Հաջորդ գրառումը

Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Փեզեշքիանի ու Էրդողանի հանդիպման օրակարգից դուրս մնացած հարցերը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Խաղաղությունը ենթադրում է առաջին հերթին հումատիր հարցերի ուղիղ հասցեագրում՝ հատկապես գերիների անհետաձգելի վերադարձի մասով. Եղիշե Կիրակոսյան

01/10/2025

Հուսով եմ՝ հայ գերիների հարցով միջազգային դատական գործընթացները շարունակական կլինեն, որովհեև դրանք իրենց մեջ անվտանգային երաշխիքներ են պարունակում, այսօր կայացած...

ԿարդալDetails

Փաշինյանը ՄԱԿ-ում և ԵԽԽՎ-ում հնարավորություն ուներ խոսելու գերիների մասին. մենք դա համարում ենք դիտավորյալ բաց թողնված հնարավորություն. իրավապաշտպան

01/10/2025

Լիագումար նիստեր մտցնելու իրավական հիմք չկա. Ալեն Սիմոնյանը՝ 44-օրյա պատերազմի վերաբերյալ զեկույցի մասին

01/10/2025

Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն այցելել է Ադրբեջան, և չենք բացառում, որ մեկանգամյա տեսակցություն ունեցած լինի որոշ հայ գերիների հետ. Սահակյան

01/10/2025

Սխալների, ձախողումների միջով մենք հասնում ենք մեր նպատակին․ Փաշինյան

01/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական