Չորեքշաբթի, Մայիսի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մարդասիրական օգնություն Լուգանսկի եւ Դոնբասի հայությանը

25/02/2022
- 25 Փետրվարի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Նորություններ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ծանոթ չեմ պաշտոնական որեւէ հաղորդագրության Ուկրաինայի հայությանը մարդասիրական որեւէ օգնության առաքելու մասին, խոսքը վերաբերում է հատկապես նորահռչակ Լուգանսկի եւ Դոնբասի հանրապետությունների, որտեղ, հարակից շրջանները ներառյալ, բնակվում են 50-60 հազար հայրենակիցներ։

Խոսքը վերաբերում է մարդասիրական օգնությանը՝ ծածկոցներ, տաք շորեր, դեղորայք, բժշկական առաջին օգնության պարագաներ, խտացրած կաթ, չոր սնունդ եւայլն, եւայլն։ Այդպիսի օգնությունն անհրաժեշտ է հենց հիմա, ճգնաժամային այս պահին, հատկապես հիշածս տարածքներում, որտեղ պատերազմը սկսվել եւ ընթանում է շատ վաղուց, հետեւաբար տեղի ազգաբնակչության տառապանքը, ինչպես ասում են, երկար փորձ ունի։

Նորից եմ շեշտում. խոսքը վերաբերում է հումանիտար, մարդասիրական օգնությանը, այն էլ՝ մեր ազգակիցներին ուղղված, որի համար ոչ ոք չի կարող ծպտուն հանել, մանավանդ Ուկրաինա ուղարկվող ադրբեջանական «մարդասիրական օգնության» ֆոնին, որը ոչ այլ ինչ է, քան Զելենսկու իշխանությանը Արցախյան պատերազմում Բաքվի ստացած զենք-զինամթերքի դիմաց երախտագիտական արտահայտություն։ Տեղն է եկել ասելու, որ Ադրբեջանը միշտ պետք է երախտապարտ լինի ուկրաինացիներին Արցախյան առաջին պատերազմի ընթացքում իր ռազմական օդանավերը ուկրաինացի վարձկան օդաչուներին վստահելու, դիպուկահարները ուկրաինուհիներից ընտրելու համար։ Դեռ չեմ խոսում վերջին պատերազմում ազերիներին ռազմաստրագիական այլեւայլ զինատեսակներ մատակարարելու մասին։

Ոչ ոք թող չասի, թե Հայաստանը չունի միջոցներ օգնություն հասցնելու։ Խոսքը չի վերաբերում մեծ գումարներ ծախսելուն։ «Իմքայլական» հարսանիքների զեխության հետ անհամեմատելի գումարների մասին է ակնարկս։

Ոչ ոք թող չասի, թե ինչպես է կարելի օդային տրանսպորտի ներկա պայմաններում օգնություն ուղարկել եւ ապահով տեղ հասցնել ուղեբեռներ։ Ռուսաստանում մեր դեսպանությունը պատերազմական գոտիներում գտնվող մեր հայրենակիցներին անվտանգ վայրերում պատսպարվելու հիմար խորհուրդներ տալու փոխարեն, կարող է զբաղվել, ուղղակի կամ Կրասնոդարի հյուպատոսությամբ միջնորդավորված եւ կազմակերպված օգնությունը տեղ հասցնելու եւ տեղական իշխանությունների միջոցով բաշխելու գործով։ Ավելին եւ ավելի հեշտ՝ Ռուսաստանում մեր պաշտոնական ներկայացուցիչներին անմիջապես գումար տրամադրել գլուխ հանել այդ գործը։

Դրանով մենք լուծած կլինենք մի քանի հարց։

Առաջին՝ մեր ազգակիցներին գործնականապես ապացուցել, որ Հայաստանի կառավարությունը հոգատար է հայրենակիցների հանդեպ։

Երկրորդ՝ ինքը, որպես ազգային իշխանություն գոյություն ունի։

Երրորդ՝ ապացուցել բոլորին, Մոսկվայից, Կիեւից մինչեւ Բաքու, մինչեւ Ստեփանակերտ եւ այլուր, որ ինքը՝ Հայաստանը պարիաների, անհայրենիք հայմաթլոսների երկիր չէ։

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ապրիլին ուժի մեջ կմտնեն գազի նոր սակագները

Հաջորդ գրառումը

Ջոնսոնը հայտարարել է, որ պատրաստ է ապաստան տրամադրել Զելենսկուն

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Էնվեր փաշա, Հիտլեր, Մաո, Պոլ Պոտ և չկայացած լրագրողը. ուրեմն ո՞վ է մեղավոր. Արթուր Խաչիկյան

19/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Կարող է սկսվել մի գործընթաց, որի գինը Հայաստանի համար ճակատագրական է լինելու. Վահե Դավթյան

19/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով. հայտարարություն. Մայր Աթոռ

19/05/2026
Նորություններ

Գաղտնիք ասեմ, ФСБ-ի եֆրեյտոր Փաշինյանն է, շուտով սերժանտ կդառնա, շան տեղ մի դրեք էդ լուրերին․ Սամվել Կարապետյանը՝ The Insider-ի հրապարակման մասին

19/05/2026
Հաջորդ գրառումը

Ջոնսոնը հայտարարել է, որ պատրաստ է ապաստան տրամադրել Զելենսկուն

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Մարդիկ, Փաշինյանի աչքերի մեջ նայելով, անգամ հետապնդման վախը հաղթահարած, հայտարարում են՝ նրա պատրանքները հօդս են ցնդել. Նահապետյան

19/05/2026

Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը նախընտրական քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանի ագրեսիվ վարքը և ընդդիմադիր ընտրազանգվածի հասցեին վիրավորական արտահայտությունները գնահատում է որպես...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը հիմա է փնտրում ԵԼՔ. Հակոբ Բադալյան

19/05/2026

Մի բան էլ այս առնչությամբ: Հետաքրքիր է, որ Նիկոլ Փաշինյանը փաստացի անուղղակի դժգոհում է, որ հեղափոխությունը չի եղել ավելի շուտ....

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Հայաստան» դաշինքը դիմել է Հայաստանում հավատարմագրված դեսպաններին ու դիտորդներին

19/05/2026

«Հայաստան» դաշինքը դիմել է Հայաստանում հավատարմագրված դեսպաններին ու դիտորդներին․ «Հունիսի 7-ի ընտրությունների նախընթաց ժամանակահատվածն ընթանում է ներքաղաքական մթնոլորտի անթույլատրելի լարվածությամբ...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանի վարքագիծը բժշկուհու հետ միջադեպում ակնհայտօրեն պարունակում է քրեական օրենսգրքի 329 հոդվածի հատկանիշներ

19/05/2026

Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, իրավաբան Արթուր Ղամբարյանը գրում է.  Վարչապետի` բժշկուհու հետ միջադեպում դրսևորած վարքագիծը ակնհայտորեն պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական