Այկիդոն ճապոնական մարտարվեստ է, որի հիմքում ընկած են հարյուրամյակների պատմություն ունեցող ճապոնական մարտարվեստներն ու փիլիսոփայական ուսմունքները:Հայաստանում Այկիդոն հիմնադրել է Արմեն Ավետիսյանը 2004թ. եւ այժմ հանդիսանում է նրա նախագահը: Այն շուրջ 19 տարի գործում եւ ընդլայնում է միջազգային կապերը ավելի ճանաչելի դարձնելով Հայաստանի այկիդոյի որակն ու մակարդակը:
Վերջերս Մոսկվայում տեղի է ունեցավ թվով 13-րդ Մոսկովյան սեմինարը, որը անց է կացվել Հայաստանի Այկիդո Այկիկայ ֆեդերացիայի նախագահ սենսեյ Արմեն Ավետիսյանի եւ ROIYAKS ֆեդերացիայի նախագահ՝ Դենիս Տուլչինսկու կողմից:
Սեմինարների շրջանակներում սենսեյ Ա. Ավետիսյանը պարապմունքների շնորհիվ մասնակիցներին թույլ տվեց ընդլայնել իրենց մտահորիզոնը եւ ծանոթանալ հնագույն ճապոնական մարտարվեստում նոր տեխնիկաներին:
Հարկ է նշել, որ ճապոնական մարտարվեստի զարգացման համար միջազգային սեմինարներ կազմակերպվում են հաճախակի: Օրինակ, այս տարվա փետրվար ամսին Երեւանում կայացավ Հայաստանի Այկիդո Այկիկայ ֆեդերացիայի կողմից նախաձեռնած 15-րդ միջազգային սեմինարը, որին իրենց մասնակցումն էին բերել Ռուսաստանի Դաշնությունից, Ուկրաինայից, Լիտվայից եւ այլ երկրներից ժամանած փորձառու մասնագետներ:
Միջազգային սեմինարները հիանալի առիթ են Այկիդոյի մարզիկների համար նոր հնարքներ բացահայտելու, հմտությունները կատարելագործելու ու նոր նշաձող սահմանելու համար: Այկիդոյում ձեւավորված մշակույթ է սեմինարների ընթացքում նաեւ փառատոնների անցկացումը, որոնց շրջանակում մասնակիցները ցուցադրում են իրենց վարպետությունը:
Մարտարվեստի զարգացումը մեր երկրի համար անտարակույս ունի ռազմավարական կարեւոր նշանակություն:
ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ