Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հնդկաստանի կովկասյան դիվանագիտությունը այսուհետ չի սահմանափակվելու միայն Ռուսաստանով եւ Թուրքիայով

01/09/2023
- 01 Սեպտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հոդվածի հեղինակը «19FortyFive» կայքէջի սյունակագիր խմբագիրներից է եւ «American Enterprise Institute»-ի ավագ աշխատակիցներից մեկը: Հեղինակ, համահեղինակ եւ համախմբագիր է մի շարք գրքերի, որոնցում քննարկվում են ընդհանրապես դիվանագիտության եւ մասնավորապես Իրանի պատմության, արաբական մշակույթի, քրդական պայքարի եւ Շիաների քաղաքականության հետ առնչվող հարցեր: Դրանց թվում են «Seven Pillars: What Really Causes Instability in the Middle East?» (2019), «Kurdistan Rising» (2016), եւ «Eternal Iran: Continuity and Chaos» (2005) հատորները:
Խորագրերի թարգմանությունը նույն հերթականությամբ՝ «Յոթ սյուներ. Իսկապես ի՞նչն է անկայունություն պատճառում Միջին Արեւելքում», «Բարձրացող Քուրդիստանը», «Պար՝ սատանայի հետ. Խարդախ վարչակարգերի հետ հարաբերվելու վտանգները», «Հավիտենական Իրան. Շարունակականություն եւ քաոս»:

Խորհրդային Միության փլուզումից հետո Կովկասը դարձավ ռուսաստանյան, թուրքական եւ իրանյան մեքենայությունների խաղադաշտ: Ռուսաստանը փորձեց վերականգնել խորհրդային ժամանակների իր ազդեցությունը Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում, Թուրքիան Ադրբեջանին դիտարկեց որպես հնարավորություն ընդարձակվելու` «Մեկ ազգ, երկու պետություն» նշանաբանի ներքո: Իրանի ազգայնամոլները համարեցին, որ ազդեցություն գործելու իրավունքը իրենց է տրված ի վերուստ, քանի որ դարեր շարունակ իրենք են վերահսկել այդ տարածաշրջանը: Պատերազմի կամ խաղաղության որոշումները հաճախ ոչ թե Երեւանում, Բաքվում կամ Թբիլիսում էին կայացվում, այլ Մոսկվայում, Անկարայում եւ Թեհրանում:

Փոփոխվող առաջնահերթություններ

Վերջին հինգ տարիների ընթացքում կովկասյան պետություններից յուրաքանչյուրը փոխել է իր աշխարհաքաղաքական դիրքորոշումը, եւ Հնդկաստանն այժմ փորձում է օգտվել դրանից` Երեւանի հետ ամրապնդելով իր հարաբերությունները՝ Նյու Դելին պատրաստվում է դառնալ տարածաշրջանի դիվանագիտության նոր ծանրաքաշայինը:

Եկեք պատկերացնենք, թե որքանով է փոխվել կովկասյան տարածաշրջանը: 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումից հետո տեղական KGB-ի նախկին պետ եւ մոսկովյան քաղբյուրոյի անդամ, Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը արեւմուտքին էր հարում: Այդ ժամանակշրջանում, Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտնվելուց ընդամենը 18 ամիսներ առաջ, Մ. Նահանգներն ու Եվրոպան Թուրքիային դիտարկում էին որպես դաշնակցի եւ Ադրբեջանին անվանապես ընդունում որպես աշխարհիկ եւ արեւմտամետ պետություն: Հեյդարի որդի Իլհամի օրոք Ադրբեջանը անհաստատ է դարձել. Բաքուն գաղտնի գործակցում է իսլամ ծայրահեղականների հետ եւ ձգտում է կապերը սերտացնել Ռուսաստանի հետ, որի համար պատրաստ է դառնալ փողերի լվացման հարթակ:

Իրանի տարածաշրջանային դերակատարությունը մնում է նույնը: Հայաստանի համար Իրանը ոչ թե ընտրովի, այլ անհրաժեշտության դաշնակից է, կենսական փրկօղակ, որի միջոցով հնարավոր է արտահանել ապրանքներ, որոնց արտահանումը այլ երկրներ կարելի չէ Թուրքիայի եւ Ադրբեջանի պարտադրած արգելափակման պատճառով: Ադրբեջանի համար ճիշտ հակառակն է: Թեհրանի նկատմամբ թշնամական հռետորաբանությանը զուգահեռ Ադրբեջանը օգնում է Իրանին շրջանցել ամերիկյան պատժամիջոցները` որոշակի գնի փոխարեն անշուշտ:

Ոչ մի երկիր գուցե այնքան չի փոխվել, որքան Հայաստանը: Հայերը դժգոհ են վարչապետ Նիկոլ Փաշինյանից, բայց չեն ցանկանում վերադառնալ ռուսական տիրապետության տակ գտնվելու նախկին կարգավիճակին, որ համատարած էր նախքան 2018-ի զանգվածային ցույցերը: Հայաստանն ու Վրաստանը փոխել են իրենց տեղերը: Վրաստանը դարձյալ Ռուսաստանի ծիրի մեջ է փորձում տեղավորվել, մինչ Հայաստանը փորձում է դուրս գալ այդտեղից:

Ժողովրդական պետություններին անհրաժեշտ դաշնակիցը

Լեռնային Ղարաբաղի 2020-ի պատերազմը հաստատեց վերոնշյալ վերադասավորումը: Հայերը շրջվեցին Ռուսաստանից, քանի որ նրա խաղաղապահները չէին կարողացել պարտադրել հրադադարի պայմանները: Հայերը երբեք չեն ներելու այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղի 120 հազար քրիստոնյաներին սովամահության ենթարկող եւ հումանիտար օգնության ճանապարհը արգելափակող Ադրբեջանի քայլերին ոչ մի կերպ չեն հակադարձում ռուսական զորքերը, որոնք ադրբեջանական անօրինական անցակետից ընդամենը հիսուն մետրից էլ պակաս հեռավորության վրա են տեղակայված: Ամերիկան էլ ամբողջ ընթացքում իրականության հետ անկապ հայտարարություններով է հանդես գալիս՝ հեղինակազրկելով իրեն, ցեղասպանության առկա վտանգի ֆոնին փորձելով հավասարությունը պահպանել երկու կողմերի միջեւ:

Հայտնվում է Հնդկաստանը, աշխարհի ամենաշատ բնակեցված երկրներից մեկը: Մինչ ժամանակին դիվանագիտական ջանքերը նա կենտրոնացրել էր իր տարածաշրջանի երկրների վրա, կամ վարում էր գերտերություններից ոչ մեկին չմիանալու քաղաքականություն, այսօր Հնդկաստանը ծանրաքաշ դիվանագիտական պետություն է դարձել, որի հետ հաշվի են նստում: 2019-ին, ՄԱԿ-ի գլխավոր Ասամբլեայի նիստերին մասնակցելու շրջանակներում, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ: Պետությունների ղեկավարները խոստացան ամրապնդել կապերը երկու երկրների միջեւ եւ իրոք գործի անցան այդ ուղղությյամբ: Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը Քաշմիրի հարցում աներկբայորեն կպաշտպանի Հնդկաստանին: Օրենքը Հնդկաստանի կողմն է: Դիվանագիտական տեսակետից Պակիստանը բացի իրենից ոչ ոքի չի կարող մեղադրել: Կրոնական թշնամանքից դրդված եւ ցանկանալով հաճոյանալ Թուրքիային եւ Ադրբեջանին, Պակիստանը մերժում է ճանաչել նույնիսկ Հայաստանի գոյությունը: Հնդկաստանը, մյուս կողմից, ընդունում է ու հասկանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված նրբություններն ու բարդությունները:

Մինչ Հայաստանը Ռուսաստանի Դաշնության հետ իր ավանդական ռազմական կապերը խզում է, Հնդկաստանը գալիս է լրացնելու բացը: 2020 թվի մարտին Երեւանը 40 միլիոն դոլարի համաձայնություն կնքեց Հնդկաստանից գնելու 4 SWATHI ռադիոտեղորոշիչ սարքեր, որոնք կարող են մոտեցող հրետանուն, ականանետներին եւ հրթիռներին հետեւել եւ որոշել նրանց արձակման վայրերը: 2022-ի հունիսին Հնդկաստանը համաձայնվեց Հայաստանին վաճառել նաեւ դրոններ (ԱԹՍ-եր): Մ. Նահանգները պետք է ողջունի նման գնումները, քանի որ Հայաստանը այդ քայլին դիմում է շրջանցելով Իրանին:

Ներկայիս բանակցությունները շարունակվում են ձեռք բերելու նաեւ PINAKA բազմափողային հրթիռարձակման կայաններ, Nag տիպի հակատանկային եւ հակատանկային կառավարվող հրթիռներ: Հնդկաստանում կազմակերպված «DefExpo 2022» պաշտպանական ոլորտի ցուցահանդեսի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում ունեցավ իր հնդիկ գործընկերոջ՝ Շրի Ռայնաթ Սինգի հետ:

Կնքված համաձայնագրերը փոխշահավետ են եւ ավելին են, քան լոկ ռազմական ոլորտի պահանջարկները: Դրանցով Հայաստանը Հնդկաստանի համար դառնում է առեւտրային կենտրոն, որտեղից Հնդկաստանը կարող է ապրանքներ արտահանել Վրաստանի տարածքով դեպի արեւմուտք՝ Եվրոպա եւ Ռուսաստան, եւ դեպի արեւելք՝ Կենտրոնական Ասիա: Այդ տարածքների հասանելիությունը ընդհատվել էր Աֆղանստանում թալիբների հաղթանակի հետեւանքում: Երկու երկրներն էլ (Հայաստան, Հնդկաստան) դարձել են ՏՏ (TT) ոլորտի կայացած կենտրոններ եւ Հայաստանի ներդրումները դեղագործական բնագավառում մեծապես հետաքրքրում են հնդիկ ներդնողներին:

Տարածաշրջանային ժողովրդավարական երկրների ընդհանուր մտահոգությունը, սակայն, Մ. Նահանգների ազդեցության բացակայությունն է: Վաշինգտոնը պատճառաբանություններ է առաջ քաշում եւ զերծ մնում ակտիվ ներկայությունից: Այդ պատճառով էլ Հնդկաստանի ներգրավվածությունը նոր տարբերակ է, որին պետք է նեցուկ կանգնի Վաշինգտոնը: Հնդկաստանը հակաթույն է պայքարելու բռնատիրության, վարձկանության եւ ծայրահեղականության դեմ: Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի միջեւ ընտրություն կատարելը հավասարազոր է ինֆարկտի, ուղեղի կաթվածի եւ քաղցկեղի միջեւ ընտրություն կատարելուն:

Կովկասը փոփոխությունների ժամանակաշրջան է ապրում, եւ Հնդկաստանը կարող է լինել այն դաշնակիցը, որի կարիքն ունեն ժողովրդավարական երկրները:

Դոկտ. ՄԱՅՔԼ ՌՈՒԲԻՆ

Անգլ. բնագրից թարգմանեց՝ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

Լուսանկարում՝ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վրացական համարներով մեքենաները՝ պետության թիրախում

Հաջորդ գրառումը

«Նրանք ուզում են, որ մենք մահանանք փողոցներում»

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տեսանյութ. Որևէ անկողմնակալ անձ չի կարող պնդել, որ Փաշինյանի մահաբեր ավտոշարասյունը կապ չուներ վթարի հետ. փաստաբան

08/06/2025
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Փաշինյանի ձեռագիրը. նա երբեք չի պատասխանում քննադատությանը, այլ առաջ է քաշում անձնական կոմպրոմատներ

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025
Հրապարակախոսություն

Փաշինյանի շարասյունն այդ ճանապարհով անցել է, բայց հերքում են կապը պատահարի ու շարասյան մասնակցության. պատգամավոր

08/06/2025
Հաջորդ գրառումը

«Նրանք ուզում են, որ մենք մահանանք փողոցներում»

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական